51 419
edits
No edit summary |
No edit summary |
||
| կայք = [https://www.wien.gv.at/bezirke/innerestadt/ Պաշտոնական կայք]
}}
'''Ներքին քաղաք''' ({{lang-de|Innere Stadt}}), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի առաջին, կենտրոնական շրջանը: Նախքան 1850 թվականը, երբ սկսվեց քաղաքի ընդլայնման աշխատանքները, Ներքին քաղաքի սահմանները ամբողջությամբ ընդգրկում էր այն ժամանակվա Վիեննան<ref name="bezirksmuseum">[http://www.bezirksmuseum.at/de/bezirksmuseum_1/bezirksgeschichte/geschichte_der_inneren_stadt/ Geschichte der Inneren Stadt Zeittafel zur Bezirksgeschichte.]{{ref-de}}</ref><ref>Grabovszki, Ernst: Innere Stadt, Wien, 1. Bezirk. Verlag Sutton, Erfurt 2002, ISBN 3-89702-467-5.{{ref-de}}</ref>:
Չնայած որ Ներքին քաղաք շրջանում բնակվում են ընդամենը 17 հազար բնակիչ՝ այնտեղ աշխատում են ավելի քանի 100.000 մարդ: Նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջանը հանդիսանում է Վիեննայի զբոսաշրջային կենտրոնը, ինչպես նաև այն պատճառով, որ այստեղ տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ և բիզնես կենտրոններ:
Ներքին քաղաք շրջանի շուրջ՝ այնտեղ որտեղ նախկինում գտնվում էին Վիեննայի քաղաքային պարիսպները, անցնում է [[Ռինգշտրասե]] ընդարձակ փողոցը: Ներքին քաղաքում ներսում չկան մեծ փողոցներ, քանի որ շրջանը պահպանել է իր պատմական տեսքը: Շրջանով անցնում է [[Վիեննայի մետրոպոլիտեն|մետրոպոլիտենի]] առաջին և երրորդ գծերը, իսկ մոտավորապես սահմանով՝ երկրորդ և չորրորդ գծերը:
2001 թվականին Վիեննայի պատմական կենտրոնը՝ Ներքին քաղաք շրջանը ընդգրկվում է [[ՅՈՒՆԵՍԿՈ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|համաշխարհային ժառանգության]] ցուցակում<ref>[http://whc.unesco.org/en/list/1033/documents/%23ABevaluation UNESCO rationale for inclusion of Vienna inner district into world cultural heritage list.]{{ref-en}}</ref>:
== Բնակչություն ==
Ներքին քաղաքի բնակչության թվաքանակի ամենաբարձր ցուցանիշը եղել է 1880 թվականին՝ շուրջ 73.000 բնակիչ: Այնուհետև աստիճանաբար բնակչության թվաքանակը սկսել է նվազել: 2016 թվականի տվյալներով շրջնում բնակվում է մոտավորապես 16.400 մարդ: Ներքին քաղաքը համարվում է Վիեննայի ամենաքիչ բնակչություն ունեցող շրջանը:
Շրջանի ավելի քան 51.3%-ը [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի Կաթոլիկ եկեղեցու]] հետևորդ է, 6.6%-ը՝ [[Բողոքականություն|բողոքական]], 5.1%-ը՝ [[Ուղղափառություն|ուղղափառ քրիստոնեա]], 3.3%-ը՝ [[Հուդայականություն|հուդայական]], 22.7%-ը՝ կրոնական այլ ուղղությունների հետևորդ<ref name="census2001">[http://www.statistik.at/blickgem/vz7/g90101.pdf Volkszählung vom 15. Mai 2001 Demografische Daten.]{{ref-de}}</ref>:
Ներքին քաղաքի բնակչության 15.5%-ը այլ երկրների քաղաքացիներ են: Նրանցից 2.8%-ը Եվրոմիության անդամ պետությունների (չհաշված Գերմանիան, Սերբիան) քաղաքացիներ են, 2.7%-ը՝ Սրբիայի և Մոնտենեգրոյի քաղաքացիներ, 2.2%-ը Գերմանիայի քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ բնակչության 25.6%-ը ծնվել է այլ երկրներում: Բնակչության 79%-ի համար խոսում է գերմաներեն, 4.0%-ը՝ սերբերեն, 1.8%-ը՝ հունգարերեն և 1.4%-ը՝ խորվաթերեն: Ընդհանուր հաշվով բնակչության 14.3%-ը խոսում է Ավստրիայի ոչ պետական լեզվով (պետական լեզուն գերմաներենն է):
== Զինանշան ==
Ներքին քաղաքի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, որի վրա պատկերված է սպիտակ գույնի խաչ: Զինանշանը թվագրվում է 1270 թվականով: Հենց այդ ժամանակ է այն առաջին անգամ օգտագործվում դրոշմվելով «Wiener Pfennige» մետաղադրամների վրա:
{{ՎՊԵ|Innere Stadt, Vienna}}
|
edits