«Սամիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://archive.168.am/ +https://archive.168.am/)
Տող 54. Տող 54.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://archive.168.am/am/articles/29190 168 ժամ՝ սամիթի մոգությունը]
* [https://archive.168.am/am/articles/29190 168 ժամ՝ սամիթի մոգությունը]
{{ՎՊԵ|Anethum graveolens}}
{{ՎՊԵ|Anethum graveolens}}
{{Վիքիբառարան}}
{{Վիքիբառարան}}

16:16, 29 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Սամիթ
Սամիթ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Anethum graveolens



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ, տերաղոթի), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ։[1] Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։

Բուսաբանական նկարագրությունը

Սամիթի սերմերի տեսքը

Պատկանում է նեխուրազգիների (Apiaceae) ընտանիքին։ Միամյա բույս է։ Արմատներն առանցքային և բավականին լավ ճյուղավորված։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։

Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։

Օգտագործումը սննդի մեջ

Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։

Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ։[2]

Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։

Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

Ծանոթագրություններ

  1. Մ. Գ. Քեյնս (1912). «Խոհանոցային կանաչիներ: Մշակումը, հավաքը և օգտագործումը» (Անգլերեն). «Օրինջ ջադ քամփընի». {{cite book}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)
  2. «Սննդամթերքների էջերը»

Գրականություն

  • Անդրեաս Մելիքյան, «Բանջարաբուծություն» Երևան, 2005 - ISBN 99941-47-04-8

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «սամիթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։