«Ալեքսանդր Թաիրով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 31. Տող 31.


Թատրոնի համար մեծ հաղթանակ էր 1933 թվականին Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա․ Թաիրով, նկարիչ՝ Վ․ Ֆ․ Ռինդին, Կոմիսսարի դերում՝ Ա, Կոոնեն)<ref>{{книга|автор = |часть = |заглавие =Очерки истории русского советского драматического театра |оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место =М. |издательство =изд. АН СССР |год =1960 |том = 2 |страницы = 281-286 |страниц =776 |серия = |isbn = |тираж =3 000 }}</ref>։
Թատրոնի համար մեծ հաղթանակ էր 1933 թվականին Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա․ Թաիրով, նկարիչ՝ Վ․ Ֆ․ Ռինդին, Կոմիսսարի դերում՝ Ա, Կոոնեն)<ref>{{книга|автор = |часть = |заглавие =Очерки истории русского советского драматического театра |оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место =М. |издательство =изд. АН СССР |год =1960 |том = 2 |страницы = 281-286 |страниц =776 |серия = |isbn = |тираж =3 000 }}</ref>։

1930-ական թվականների կեսերին Թաիրովը հայտնվել է գաղափարական խոշոր վիճաբանության կենտրոնում։ 1936 թվականին նա բեմադրել է ծաղրերգական ֆարս-ներկայացում, որը հիմքում ընկած էր ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա գրված կոմպոզիտոր [[Ալեքսանդր Բորոդին]]ի «Հարուստները» օպերան։ [[Լիբրետո]]յի հեղինակն այդ ժամանակվա հայտնի բոլշևիկ բանաստեղծ [[Դեմյան Բեդնի]] էր։ Այդ լիբրետոյում, ինչպես բնորոշ է Դեմյան Բեդնու ոճին, ծաղրվում էին Հին Ռուսաստանի պատմության իրադարձությունները, գլխավորապես [[քրիստոնեության ընդունումը Ռուսաստանում]]։ Նոր ներկայացումն իշխանության կողմից անսպասելի քննադատության է ենթարկվել ռուսական պատմության դեպքերը խեղաթյուրելու համար։ Բեմադրությունն ընդունվել է որպես «գաղափարապես անգրագետ»։ «Правда» թերթն արձագանքել է ջախջախիչ հոդվածներով։ Այդ ներկայացման և Կամերային թատրոնի քննադատությունները սատարել են Թաիրովի բազմաթիվ կոլեգաներ՝ Մեյերհոլդը․ Ստանիսլավսկին և այլք<ref>[http://www.hrono.ru/dokum/193_dok/19361116nkvd.php Справка секретно-политического отдела ГУГБ НКВД СССР «Об откликах литераторов и работников искусств на снятие с репертуара пьесы Д.Бедного „Богатыри“» 16.11.1936.]</ref>։ Որպես թատրոնի անհաջողություններ նշվել են նաև Չելյուսկինի արշավանքի մասնակից գրող Ս․ Սեմյոնովի «Չենք հանձնվի» (1935), [[Մաքսիմ Գորկի|Մ․ Գորկու]] «Արևի երեխաները» (1937) և «Մտորումներ բրիտանուհու մասին» (Յու․ Յանովսկու պիես, 1937) ներկայացումների քնադատությունները։ Թատրոնի ստեղծագործական միակ հաջողությունն այդ ընթացքում Գ․ Ֆլոբերի «Մադամ Բովարի» ներկայացման ճանաչումն էր, որտեղ Էմմի Բովարիի դերակատարն Ա․ Կոոնենն էր։


== Արվեստ ==
== Արվեստ ==

11:50, 4 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Ալեքսանդր Թաիրով
Александр Яковлевич Таиров
Ծնվել էհունիսի 24 (հուլիսի 6), 1885[1]
ԾննդավայրՌոմնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էսեպտեմբերի 25, 1950(1950-09-25)[2][3][4] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասան և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1913)
Պարգևներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
IMDbID 0846864
 Alexander Tairov Վիքիպահեստ


Ալեքսանդր Թաիրով (ռուս.՝ Александр Яковлевич Таиров, իրական ազգանունը՝ Կորնբլիտ, հունիսի 24 (հուլիսի 6), 1885[1], Ռոմնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 25, 1950(1950-09-25)[2][3][4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս և խորհրդային դերասան, ռեժիսոր: Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար (1914-1949), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1935)[5]:

Կենսագրություն

Ալեքսանդր Թաիրովը ծնվել է 1885 թվականին Պոլտավայի գուբերնիայի Ռոմնի քաղաքում՝ հրեայի ընտանիքում։ Մայրը՝ Մինա Մոիսեևնան, առաջնեկին ունեցել է Ռոմնիում՝ ծնողների մոտ, քանի որ թույլ առողջության պատճառով օգնության կարիք ուներ։ Հայրը՝ Յակով Ռուվիմովիչը, ղեկավարում էր Բերդիչևի հրեական երկդասարանոց ուսումնարանը, այդ քաղաքում էլ անցել է Ալեքսանդրի մանկությունը։ Վերջինս սովորել է Կիևի գիմնազիայում՝ ապրելով հորաքրոջ մոտ[6]։

Ծնողների պահանջով 10 տարի իրավաբանություն է սովորել Կիևի և Պետերբուրգի համալսարաններում՝ ուսումը համատեղելով թատերական գործունեության հետ։ Որոշելով նվիրվել թատրոնին՝ վերցրել է Թաիրով ազգանունը («թաիր»՝ արաբերեն «արծիվ») և անցել լյութերականության, որպեսզի չճնշվի նստակեցության սահմաններից։ Այդ ժամանակ էլ ամուսնացել է իր ազգականուհի Օլյայի հետ, որը Բեստուժևյան դասընթացների ֆիզմաթ բաժնի ուսանողուհի էր։ Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Մուրոչկան[6]։

Թաիրովն առաջին անգամ բեմ է բարձրացել 1904 թվականի ամռանը՝ Ա․ Ն․ Լեպկովսկու ղեկավարած Դրամատիկական ընկերությունում և Անտոն Չեխովի «Բալենու այգին (պիես)|Բալենու այգի» պիեսում խաղալով Պետյա Տրոֆիմովի դերը։ 1905 թվականին Կիևում խաղացել է Միխայիլ Բորոդայի թատերախմբում։

1906-1907 թվականներին Պետերբուրգում եղել է Վերա Կոմիսարժևսկայայի թատրոնի դերասան։ Մինչև 1913 թվականը Թաիրովը խաղացել է Սանկտ Պետերբուրգի, Ռիգայի, Սիմբիրսկի թատրոններում, 3 տարի էլ Պ․ Պ․ Գայդեբուրովի շրջիկ թատրոնում, որտեղ սկսել է ռեժիսորական գործունեությունը՝ 1908 թվականին բեմադրելով «Համլետ» և «Քեռի Վանյա» ներկայացումները։

1913 թվականին Թաիրովն ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ընդունվել Մոսկվայի փաստաբանների շարքը, ինչից շուտով հեռացել է, որպեսզի նույն թվականին ընդունվի Կ․ Ա․ Մարջանովի Ազատ թատրոն։ Այնտեղ բեմադրել է Հեզելթոն-Ֆյուրստի «Դեղին կոֆտա» ներկայացումը և Արթուր Շնիցլերի «Պիեռետայի ծածկոցը» մնջկատակը։

1914 թվականին Թաիրովը կնոջ, դերասանուհի Ալիսա Կոոնենի և երիտասարդ դերասանների խմբի հետ հիմնել է Կամերային թատրոն, որի հետ կապված է իր հետագա ամբողջ կյանքը[7]։

Կալիդասայի «Սակունտալա» (Շակունտալա) ներկայացումը, որ բեմադրվել և 1914 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացվել է Թաիրովի կողմից[8], Կամերային թատրոնի բացման օրը կանխորոշել է նրա ստեղծագործական հարթակը։ Թաիրովը ձգտել է ստեղծել սինթետիկ թատրոն՝ մեծ ուշադրություն դարձնելով դերասանի շարժմանն ու պլաստիկային։ Թաիրովը «հուզականորեն հագեցված ձևի թատրոնը» կամ «նեոռեալիզմի թատրոնը» համարել է իր երեխան։

«Մենք ուզում էինք մեր հանդիսատեսի համար մի փոքր կամերային լսարան ունենալ… Մենք ամենևին չենք ձգտել ոչ կամերային խաղացանկի, ոչ էլ կամերային մեթոդներով բեմադրությունների և կատարման, ընդհակառակը, իրենց բնույթով դրանք խորթ էին մեր ծրագրերին ու որոնումներին»,– գրել է Ալեքսանդր Թաիրովը[9]։

Թաիրովի ներկայացումների խաղացանկը հետևյալն է՝ Պ․ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1915), Ա․ Շնիցլերի «Պիեռետայի ծածկոցը» (1916), Ի․ Աննենսկու «Ֆամիրա Կիֆարեդ» (1916) և Օսկար Ուայլդի «Սալոմե» (1917)։ «Սալոմե» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հեղափոխական խռովություններիցից 3 օր առաջ։

«Կարդացեք «Հազար ու մի գիշերը» և Գոֆմանի ֆանտաստիկ պատմությունները, թերթեք Ժյուլ Վեռնի, Մայն Ռիդի, Ուելսի էջերը, և այդ ժամանակ, հնարավոր է, դուք որոշակի պատկերացում կստանաք այն մասին, թե ինչպես առաջացավ Կամերային թատրոնը․․․»[10]

1929 թվականին Թաիրովը Գերմանիայից բերեց Բերտոլդ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» պիեսը, որը նրան տվել էր հենց հեղինակը։ Պիեսը 1928 թվականին ռուսերեն թարգմանել են Լև Միկուլինը և Վադիմ Շերշենևիչը։ Ներկայացումը բեմադրվել է թատրոնի 15-ամյակին՝ 1930 թվականի հունվարի վերջին։ Ռեժիսորներն էին Ա․ Թաիրովը և Լ․ Լուկյանովը, իսկ նկարիչները՝ Ստենբերգ եղբայրները։ Դերակատարներն էին․ Մակհիտ՝ Յու․ Խմելնեցկի, Պիչեմ՝ Լև Ֆենին, Սելյա Պիչեմ՝ Ելիզավետա Ուվարովա, Պոլլի՝ Լ․ Նազարովա, Ջեննի՝ Նատալյա Եֆրոն, Լյուսի՝ Ե․ Տոլուբեևա, Բրաուն՝ Իվան Արկադին։

Թաիրովը ձգտել է բացառիկ վարպետության, ռոմանտիկ և ողբերգական խաղացանկի, լեգենդար և բանաստեղծական սյուժեի, մեծ և ուժեղ զգացմունքների արտահայտման։

Թատրոնի համար մեծ հաղթանակ էր 1933 թվականին Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա․ Թաիրով, նկարիչ՝ Վ․ Ֆ․ Ռինդին, Կոմիսսարի դերում՝ Ա, Կոոնեն)[11]։

1930-ական թվականների կեսերին Թաիրովը հայտնվել է գաղափարական խոշոր վիճաբանության կենտրոնում։ 1936 թվականին նա բեմադրել է ծաղրերգական ֆարս-ներկայացում, որը հիմքում ընկած էր ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա գրված կոմպոզիտոր Ալեքսանդր Բորոդինի «Հարուստները» օպերան։ Լիբրետոյի հեղինակն այդ ժամանակվա հայտնի բոլշևիկ բանաստեղծ Դեմյան Բեդնի էր։ Այդ լիբրետոյում, ինչպես բնորոշ է Դեմյան Բեդնու ոճին, ծաղրվում էին Հին Ռուսաստանի պատմության իրադարձությունները, գլխավորապես քրիստոնեության ընդունումը Ռուսաստանում։ Նոր ներկայացումն իշխանության կողմից անսպասելի քննադատության է ենթարկվել ռուսական պատմության դեպքերը խեղաթյուրելու համար։ Բեմադրությունն ընդունվել է որպես «գաղափարապես անգրագետ»։ «Правда» թերթն արձագանքել է ջախջախիչ հոդվածներով։ Այդ ներկայացման և Կամերային թատրոնի քննադատությունները սատարել են Թաիրովի բազմաթիվ կոլեգաներ՝ Մեյերհոլդը․ Ստանիսլավսկին և այլք[12]։ Որպես թատրոնի անհաջողություններ նշվել են նաև Չելյուսկինի արշավանքի մասնակից գրող Ս․ Սեմյոնովի «Չենք հանձնվի» (1935), Մ․ Գորկու «Արևի երեխաները» (1937) և «Մտորումներ բրիտանուհու մասին» (Յու․ Յանովսկու պիես, 1937) ներկայացումների քնադատությունները։ Թատրոնի ստեղծագործական միակ հաջողությունն այդ ընթացքում Գ․ Ֆլոբերի «Մադամ Բովարի» ներկայացման ճանաչումն էր, որտեղ Էմմի Բովարիի դերակատարն Ա․ Կոոնենն էր։

Արվեստ

Դերասանական աշխատանքներ թատրոնում

Ռեժիսորական աշխատանքեր

Կամերային թատրոնում

  • 1933 – Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին)[14]
  • Կալիդասի «Սակունտալա»
  • «Ֆիգարոյի ամուսնությունը»
  • Շնիցլերի «Պիեռետայի ծածկոցը»
  • Ինոկենտի Անենսկու «Ֆամիրա Կիֆարեդ»
  • Օսկար Ուայլդի «Սալոմե»
  • «Ադրիեննա Լեկուվրեր»
  • «Արքայադուստր Բրամբիլլա» – Գոֆմանի պիեսի հիման վրա
  • «Թագավոր Առլեկին»
  • «Խաղալիքներով արկղ»
  • 1920 – «Ավետում»՝ ըստ Պոլ Կլոդելի պիեսի, գլխավոր դերում՝ Ալիսա Կոոնեն
  • «Ռոմեո և Ջուլիետ»
  • «Աղքատների օպերա»՝ ըստ Բերտոլդ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերայի» (առաջին բեմադրությունը ԽՍՀՄ-ում)
  • «Հարուստները»՝ Ա․ Պ․ Բորոդինի օպերա-ֆարս
  • «Ֆեդրա»
  • «Ամպրոպ»
  • «Սևամորթ»
  • «Սեր թեղիների տակ»
  • «Եգիպտական գիշերներ»․ հատվածներ Ալեքսանդր Պուշկինի համանուն ստեղծագործությունից, Բեռնարդ Շոուի «Կեսար և Կլեոպատրա» և Ուիլյամ Շեքսպիրի «Անտոնիո և Կլեոպատրա»

Հասարակական գործիչ

  • Մոսկվայի արտիստների միության առաջին նախագահ (1917 թվականից)
  • Արվեստի գործիչների կենտկոմի նախագահության անդամ (1919-1936)
  • Մշակութային կապերի համամիութենական ընկերության թատերական բաժանմունքի փոխնախագահ (1944 թվականից)

Պարգևներ և կոչումներ

Երկեր, նամակներ

  • Таиров А. Я. О театре / Ком. Ю. А. Головашенко и др. М.: ВТО, 1970. 603 с.
  • Таиров А. Я. Записки режиссёра. М., изд. Камерного театра. 1921.
  • «…Письма ползут, разминаются в пути, пропадают…» Переписка А.Г. Коонен и А.Я. Таирова / Публ., вступ. статья и коммент. М.В. Хализевой // Мнемозина. Документы и факты из истории отечественного театра XX века. - Вып. 5 / Ред.-сост. В.В. Иванов. М.: Индрик, 2014. С. 272–330. ISBN 978-5-91674-321-0

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Таиров Александр Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Театральная энциклопедия. / Гл. ред. П. А. Марков. — Т. 5. — М.: Советская энциклопедия, «Табакова — Яшугин», 1965. — 24—27 стб. с илл.
  6. 6,0 6,1 Грета Ионкис Александр Таиров – рыцарь поэтического театра
  7. Режиссёрское искусство Таирова (к 100-летию со дня рождения). — М.: ВТО, 1987. — 148 с.
  8. Раневская, Фаина (2017). Я — выкидыш Станиславского. Litres. ISBN 978-5-457-23617-2. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  9. Театр Таирова — 35-летний триумф
  10. Камерный театр — на сайте МДТ им. Пушкина
  11. Очерки истории русского советского драматического театра. — М.: изд. АН СССР, 1960. — Т. 2. — С. 281-286. — 776 с. — 3 000 экз.
  12. Справка секретно-политического отдела ГУГБ НКВД СССР «Об откликах литераторов и работников искусств на снятие с репертуара пьесы Д.Бедного „Богатыри“» 16.11.1936.
  13. Դրամատիկ թատրոն՝ ստեղծված 1905 թվականին Սանկտ Պետերբուրգում Ն․ Ֆ․ Գայդեբուրովի և Ն․ Ֆ․ Սկարսկու կողմից, 1919-1928 թվականներին՝ Հանրամատչելի շրջիկ թատրոն։ Передвижной Театр П. Гайдебурова – на сайте Псковского театра им. Пушкина
  14. Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 4 — М.: Советская энциклопедия, «Нежин — Сярев», 1965, 1152 стб. с илл., 6 л. илл. (стб. 195—196)

Գրականություն

  • Берковский Н. Я. Таиров и Камерный театр // Берковский Н. Я. Литература и театр: Статьи разных лет. М.: Искусство, 1969. C. 305—393.
  • Головашенко Ю. А. Режиссёрское искусство Таирова. М.: Искусство, 1970. 352 с.
  • Державин К. Н. Книга о Камерном театре: 1914—1934. Л.: Художественная литература, 1934. 240 с.
  • Зноско-Боровский Е. А. Таиров // Зноско-Боровский Е. А. Русский театр начала XX века. Прага: Пламя, 1925. C. 364—368.
  • Коонен А. Г. Страницы жизни / Ред., послесл. Ю. С. Рыбакова. — 2-е изд.. — М: Искусство, 1985. — 446 с.
  • Крыжицкий Г. К. А. Я. Таиров // Крыжицкий Г. К. Режиссёрские портреты / Предисл. С. А. Воскресенского. М.; Л.: Теакинопечать, 1928. C. 77-87.
  • Марков П. А. О Таирове // Марков П. А. О театре: В 4 т. М.: Искусство, 1974. Т. 2. Театральные портреты. C. 76-111.
  • Мейерхольд В. Э. Отзыв о книге А. Я. Таирова «Записки режиссёра» //Мейерхольд В. Э. Статьи, письма, речи, беседы / Ком. А. В. Февральского: В 2 ч. М.: Искусство, 1968. Ч. 2. (1917—1939). C. 37-43.
  • Пиотровский А. И. Таиров // Пиотровский А. И. Театр. Кино. Жизнь. Л.: Искусство, 1969. C. 87-89.
  • Режиссёрское искусство А. Я. Таирова (К 100-летию со дня рождения) / Ред. К. Л. Рудницкий. М., 1987. 150 с.
  • Иванов В. Полночное солнце. «Федра» Александра Таирова в отечественной культуре // Новый мир. 1989. № 3. С. 233—244.
  • Рудницкий К. Л. Русское режиссёрское искусство: 1908—1917. М.: Наука, 1990. (Глава «Таиров и Камерный театр») С. 201—238.
  • Титова Г. В. Творческий театр и театральный конструкти­визм. СПб., 1995. (Глава «Вариант Таирова») С. 131—149.
  • «Я — не Ермолова, не Рашель. Я, пожалуй, — современная Адриенна Лекуврёр». Дневники А. Г. Коонен 1914—1925 гг. / Публ., вступ. статья и коммент. М. В. Хализевой // Мнемозина. Документы и факты из истории отечественного театра XX века. — Вып. 5 / Ред.-сост. В. В. Иванов. М.: Индрик, 2014. С. 9-175. ISBN 978-5-91674-321-0
  • Московский Камерный театр. «Человек, который был Четвергом» в немецкой и австрийской критике / Публ., лит. редакция переводов, вступ. статья и коммент. С. Г. Сбоевой // Мнемозина. Документы и факты из истории отечественного театра XX века. — Вып. 5 / Ред.-сост. В. В. Иванов. М.: Индрик, 2014. С. 176—240. ISBN 978-5-91674-321-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թաիրով» հոդվածին։