«Կրկես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.
<center><gallery perrow=4 widths=250 heights=160>
<center><gallery perrow=4 widths=250 heights=160>
|<small>[[Բալթիկայի կրկես]]</small>
|<small>[[Բալթիկայի կրկես]]</small>
Պատկեր:Circus and Almaty Towers.JPG|<small>[[Ալմա–Աթայի կրկես|Ղազախստանի պետական կրկես]]</small>
File:Circus and Almaty Towers.JPG|<small>[[Ալմա–Աթայի կրկես|Ղազախստանի պետական կրկես]]</small>
Պատկեր:Gomel-circus20060703.jpg|<small>[[Գոմելի պետական կրկես]]</small>
Պատկեր:Gomel-circus20060703.jpg|<small>[[Գոմելի պետական կրկես]]</small>
Պատկեր:Դնեպրոպետրովսկի կրկես.jpg|<small>[[Դնեպրոպետրովի կրկես]]</small>
Պատկեր:Դնեպրոպետրովսկի կրկես.jpg|<small>[[Դնեպրոպետրովի կրկես]]</small>

19:25, 2 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրկես (այլ կիրառումներ)
«Կրկես», հեղինակ՝ Ժորժ Սյորա

Կրկես (լատիներեն՝ circus), թատերարվեստի տեսակ, որն ընդգրկում է մարդկային վարքագծի կենդանի վերարտադրության անսպասելի, խաղային–էքսցենտրիկ, հրաշակերպ ու պատրանքայի ձևեր՝ ֆիզիկական իրական արգելքների հաղթահարում, ուժի և հնարամտության զուգադրությամբ, գեղարվեստական կերպարի խորհրդանշական բացահայտումներով։

Կրկեսը՝ որպես պրոֆեսիոնալ արվեստի տեսակ զարգացել է Հին Արևելքի երկրներում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Չինական կրկեսն ունի բազմադարյան պատմություն, որտեղ գերակշռում են ակրոբատիկան, լարախաղացությունը, ձեռնածուությունն ու աճապարությունը։ Նախքան եվրոպական միջնադարյան թատրոնի ձևավորումը 4–10–րդ դարեր՝ կրկեսը եղել է թատերական արվեստի հիմնական տեսակ և կոչվել է թատրոն 12–16–րդ դարերում Եվրոպայում կրկեսն աստիճանաբար անջատվել է դրամատիկական արվեստից, դարձել արվեստի ինքնուրույն տեսակ և պահպանվել է մինչև մեր օրերը։

Կրկես են կոչվում նաև կրկեսային ներկայացումների համար նախատեսված շենքերը։ Հին Հռոմում այդ նպատակին էին ծառայում Էլիպսաձև ամֆիթատրոնները (մ.թ.ա. 75–80)։ Մինչև 18–րդ դարը կրկեսային խմբերը շրջագայել են «անիվների» վրա, անցել քաղաքից քաղաք, ավանից ավան. հրապարակներում հանդես են եկել ակրոբատներ, լարախաղացներ, աճպարարներ, կենդանավարժներ, ժոնգլյորներ ու ծաղրածուներ։

Մշտական կրկեսի առաջին հատուկ շենքերը կառուցվել են Լոնդոնում՝ 1780, Փարիզում՝ 1791, Սանկտ Պետերբուրգում՝ 1822, Մոսկվայում՝ 1853, Բեռլինում՝ 1856 և այլուր։

Անկախ կրկեսի շենքի չափերից՝ նրա ասպարեզի (մանեժ) չափը միշտ նույնն է՝ 13–14 մ տրամագծով։ Կրկեսի հատուկ շենքերը, որոնք կառուցվում են մեծ քաղաքներում, ունեն ամֆիթատրոնով շրջափակված գմբեթածածկ ասպարեզ, արտիստների սենյակներ, կենդանիների վարժեցման և խնամքի բաժիններ, փորձասրահներ և այլն։

Աստիճանաբար վերահաստատվել են հին խաղաձևերը՝ մարմնամարզությունը, ըմբշամարտը, աճպարարությունը, ձեռնածուությունը, հեծանվախաղերը, կենդանավարժեցումը, մնջախաղը և այլն։

Հայ իրականության մեջ պրոֆեսիոնալ թատրոն–կրկեսը՝ «Արամյան թատրոնը», հիմնադրվել է 1846 Կոստանդնոպոլսում՝ Հովհաննես Գասպարյանի ջանքերով։[1]

ԱՊՀ Երկրների կրկես

Աղբյուրներ

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, ՀՀՀ, Ե. 2009, էջ 478–479