«Խենթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 7. Տող 7.
| պատկերի չափ = 220px
| պատկերի չափ = 220px
| նկարագրում = Խենթի արձանը [[Արագյուղ]]ում
| նկարագրում = Խենթի արձանը [[Արագյուղ]]ում
| կյանքի տևողություն = 1851-1911
| ծննդյան օր = 1851
| ծննդավայր = [[Արագյուղ]] (Ղարաջորան), [[Երևանի նահանգ]]
| ծննդավայր = [[Արագյուղ]] (Ղարաջորան), [[Երևանի նահանգ]]
| վախճանի օր = 1911
| մահվան վայր = [[Վաղարշապատ]], [[Երևանի նահանգ]]
| վախճանի վայրը = [[Վաղարշապատ]], [[Երևանի նահանգ]]
| քաղաքացիություն = {{դրոշավորում|Ռուսական կայսրություն}}
| քաղաքացիություն = {{դրոշավորում|Ռուսական կայսրություն}}
| զորատեսակ =
| զորատեսակ =

05:50, 6 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խենթ (այլ կիրառումներ)
Խենթ
Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան
Խենթի արձանը Արագյուղում
մայիսի 10, 1851(1851-05-10) - 1911
ԾննդավայրԱրագյուղ (Ղարաջորան), Երևանի նահանգ
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ծառայության տարիներ1877-1911
Կոչումգնդապետ
Պարգևներսուրբ Գեորգիի չորս խաչ, սուրբ Աննայի շքանշան

Խենթ (Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան, 1851 թվականի մայիսի 10, Ապարանի գավառամաս, Ղարաջորան (Արագյուղ) - 1911 թվական, Վաղարշապատ), ռուսական բանակի գնդապետ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը, ռուս-թուրքական պատերազմի հերոս (1877-78)։

Կրթություն

Ծնվել է հոգևորականի ընտանիքում, սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին։

Գործունեություն

Ռազմական կարիերա

Կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ 1877 թվականի հունիսին, երբ թուրքական զորքերը պաշարել են Բայազետի բերդը, քրդական տարազով ծպտված Տեր-Պողոսյանը «խենթ» ձևանալով, գիշերով կարողացել է դուրս գալ թշնամու օղակից և բերդի վիճակի մասին տեղեկացնել Արշակ Տեր-Ղուկասովին։ Օգնության ուղարկված ուժերը հունիսի 28-ին ազատագրել են Բայազետը և փրկել բերդի կայազորը։ Գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։

Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է Թիֆլիսում և Սանկտ-Պետերբուրգում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։

Վարչական կարիերա

Խենթի գերեզմանը Էջմիածնի սբ. Գայանե եկեղեցու բակում

1903-1906 թվականներին եղել է Վայոց ձորի գավառի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, 1906-1911 թվականներին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով 1890 թվականին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։ 1900-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված «Խենթը» վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար՝ «Լալա» մակագրությամբ։

Անձնական կյանք

Ամուսնացել է 1870 թվականին՝ Աննա Տեր-Թադևոսյանի հետ, ունեցել է Եղիսաբեթ (ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 12-ին), Արսեն Տեր-Պողոսյան (ծնվել է 1875 թվականի մայիսի 19-ին) (Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից), Արտաշ (ծնվել է 1877 թվականի հունիսի 12-ին) և Վասակ Տեր-Պողոսյանը (ծնվել է 1878 թվականին) (ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար) որդիներին, երկրորդ կնոջից Սրբուհուց՝ Հումբերտ, Պավել որդիներին և Խենթուշ աղջկան։

Մահացել է Էջմիածնում 1911 թվականի ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, Աշտարակի ու Ապարանի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու ձախակողմյան պատի տակ։ Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը։ Հետագայում Ամենայն Հայոց Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի)։ Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ։

Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում 1974 թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի` Խենթի կիսանդրին։ Կիսանդրու հեղինակն է ծնունդով նույնպես արագյուղցի, քանդակագործ Հովսեփ Մարգարյանը։

Գրականություն

  • Րաֆֆի, Խենթը (առաջին հրատարակություն)։ Շուշի, 1881 թ., 400 էջ։ Առանձին, այլ վեպերի հետ ունեցել է հայերեն 15, ռուսերեն՝ 7, վրացերեն՝ 2, մոլդավերեն՝ 1, այլ օտար լեզուներով՝ 6 հրատարակություն։
  • Տիգրան Հայազն, Խենթերը։ Երևան, 2009 թ., էջ 26-28։