«Ջամե մզկիթ (Սպահան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «300px|մինի|Ջամի մզկիթի բակը '''Ջամի մզկիթ''' կամ '''Որբաթի մզկիթ''', հասարակա...»:
 
Տող 11. Տող 11.
{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Մզկիթներ այբբենական կարգով]]

12:50, 16 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Ջամի մզկիթի բակը

Ջամի մզկիթ կամ Որբաթի մզկիթ, հասարակական ամենախոշոր մզկիթը Իրանի Սպահան քաղաքում: Մզկիթը կառուցվել է երկար ժամանակ. հիմնադրվել է 771 թվականին, սակայն վերակառուցվել և շինարարությունը ավարտին է հասցվել 20-րդ դարի վերջին: Մզկիթից արևելք գտնվում է Սպահանի Մեծ շուկան: 2012 թվականից Ջամի մզկիթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում:

Մզկիթը հնագույններից մեկն է Իրանում: Կառուցվել է «չորս այվանների» (կամարակապ բաց շինություն) ոճով, այսինքն` ունի չորս դարպաս, որոնք գտնվում են իրար դիմաց: Մուկարանսան` ծալքավոր կամարը, կառուցվել է 13-րդ դարում մզկիթի հարավային մասում[1]:

Սելջուկների կառավարման ժամանակ աղյուսից կառուցվել են գմբեթաձև երկու շինություններ: Հարավային գմբեթը կառուցվել է 1086-1087 թվականներին, որպեսզի այնտեղ միհրաբ ձևավորեն: Այն ժամանակին ամենամեծն էր աշխարհի մնացած բոլոր մզկիթների գմբեթների մեջ: Հյուսիսային գմբեթը կառուցվել է մեկ տարի անց. նրա նշանակությունը հայտնի չէ: Չնայած այն տեղակայված էր հյուսիսից հարավ ձգվող առանցքում, այն գտնվել է մզկիթի սահմաններից դուրս: Գմբեթը կառուցվել է երկրաչափական հավասարակշռության հաշվարկով:

Ծանոթագրություններ

  1. Stokstad, Marilyn (2007). Art: a Brief History (3rd ed.). Upper Saddle River: Pearson Education, Inc. էջ 201.