«Ներքին քաղաք (Վիեննա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 81. Տող 81.


Ներքին քաղաքի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, որի վրա պատկերված է սպիտակ գույնի խաչ: Զինանշանը թվագրվում է 1270 թվականով: Հենց այդ ժամանակ է այն առաջին անգամ օգտագործվում դրոշմվելով «Wiener Pfennige» մետաղադրամների վրա:
Ներքին քաղաքի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, որի վրա պատկերված է սպիտակ գույնի խաչ: Զինանշանը թվագրվում է 1270 թվականով: Հենց այդ ժամանակ է այն առաջին անգամ օգտագործվում դրոշմվելով «Wiener Pfennige» մետաղադրամների վրա:

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


{{ՎՊԵ|Innere Stadt, Vienna}}
{{ՎՊԵ|Innere Stadt, Vienna}}

00:39, 9 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Շրջան
Ներքին քաղաք
գերմ.՝ Innere Stadt
Զինանշան

Սուրբ Ստեփանոսի մայր տաճար
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԵնթարկումՎիեննա
Մակերես2.88 կմ²
ԲԾՄ192 մետր
Բնակչություն16.409 մարդ (2016թ.)
Փոստային ինդեքսA-1010
Փոստային դասիչ1010
Պաշտոնական կայքՊաշտոնական կայք
Ներքին քաղաք (Վիեննա) (Ավստրիա)##
Ներքին քաղաք (Վիեննա) (Ավստրիա)

Ներքին քաղաք (գերմ.՝ Innere Stadt), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի առաջին, կենտրոնական շրջանը: Նախքան 1850 թվականը, երբ սկսվեց քաղաքի ընդլայնման աշխատանքները, Ներքին քաղաքի սահմանները ամբողջությամբ ընդգրկում էր այն ժամանակվա Վիեննան[1][2]:

Չնայած որ Ներքին քաղաք շրջանում բնակվում են ընդամենը 17 հազար բնակիչ՝ այնտեղ աշխատում են ավելի քանի 100.000 մարդ: Նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջանը հանդիսանում է Վիեննայի զբոսաշրջային կենտրոնը, ինչպես նաև այն պատճառով, որ այստեղ տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ և բիզնես կենտրոններ:

Պատմականորեն բաժանված է եղել չոր քառակուսի մասի: Չորս մասի բաժանելը կապված է քաղաքի չորս դարպասների հետ: Այդ թաղամասերն են՝ Ստուբենվիերթելը (Stubenviertel) հյուսիս-արևելքում, Կյորնթներ Վիերթելը (Kärntner Viertel) հարավ-արևելքում, Վայդմերվիերթելը (Widmerviertel) հարավ-արևմուտքում և Սքոթենվիերթելը (Schottenviertel) հյուսիս-արևմուտքում: Ներկայում Ներքին քաղաք շրջանը սահմանակից է Լեոպոլդշթադին հյուսիս-արևելքից, Լանդշտրասեին արևելքից, Վիդենին և Մարիահիլֆին հարավից, Նոյբաուին և Յոզեֆշթադին արևմուտքից, Ալզերգրունդին հյուսիսից:

Ներքին քաղաք շրջանի շուրջ՝ այնտեղ որտեղ նախկինում գտնվում էին Վիեննայի քաղաքային պարիսպները, անցնում է Ռինգշտրասե ընդարձակ փողոցը: Ներքին քաղաքում ներսում չկան մեծ փողոցներ, քանի որ շրջանը պահպանել է իր պատմական տեսքը: Շրջանով անցնում է մետրոպոլիտենի առաջին և երրորդ գծերը, իսկ մոտավորապես սահմանով՝ երկրորդ և չորրորդ գծերը:

2001 թվականին Վիեննայի պատմական կենտրոնը՝ Ներքին քաղաք շրջանը ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՈհամաշխարհային ժառանգության ցուցակում[3]:

Բնակչություն

Ներքին քաղաքի բնակչության թվաքանակի ամենաբարձր ցուցանիշը եղել է 1880 թվականին՝ շուրջ 73.000 բնակիչ: Այնուհետև աստիճանաբար բնակչության թվաքանակը սկսել է նվազել: 2016 թվականի տվյալներով շրջնում բնակվում է մոտավորապես 16.400 մարդ: Ներքին քաղաքը համարվում է Վիեննայի ամենաքիչ բնակչություն ունեցող շրջանը:

Շրջանի ավելի քան 51.3%-ը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, 6.6%-ը՝ բողոքական, 5.1%-ը՝ ուղղափառ քրիստոնեա, 3.3%-ը՝ հուդայական, 22.7%-ը՝ կրոնական այլ ուղղությունների հետևորդ[4]:

Ներքին քաղաքի բնակչության 15.5%-ը այլ երկրների քաղաքացիներ են: Նրանցից 2.8%-ը Եվրոմիության անդամ պետությունների (չհաշված Գերմանիան, Սերբիան) քաղաքացիներ են, 2.7%-ը՝ Սրբիայի և Մոնտենեգրոյի քաղաքացիներ, 2.2%-ը Գերմանիայի քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ բնակչության 25.6%-ը ծնվել է այլ երկրներում: Բնակչության 79%-ի համար խոսում է գերմաներեն, 4.0%-ը՝ սերբերեն, 1.8%-ը՝ հունգարերեն և 1.4%-ը՝ խորվաթերեն: Ընդհանուր հաշվով բնակչության 14.3%-ը խոսում է Ավստրիայի ոչ պետական լեզվով (պետական լեզուն գերմաներենն է):

Զինանշան

Ներքին քաղաքի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, որի վրա պատկերված է սպիտակ գույնի խաչ: Զինանշանը թվագրվում է 1270 թվականով: Հենց այդ ժամանակ է այն առաջին անգամ օգտագործվում դրոշմվելով «Wiener Pfennige» մետաղադրամների վրա:

Ծանոթագրություններ