«Սեյմարե»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 11. | Տող 11. | ||
== Աշխարհագրական տեղեկություններ == |
== Աշխարհագրական տեղեկություններ == |
||
[[Պատկեր:Iran relief location map.jpg|ձախից]] |
|||
Սկիզբ է առնում [[Կերմանշահ]] գավառում Գամասիաբայի և կարասուի միախառնումից, գավառի վարչական կենտրոնի հարավ-արևելյան հատվածից: Այնուհետև, Կարասուի հետ միանալուց և Կերմանշահ հարթավայրը ոռոգելուց հետո, Կերմանշահ և լուրեստան գավառներում գետին միանում են Դերե-Գանջուվան, Միյանուկխ, Բեդավեր, Գոմբեդռուդ, Դենլի, Ջեզմանռուդ վտակները: Այս տեղանքում Սեյմերե գետի հունը խորն է ու քարքարոտ, այն շարունակում է իր ճանապարհը Քեբիր-Կուխ լեռնաշղթային ստորոտով: Այնուհետև նրա մեջ թափվում են Կաշկան, Զալ, Գազալռուդ, Խարվ, Խորեմաբադ վտակները, ապա ՝ հայտնվում է խորը կիրճում, իսկ հունը նեղանում է: «Պոլ-է- թանգ» կամրջի մոտ գետն առաջացնում է 43 մ բարձրությամբ և 3մ լայնությամբ ջրվեժ: Այնուհետև, շարունակելով իր հոսքը, գետն անցնում է Իլամ օսթանով, որից հետո ընդունում է Չենարե, Աբե-Շիրվան, Աբե-Սաիխ, Թանգե- Էշուդեր վտակները և հոսում Խուզեստանյան հովտով: Միախառնվելով Քեշգանռուդի հետ առաջացնում է Կերխե գետը<ref>http://seeiran.ir/رودخانه-سیمره/</ref>: |

08:28, 2 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Սեյմարե | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 417 կմ |
Գետաբերանի տեղակայում | Կերխե |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ջեզման գետ, Զալ, Qarasu River?, Gamasiab River?, Cheshmeh Sefid River (Lorestan)?, Chobin River?, Zarangush River?, Chardavol River?, Darreh Shahr River?, Kolah Ju River? և Sikan River? |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Քերմանշահի նահանգ, Լոռեսթանի նահանգ և Իլամի նահանգ |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Սեյմերե (պարս.՝ سیمره [simareh]), Իրանի արևմտյան գետերից մեկը: Կերխեի վտակներից մեկը, երկարությունը՝ 417 կմ, ակունքի բարձրությունը՝ 1218 մ, գետաբերանը՝ 520 մ[1]:
Սեյմերեն սկիզբ է առնում Իրանի հյուսիս-արևմուտքի ձյունոտ բարձունքներից և, հոսելով Դարեհ շահր և Շիրվան քաղաքային օկրուգներով, Գավմիշան կամրջից քիչ հեռու թափվում է Կաշկան գետը՝ առաջացնելով Կերխե գետը:
Սեյմերե գետը առաջանում է երկու գետերի միախառնումից՝ Գամասիաբ գետի, որը սկիզբ է առնում Լուրեստան գավառի Գարին և Համադան նահանգի Նախավարդ լեռներից և Կարասու գետի, որը սկիզբ է առնում Ալվանդ լեռից:
Սեյմերե գետը Լուրեստան գավառի ամենակարևոր, խոշոր և ջրառատ գետն է:
Արաբներն այս շրջանն անվանել են Սեյմերե, գետի անունը գալիս է այստեղից: Սկզբնապես այս տեղանքը անվանել են Մեհրգանկադե, իսկ գետը հայտնի է եղել որպես Ավկանի կամ Խավասպ: Հետագայում արաբները փոխել են անվանումը, որը և պահպանվել է մինչ օրս:
Աշխարհագրական տեղեկություններ
Սկիզբ է առնում Կերմանշահ գավառում Գամասիաբայի և կարասուի միախառնումից, գավառի վարչական կենտրոնի հարավ-արևելյան հատվածից: Այնուհետև, Կարասուի հետ միանալուց և Կերմանշահ հարթավայրը ոռոգելուց հետո, Կերմանշահ և լուրեստան գավառներում գետին միանում են Դերե-Գանջուվան, Միյանուկխ, Բեդավեր, Գոմբեդռուդ, Դենլի, Ջեզմանռուդ վտակները: Այս տեղանքում Սեյմերե գետի հունը խորն է ու քարքարոտ, այն շարունակում է իր ճանապարհը Քեբիր-Կուխ լեռնաշղթային ստորոտով: Այնուհետև նրա մեջ թափվում են Կաշկան, Զալ, Գազալռուդ, Խարվ, Խորեմաբադ վտակները, ապա ՝ հայտնվում է խորը կիրճում, իսկ հունը նեղանում է: «Պոլ-է- թանգ» կամրջի մոտ գետն առաջացնում է 43 մ բարձրությամբ և 3մ լայնությամբ ջրվեժ: Այնուհետև, շարունակելով իր հոսքը, գետն անցնում է Իլամ օսթանով, որից հետո ընդունում է Չենարե, Աբե-Շիրվան, Աբե-Սաիխ, Թանգե- Էշուդեր վտակները և հոսում Խուզեստանյան հովտով: Միախառնվելով Քեշգանռուդի հետ առաջացնում է Կերխե գետը[2]:
Ծանոթագրություններ
- ↑ «Seimare Project». IWPCO. Վերցված է 4 July 2011-ին.
- ↑ http://seeiran.ir/رودخانه-سیمره/