«Բրայան դե Պալմա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 53. Տող 53.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://nationalidea.am/articles.php?id=227 Արթուր Վարդիկյան, ԲՐԱՅԱՆ ԴԵ ՊԱԼՄԱ - 70]
* [http://nationalidea.am/articles.php?id=227 Արթուր Վարդիկյան, ԲՐԱՅԱՆ ԴԵ ՊԱԼՄԱ - 70]
* {{imdb| id=0000361 | անվանում=Բրայան դե Պալմա}}
* {{imdb_name| id=0000361 | անվանում=Брайан Де Пальма }}
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոռեժիսորներ]]



07:53, 18 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

Բրայան դե Պալմա (անգլ.՝ Brian De Palma; 1940թ. սեպտեմբերի 11, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ) — ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Ավարտել է Friend’s Central School դպրոցը, այնուհետև ընդունվել է Կոլումբիային համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Երեք անգամ ամուսնացած է եղել, Նենսի Ալենի, Հեյլ Աննե Հարդի (աղջիկ Լոլիտա, ծնված 1991 թ.) և Դարնելլ Գրեգորրիո-դե Պալմայի (աղջիկ Փայպեր, ծնված 1996 թ.) հետ:

Իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը սկսել է նկարել դեռ ուսանող ժամանակից: Իր «Հարսանեկան երեկույթ», «Ողջույն», «Ողջույն, մայրիկ!» ֆիլմերում նկարահանվել է այն ժամանակ դեռ քիչ հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն: 1976 թվականին էկրանավորել է Սթիվեն Քինգի «Քերրի» վեպը այն ժամանակ սկսնակ դերասան Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ, որը փաստորեն իր առաջին ամենանշանավոր ֆիլմն էր և որը ունեցավ դրամարկղային հաջողություն: 1983 թվականին Օլիվեր Սթոունի սցենարով նկարահանել է Հովարդ Հոուքսի ֆիլմի ռիմեյքը Սպիով դեմքը Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ: Հենց այդ ֆիլմը մեծ ճանաչում բերեց Բրայան դե Պալմային ամբողջ աշխարհում:

Ֆիլմեր

  • «Իկարոս» - 1960
  • «660124.IBM քարտի պատմությունը» - 1961
  • «Վոտանի աթրնացումը» - 1962
  • «Ջեննիֆեր» - 1964
  • «Կամրջային ժամանակահատված» - 1965
  • «Ցույց տուր ինձ մեշ քաղաք և ես քեզ ցույց կտամ մեծ բանկ» - 1966
  • «Զգայուն աչքը» - 1966
  • «Սպանություն ա լյա Մոդ» - 1968
  • «Ողջույն» - 1968
  • «Հարսանեկան երեկույթ» - 1969
  • «Դիոնիսոս» - 1970
  • «Ողջույն, մայրիկ!» - 1970
  • «Պետք է իմանալ, թե որտեղ է քո ճագարը» - 1972
  • «Քույրեր» - 1973
  • «Դրախտի ուրվականը» - 1975
  • «Քերրի» - 1976
  • «Կատաղություն» - 1976
  • «Ցասում» - 1978
  • «Տնական ֆիլմեր» - 1980
  • «Ածելի» - 1980
  • «Ծակում» - 1981
  • «Սպիով դեմքը» - 1983
  • «Մարմնի երկվորյակ» - 1984
  • «Խաբեբաները» - 1986
  • «Անձեռնմխելիները» - 1987
  • «Պատերազմի կորուստները» - 1989
  • «Փառասիրության խարույկ» - 1990
  • «Կաինի դաստիարակությունը» - 1992
  • «Կառլիտոյի ուղին» - 1993
  • «Առաքելությունն անիրագործելի է» - 1996
  • «Օձի աչքերը» - 1998
  • «Առաքելություն դեպի Մարս» - 2000
  • «Ճակատագրական կինը» - 2002
  • «Սև խոլորձ» - 2006
  • «Առանց քաղաքավարության կանոնները հաշվի առնելու» - 2007


2012 թվականին սպասվում է «Անձեռնմխելիները.Կապոնեի դառնալը» ֆիլմը:

Առավել նշանավոր ֆիլմերն են «Քերրի» (գլխ. դերերում Ջոն Տրավոլտա, Սիսի Սփեյսեք), «Սպիով դեմքը» (գլխ. դերերում Ալ Պաչինո, Միշել Պֆայֆեր, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ) «Անձեռնմխելիները» (գլխ. դերերում Շոն Քոնների, Ռոբերտ Դե Նիրո, Քեվին Քոսթներ, Էնդի Գարսիա), «Փառասիրության խարույկ» (գլխ. դերերում Թոմ Հենքս, Մորգան Ֆրիման, Բրյուս Ուիլիս, Մելանի Գրիֆֆիտ, Քիրստեն Դանստ, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ), «Կառլիտոյի ուղին» (գլխ. դերերում Ալ Պաչինո, Շոն Փեն), «Առաքելությունն անիրագործելի է» (գլխ. դերերում Թոմ Քրուզ, Ժան Ռենո, Ջոն Վոյթ, Վանեսա Ռեդգրեյվ), «Սև խոլորձ» (Ջոշ Հարթնեթ, Սքարլեթ Յոհանսոն, Հիլարի Սուենկ)

Արտաքին հղումներ