«Պարօդոնտոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 64. Տող 64.


== Պարօդոնտիտ ==
== Պարօդոնտիտ ==
Պարօդոնտիտը հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն խախտում է ատամների հենքային գործառույթը, ծամելու գործընթացը, լնդերի արյունահոսություն է առաջացնում, ատամների կորստի պատճառ է դառնում, իսկ պարօդոնտային գրպանիկների ինֆեկցիան բացասաբար է անդրադառնում ողջ օրգանիզմի վրա:
Ատամները մաքրելիս լնդերի պարբերաբար արյունահոսությունը լուրջ քրոնիկական հիվանդության առաջին ախտանշանն է:


Պարօդոնտիտի զարգացման պատճառ կարող են լինել կարիեսային ատամները, պլոմբի անհարթ եզրերը, սակայն պարօդոնտիտի զարգացման հիմնական պատճառ հանդիսանում են ատամնափառն ու ատամնաքարերը:
Պարօդոնտիտը հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդությունն է: Այժմ պարօդոնտիտը ստոմատոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է, այն սոցիալական խնդիր է դարձել, քանի որ խախտում է ատամների հենքային գործառույթը, ծամելու գործընթացը, լնդերի արյունահոսություն է առաջացնում և, որպես հետևանք, ատամների կորստի պատճառ է դառնում, իսկ պարօդոնտային գրպանիկների ինֆեկցիան բացասաբար է անդրադառնում արդեն ողջ օրգանիզմի վրա:


Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ: 2-3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն թափանցում է լնդերի տակ, քայքայելով ատամնալնդային ամրությունը:
Յուրաքանչյուր մարդու մոտ էլ առկա է այս կամ այն աստիճանի պարօդոնտիտ: Եվ ատամները մաքրելիս լնդերի պարբերաբար արյունահոսությունը լուրջ քրոնիկական հիվանդության առաջին ախտանշանն է:


Գինգիվիտը բուժելի հիվանդություն է: Այն ապաքինվում է ատամնափառը և ատամնաքարերը մաքրելուց և բուժման կուրսից հետո: Իսկ բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում առողջական վիճակը դառնում է կայուն: Սակայն, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվեն ատամնափառը և ատամնաքարերը , ապա բորբոքումը կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում մեծ փոփոխություններ կառաջացնի:
Պարօդոնտիտի զարգացման պատճառ կարող են լինել կարիեսային ատամները, պլոմբի անհարթ եզրերը և այլն, բայց պարօդոնտիտի զարգացման հիմնական պատճառը հանդիսանում է ատամնափառը և ատամնաքարերը:
Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում:

Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ: 2-3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն թափանցում է լնդերի տակ, քայքայելով ատամնալնդային ամրությունը: Գինգիվիտը բուժելի հիվանդություն է: Այն ապաքինվում է ատամնափառը և ատամնաքարերը մաքրելուց և բուժման կուրսից հետո: Իսկ բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում առողջական վիճակը կլինի կայուն: Բայց, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվեն ատամնափառը և ատամնաքարերը , ապա բորբոքումը կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում անդառնալի փոփոխություններ կառաջացնի:
Պարօդոնտիտը դատավճիռ չէ: ժամանակակից ստոմատոլոգիան հաջողությամբ պայքարում է պարօդոնտիտի հետևանքների դեմ շնոհիվ ախտորոշման և բուժման նոր մեթոդների: Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում:
Ախտորոշման համար միայն բժշկի զննումը բավարար չէ, այդ պատճառով էլ ամեն մի պացիենտ կլինիկայում պարօդոնտի հյուսվածքների մանրամասն հետազոտությունների է ենթարկվում` պարօդոնտիտի դրսևորումը վաղ փուլում հայտնաբերելու համար:


=== Ախտորոշման պարամետրեր ===
=== Ախտորոշման պարամետրեր ===
Ախտորոշման ընթացքում գնահատվում են հետևյալ պարամետրերը.[[Պատկեր:UCLA Periodontics Graduate Clinic.jpg|250px|մինի|UCLA Կլինիկա]]
[[Պատկեր:UCLA Periodontics Graduate Clinic.jpg|250px|ձախից|մինի|UCLA Կլինիկա]]
Ախտորոշման ընթացքում գնահատվում են հետևյալ պարամետրերը.

• բերանի խոռոչի հիգիենան
• բերանի խոռոչի հիգիենան
*զոնդավորման դեպքում արյունահոսությունը
*ատամնալնդային ամրության թուլացումը
*ոսկրային հյուսվածքի վիճակը (ռենտգեն նկարահանում)։


Ախտահարման ծանրության աստիճանը որոշվում է ալվեոլային ելուստի ոսկրի դեստրուկցիայով կամ գրպանիկների խորությամբ:
զոնդավորման դեպքում արյունահոսությունը

ատամնալնդային ամրության թուլացումը

ոսկրային հյուսվածքի վիճակը (ռենտգեն նկարահանում)։

Ախտահարման ծանրության աստիճանը որոշվում է ալվեոլային ելուստի ոսկրի դեստրուկցիայով կամ գրպանիկների խորությամբ: Թվարկված հիմնական նշանները հնարավորություն են տալիս բնութագրել պարօդոնտում կատարվող ախտընթացը:

Այնուամենայնիվ, բուժման տակտիկան մշակելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տվյալների մի ողջ շարք.

• կծվածքի բնութագիր

• ատամնաշարքում ատամների դիրքի խախտում

• սուպրակոնտակների հայտնաբերում

• 25 տարեկանից բարձր անձանց մոտ էմալե թմբիկների քայքայման բացակայություն

• շարժվող ատամներ, շարժման աստիճանը (ռենտգեն տվյալների հետ համատեղ)։

=== Պարօդոնտիտի ախտանշաններն են===

• լնդերի արյունահոսություն, սա հիմնական ախտանշաններից մեկն է, որի դեպքում անպայման պետք է դիմել բժշկի,

ոչ թարմ շնչառություն,

բերանի խոռոչում թարախային արտադրության առկայություն,

• ատամների մերկացած արմատներ, շարժվող ատամներ, որոնք պարօդոնտիտի տագնապալի ախտանշաններն են:

Պարօդոնտիտը և ախտանշանները ցավով չեն ուղեկցվում և դանդաղ զարգանում են, այդ պատճառով էլ բերանի խոռոչում նկատվող աննշան փոփոխությունների դեպքում անգամ անպայման պետք է դիմել բժշկի: Պարօդոնտի բորբոքային հիվանդության զարգացմանը նպաստող պատճառների շարքին կարելի է դասել չբուժված կարիեսային խոռոչները, անորակ պլոմբները, որոնք պատճառ են դառնում մանրէային ատամնափառի կուտակմանը: Կծվածքի պաթոլոգիան, ատամների մասնակի բացակայությունը պարօդոնտի քրոնիկական վնասվածքի գործոններ են, որոնք ավելացնում են ատամների շուրջ բոլորի հյուսվածքների քայքայման ինտենսիվությունը: Պարօդոնտիտի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ են համալիր հետազոտություններ, որոնց հիման վրա պլանավորվում է լնդերի բորբոքային ախտընթացի փուլային բուժումը և առողջության վերականգնումը: Եվ անհրաժեշտ է սկսել հետազոտություններից և ախտորոշումից:

=== Պարօդոնտի համալիր բուժումը բաղկացած է մի քանի փուլից===


=== Պարօդոնտիտի ախտանշաններ===
'''Առաջին''' և պարտադիր փուլը վերլնդային և ենթալնդային սքեյլինգն է և ատամների մակերեսի հարթեցումը, ինչպես նաև, հարկ է պացիենտին սովորեցնել բերանի խոռոչի հիգիենայի կանոնները, մշտապես հսկողության տակ պահելով ատամնափառի գոյացումը: Պարօդոնտիտի սկզբնական փուլում դա միակ բուժումն է, եթե պատճառային թերապիա չի պահանջվում (պլոմբների, արհեստական ատամնապսակների անհարթ եզրերի հարթեցում, էնդօդոնտիկ բուժում, կծվածքի շտկում):
*Լնդերի արյունահոսություն
*ոչ թարմ շնչառություն
*բերանի խոռոչում թարախային արտադրության առկայություն
*ատամների մերկացած արմատներ
*շարժվող ատամներ


Պարօդոնտիտը և ախտանշանները ցավով չեն ուղեկցվում և դանդաղ զարգանում են: Պարօդոնտի բորբոքային հիվանդության զարգացմանը նպաստող պատճառների շարքին կարելի է դասել չբուժված կարիեսային խոռոչները, անորակ պլոմբները, որոնք պատճառ են դառնում մանրէային ատամնափառի կուտակմանը:
Բուժման առաջին փուլի արդյունավետությունը գնահատվում է երկու ամիս հետո: Բերանի խոռոչի բավարար հիգիենան, պարօդոնտային գրպանիկների խորության նվազումը, լնդերի արյունահոսության վերացումը վկայում են կայուն արդյունքների մասին: Եթե բորբոքային ախտընթացը չի վերանում, չնայած բերանի խոռոչի բավարար հիգիենային, ապա անցում է կատարվում բուժման հաջորդ փուլին`պարօդոնտի վիրահատական միջամտությանը, որի նպատակն է.


Կծվածքի պաթոլոգիան, ատամների մասնակի բացակայությունը պարօդոնտի քրոնիկական վնասվածքի գործոններ են, որոնք ավելացնում են ատամների շուրջ բոլորի հյուսվածքների քայքայման ինտենսիվությունը: Պարօդոնտիտի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ են համալիր հետազոտություններ, որոնց հիման վրա պլանավորվում է լնդերի բորբոքային ախտընթացի փուլային բուժումը և առողջության վերականգնումը:
• հյուսվածքների վերականգնում


=== Պարօդոնտի համալիր բուժում ===
• պարօդոնտի մնացուկային բորբոքային ախտընթացի բուժու,մ• որոշ դեպքերում ատամնահյուսվածքի, լնդերի և ալվեոլային ոսկրի ձևաբանական փոփոխություն ֆիզիոլոգիական ձևն ստանալու համար:
Պարօդոնտի բուժումր բաղկացած է մի քանի փուլից.
Առաջին փուլը վերլնդային և ենթալնդային սքեյլինգն է և ատամների մակերեսի հարթեցումը: Պարօդոնտիտի սկզբնական փուլում սա միակ բուժումն է, եթե պատճառային թերապիա չի պահանջվում (պլոմբների, արհեստական ատամնապսակների անհարթ եզրերի հարթեցում, էնդօդոնտիկ բուժում, կծվածքի շտկում):


Պարօդոնտիտի վիրահատական բուժման շրջանակներում նաև [[ատամների իմպլանտացիա]] է կատարվում:
Պարօդոնտիտի վիրահատական բուժման շրջանակներում նաև [[ատամների իմպլանտացիա]] է կատարվում:

11:23, 18 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Պարօդոնտոլոգիա
Պարօդոտոզի ռեցեսիա
Տեսակdental specialty?
 Periodontal dentistry Վիքիպահեստում

Պարօդոնտոլոգիա կամ պարօդոնտիկա (հուն․՝ περί - պերի, «շուրջ» և ὀδούς - օդոուս «ատամ» - սեռական հոլովով ὀδόντος օդոնտոս), ստոմատոլոգիայի մասնագիտություն է, որն ուսումնասիրում է ատամների բուժումը և կանխարգելումը:

Պարոդոնտը ուսումնասիրում է ատամնալնդային բոլոր հյուսվածքները և օժանդակ կառույցները, ատամի արմատը և ատամը կապակցող ապարատը, ինչպես նաև դրանց վրա ազդող հիվանդություններն ու հանգամանքները։ Այդ թվում ներառում է լնդերը (gingiva), ալվեոլային ոսկորը, ցեմենտը, պերիօդոնտալ թելիկները։ Պարոդոնտոլոգիայի ամենատարածված հիվանդություններն են գինգիվիտը (լնդաբորբ), պերօդոնտոզը, պերօդոնտիտը:

Պարօդոնտոլոգիա մասնագիտությունն ունեցողին անվանում են պարօդոնտոլոգ։

Ատամի Կառուցվածք

Գինգիվիտ

Գինգիվիտը հարատամնային հյուսվածքի (պարօդոնտի) բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցության պատճառով և ընթանում է առանց խաթարելու ատամնալնդային ամբողջությունը:

Գինգիվիտի տեսակներ

  • խոցային-նեկրոտիկ
  • կատառային
  • հիպերտրոֆիկ

Կատառային գինգիվիտ

Կատառային գինգիվիտն ամենատարածվածն է: Այս դեպքում նկատվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, նկատվում է նաև ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայություն: Պացիենտը ինքը կարող է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:

Հիպերտրոֆիկ գինգիվիտ

Հիպերտրոֆիկ գինգիվիտը կատառայինից հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա և լինում է

  • հղիների գինգիվիտ
  • դեռահասային
  • շաքարախտային։

Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների չափերի մեծացումն է, որտեղից էլ ստացել է հիպերտրոֆիկ գինգիվիտ անվանումը: Բացի այդ, լնդերը կարող են լինել մուգ կարմրա-կապտավուն երանգի: Լինում է արյունահոսություն, թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում, ինչպես նաև` ատամնափառ և ատամնաքարեր:

Խոցա-նեկրոտիկ գինգիվիտ

Գինգիվիտի այս տեսակը զարգանում է «Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի» ֆոնի վրա: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսությամբ, բերանի տհաճ հոտի առկայությամբ: Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի, ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում:

Գինգիվիտի բուժում

Կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումից մինչև վիրահատական միջամտություն, ըստ հիվանդության ծանրության աստիճանի:

Պարօդոնտիտ

Պարօդոնտիտը հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն խախտում է ատամների հենքային գործառույթը, ծամելու գործընթացը, լնդերի արյունահոսություն է առաջացնում, ատամների կորստի պատճառ է դառնում, իսկ պարօդոնտային գրպանիկների ինֆեկցիան բացասաբար է անդրադառնում ողջ օրգանիզմի վրա: Ատամները մաքրելիս լնդերի պարբերաբար արյունահոսությունը լուրջ քրոնիկական հիվանդության առաջին ախտանշանն է:

Պարօդոնտիտի զարգացման պատճառ կարող են լինել կարիեսային ատամները, պլոմբի անհարթ եզրերը, սակայն պարօդոնտիտի զարգացման հիմնական պատճառ հանդիսանում են ատամնափառն ու ատամնաքարերը:

Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ: 2-3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն թափանցում է լնդերի տակ, քայքայելով ատամնալնդային ամրությունը:

Գինգիվիտը բուժելի հիվանդություն է: Այն ապաքինվում է ատամնափառը և ատամնաքարերը մաքրելուց և բուժման կուրսից հետո: Իսկ բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում առողջական վիճակը դառնում է կայուն: Սակայն, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվեն ատամնափառը և ատամնաքարերը , ապա բորբոքումը կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում մեծ փոփոխություններ կառաջացնի: Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում:

Ախտորոշման պարամետրեր

UCLA Կլինիկա

Ախտորոշման ընթացքում գնահատվում են հետևյալ պարամետրերը. • բերանի խոռոչի հիգիենան

  • զոնդավորման դեպքում արյունահոսությունը
  • ատամնալնդային ամրության թուլացումը
  • ոսկրային հյուսվածքի վիճակը (ռենտգեն նկարահանում)։

Ախտահարման ծանրության աստիճանը որոշվում է ալվեոլային ելուստի ոսկրի դեստրուկցիայով կամ գրպանիկների խորությամբ:

Պարօդոնտիտի ախտանշաններ

  • Լնդերի արյունահոսություն
  • ոչ թարմ շնչառություն
  • բերանի խոռոչում թարախային արտադրության առկայություն
  • ատամների մերկացած արմատներ
  • շարժվող ատամներ

Պարօդոնտիտը և ախտանշանները ցավով չեն ուղեկցվում և դանդաղ զարգանում են: Պարօդոնտի բորբոքային հիվանդության զարգացմանը նպաստող պատճառների շարքին կարելի է դասել չբուժված կարիեսային խոռոչները, անորակ պլոմբները, որոնք պատճառ են դառնում մանրէային ատամնափառի կուտակմանը:

Կծվածքի պաթոլոգիան, ատամների մասնակի բացակայությունը պարօդոնտի քրոնիկական վնասվածքի գործոններ են, որոնք ավելացնում են ատամների շուրջ բոլորի հյուսվածքների քայքայման ինտենսիվությունը: Պարօդոնտիտի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ են համալիր հետազոտություններ, որոնց հիման վրա պլանավորվում է լնդերի բորբոքային ախտընթացի փուլային բուժումը և առողջության վերականգնումը:

Պարօդոնտի համալիր բուժում

Պարօդոնտի բուժումր բաղկացած է մի քանի փուլից. Առաջին փուլը վերլնդային և ենթալնդային սքեյլինգն է և ատամների մակերեսի հարթեցումը: Պարօդոնտիտի սկզբնական փուլում սա միակ բուժումն է, եթե պատճառային թերապիա չի պահանջվում (պլոմբների, արհեստական ատամնապսակների անհարթ եզրերի հարթեցում, էնդօդոնտիկ բուժում, կծվածքի շտկում):

Պարօդոնտիտի վիրահատական բուժման շրջանակներում նաև ատամների իմպլանտացիա է կատարվում:

Պարոդոնտոզ

Պարոդոնտոզը պարօդոնտի դեստրուկտիվ հիվանդությունն է: Զարգանում է դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով:

Ծանրության աստիճաններ

Տարբերակում են հիվանդության ծանրության երեք աստիճան.

• թեթև

• միջին

• ծանր։

Շատ հաճախ պարոդոնտոզը շփոթում են պարոդոնտիտի հետ: Բայց սրանք լիովին տարբեր հիվանդություններ են, գլխավոր տարբերությունը հիվանդության առաջացման պատճառներն են և ընթացքը: Ըստ տարածվածության, պարոդոնտոզը գեներալիզացված բնույթ ունի, որը նշանակում է, որ այն ընդգրկում է ողջ ծնոտն անմիջապես, ոչ թե որոշակի հատված ու մի քանի ատամ: Պարոդոնտոզով մարդիկ բողոքում են ատամների վզիկների և արմատների մերկացումից, որի հետևանքով կարող է առաջանալ հիպերեսթեզիա (ատամների գերզգայունություն):

Լնդերը, որպես կանոն, բորոբոքված չեն լինում, բաց-վարդագույն են դառնում, առանց թարախային արտադրության, որը լինում է պարօդոնտիտի դեպքում: Պարոդոնտոզի ժամանակ, նույնպես իր տարբերություն պարօդոնտիտի, պաթոլոգիկ գրպանիկներ չեն զարգանում, չնայած մերկացած արմատներին, ատամները երկար ժամանակ պինդ են մնում, չեն շարժվում, միայն հիվանդության ծանր փուլի դեպքում ատամները կարող են շարժվել և թափվել: Պարօդոնտոզի պատճառները մինչև վերջ պարզված չեն: Բայց նախատրամադրող գործոններ են հանդիսանում ժառանգականությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև, ատամների շրջակա հյուսվածքների սնուցման խանգարումը, կապված այդ հատվածների արյան մատակարարման առանձնահատկությունների հետ:

Պարոդոնտոզի բուժումը

Որպես կանոն, պարոդոնտոզի բուժումը համալիր բնույթ է կրում: Պետք է կանգնեցնել ախտընթացը, պահպանել ատամները, կարգավորել ատամնածնոտային ողջ համակարգի գործառնությունը: Համալիր բուժման մեջ մտնում են տեղային արյան շրջանառությունը լավացնող, ակտիվացնող մեթոդները, բերանի խոռոչի պրոֆեսիոնալ խնամքը, օրթոպեդիկ միջամտությունները: Նշանակվում է նաև դեղորայքային բուժում, որը ներառում է վիտամինաթերապիա, հորմոնային պատրաստուկներ:

Պարոդոնտոզի բուժումը պետք է լինի գրագետ և, գլխավորը, ժամանակին, պարտադիր պետք է հաշվի առնել պացիենտի անհատական առանձնահատկությունները, միայն այդ դեպքում կարելի է ստանալ ցանկալի, որակյալ արդյունքը:

Լնդերի բուժում

Լնդերի բորբոքում

Բակտերիալ շերտ

Լնդերի բորբոքումը կարող է դրսևորվել գինգիվիտի և պարօդոնտիտի ձևով: Լնդերի բորբոքման առաջին ախտանշանն ատամները մաքրելիս արյունահոսությունն է: Լնդերի արտաքին տեսքն էլ կարող է վկայել բորբոքման առկայության մասին: Նորմայում այն պետք է լինի բաց վարդագույն: Եթե լնդերը կարմրած են և այտուցված, ապա փաստ է, որ բորբոքված են:

Լնդերի բորբոքային հիվանդությունները սովորաբար սկսվում են միջատամնային լնդային պտկիկների բորբոքումից: Ատամները մաքրելիս հենց դրանք են սկսում արյունահոսել և վառ կարմիր գույն ունեն: Եթե առողջարար ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա բորբոքումը կտարածվի ողջ լնդերի և ոսկրերի վրա: Եվս մեկ հանգամանք, ժամանակին ստոմատոլոգի հետ չխորհրդակցելու դեպքում, արդեն հարկ կլինի բուժել ոչ թե գինգիվիտը, այլ պարօդոնտիտը: Ըստ բորբոքման աստիճանի ընտրվում են բուժման մեթոդները: Իսկ հիվանդության ձևն ու ծանրության աստիճանը ճիշտ ախտորոշել կարող է միայն ստոմատոլոգը հետազոտությունների հատուկ մեթոդներով և դրանց հիման վրա կազմել տվյալ դեպքի համար արդյունավետ բուժման պլանը:

Լնդերի հիվանդությունների բուժում

Ստոմատոլոգիական օգնության դիմած գրեթե յուրաքանչյուր երկրորդ պացիենտի մոտ լնդերի հետ խնդիրներ կան, իսկ ավելի ճիշտ, պարօդոնտի: Դրանք կարող են արտահայտվածության տարբեր աստիճաններ ունենալ, սկսած գինգիվիտից մինչև պարօդոնտոզ: Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է վառ արտահայտված լինել, և նրանք բժշկին դիմում են արդեն կոնկրետ գանգատներով, օրինակ, լնդերի արյունահոսություն, ատամների գերզգայունություն, ատամների արմատների մերկացում, ատամերի շարժվելը և այլն: Իսկ շատերն էլ այդ ամենի վրա ուշադրություն չեն դարձնում և նույնիսկ չեն էլ կասկածում լնդերի հիվանդության և հետևանքների մասին:

Լնդերի հիվանդությունների պատճառներ

Առաջինը, որքան էլ հասարակ լինի, այնուամենայնիվ, ամեն ինչ սկսվում է բերանի խոռոչի սխալ խնամքից: Մարդիկ սխալ և վատ են մաքրում ատամները: Դրա հետևանքով ձևավորվում է ատամնափառը, վեր- և ենթալնդային քարերը: Ատամնափառն ու քարերը բացասաբար են անդրադառնում լնդերի սնուցման վրա, դրանց միանում են մանրէները և քայքայում են ատամի շուրջբոլորի հյուսվածքը: Ողջ ախտընթացը խորանում է լնդերի տակ, քայքայելով ոսկորը, ձևավորվում են պաթոլոգիկ ատամնալնդային գրպանիկները: Եվ այդ ախտընթացը ավարտվում է նրանով, որ բացարձակապես առողջ ատամները սկսում են շարժվել ու թափվել:

Իսկ այդ ամենը հնարավոր է կանխարգելել լնդերի հիվանդությունների ժամանակին բուժմամբ:

Երկրորդ շատ կարևոր գործոնը սխալ կծվածքն է, որի հետևանքով ժամանակի ընթացքում մերկանում են ատամների վզիկներն ու արմատները, ատամները գերզգայուն են դառնում: Բնականաբար, սա էլ պետք է ժամանակին կանխարգելել:

Պարօդոնտի ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ առավել ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կատարել պանորամային նկարահանում, որը կոչվում է օրթոպանտոմոգրամմա: Այն հնարավորություն է տալիս բժշկին տեսնել պացիենտի պարօդոնտի վիճակը, հատկապես, հարատամնային ոսկրերի վիճակը: Տեսողականորեն միշտ չէ, որ հնարավոր է լինում որոշել ոսկրային հյուսվածքի ատրոֆիայի աստիճանը, իսկ ռենտգեն նկարահանումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ախտորոշում կատարել և տվյալ կլինիկական վիճակին համապատասխան բուժման մեթոդ ընտրել:

Բժշկի հիմնական խնդիրն է կանխարգելել և բուժել այդ ախտընթացը: Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կատարվում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա, կյուրետաժ կամ վիրահատական միջամտություն: Գլխավոր խնդիրն է մաքրել ողջ բորբոքված, ախտահարված հյուսվածքը և թույլ չտալ, որ հիվանդությունը զարգանա: Բերանի խոռոչի առողջական վիճակը կայուն կպահպանվի, եթե հիվանդին բացատրվեն բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի կանոնները և նա, իր հերթին, դրան պատասխանատվությամբ մոտենա:

Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել մեկ կարևոր հանգամանքի վրա. ցանկացած ստոմատոլոգիական միջամտությունից առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լնդերի առողջական վիճակին: Քանի որ այն պետք է լինի հուսալի և ամուր, որպեսզի այն ամենը, ինչ կատարվելու է բերանի խոռոչում, ծառայի երկար ու լինի հարմարավետ:

Լնդերի արյունահոսություն

Լնդերի արյունահոսությունը հիմնական ախտանիշն է, որը վկայում է լնդերի բորբոքման մասին: Լնդերի արյունահոսությունը, որպես կանոն, լինում է պաթոլոգիական երկու վիճակների դեպքում` գինգիվիտի և պարօդոնտիտի:

Գինգիվիտը լնդերի բորբոքման առաջին փուլն է: Եթե այն բուժելու համար ոչ մի բուժգործողություն չի կատարվում, հիվանդությունը զարգանում է և արդեն պարօդոնտիտն է «մտնում իր իրավունքների մեջ», այսինքն բորբոքվում է հարատամնային հյուսվածքը, ներառյալ ոսկրային հյուսվածքը:

Լնդերի արյունահոսության պատճառներ

Լնդերի արյունահոսության սկզբնական և հիմնական պատճառը բերանի խոռոչի անբավարար հիգիենան է: Այսինքն, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը: Իսկ ատամնափառն ու ատամնաքարերը միկրօրգանիզմների բազմացման համար հիանալի միջավայր են, որոնք էլ բորբոքային ախտընթացի առաջացման պատճառ են դառնում:

Բացի դրանից, լնդերի արյունահոսություն կարող է դիտվել մարդու օրգանիզմում հորմոնային փոփոխությունների ժամանակ: Օրինակ, սեռական հասունացման տարիներին կամ հղիության ժամանակ: Այս ընթացքում առաջանում են, այսպես կոչված դեռահասային գինգիվիտը և հղիների գինգիվիտը:

Լնդերի արյունահոսություն կարող է լինել նաև արյան տարբեր հիվանդությունների, ինչպես նաև, C վիտամինի անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում:

Լնդերի արյունահոսության բուժում

Բուժումը կախված է տվյալ ախտընթացի դրսևորումից: Եթե այն կապված է հորմոնային փոփոխությունների հետ, ապա անհրաժեշտ է առաջին հերթին բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում կատարել: Երբ հորմոնային ֆոնը կարգավորվում է վերոհիշյալ խնդիրները վերանում են: Իսկ եթե խոսքը լուրջ հիվանդությունների մասին է, ապա, առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել հիմնական հիվանդության վրա: Իսկ եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է վերացնել պատճառային գործոնը, մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը և, անհրաժեշտության դեպքում, պարօդոնտոլոգիական բուժում անցկացնել:

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինչպիսին էլ լինի լնդերի արյունահոսության պատճառը, բերանի խոռոչի հիգիենան պետք է անհրաժեշտ մակարդակով կատարվի, որպեսզի էլ ավելի չվատանա արդեն առկա վիճակը:

Արտաքին հղումներ

Տես նաև