«Ատլանտյան Պիրենեյներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 82. Տող 82.


[[Կատեգորիա:Ֆրանսիայի գավառներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիայի գավառներ]]
[[Կատեգորիա:1790 հիմնադրումներ Ֆրանսիայում]]

09:52, 16 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Ատլանտյան Պիրենեյներ
Pyrénées-Atlantiques
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էԱքվիտանիա (երկրամաս)
ՎարչկենտրոնՓո
Ամենաբարձր կետPic Palas?
Բնակչություն (2008)
647 420 (37րդ տեղ)
Խտություն85
Տարածք7 645
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԺեր, Վերին Պիրենեյներ, Լանդեր, Ուեսկա, province of Navarra? և Գիպուսկոա
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-64
Անվանված էՊիրենեյներ և Ատլանտյան օվկիանոս
cg64.fr/conseil-general/fonctionnement/index.html

Ատլանտյան Պիրենեյներ (ֆրանսերեն՝ Pyrénées-Atlantiques), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։

  • Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 64։

Պատմական տեղեկություններ

Օլորոն-Սենտ-Մարի

Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։

Աշխարհագրական տվյալներ

Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտի տեղագրական քարտեզը

Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտը գտնվում է Աքվիտանիա երկրամասում, սահմանակից է Լանդեր, Վերին Պիրենեյներ և Ժեր դեպարտամենտներին, ինչպես նաև հյուսիսում՝ Բիսքայի ծոցին։ Իր մեջ է ներառում Լաբարդին և Բասկերի երկրի հյուսիսային մասի պատմական տարածքները։ Բնակչությունը 647.4 հազար մարդ է։

Տարածքը 7645 քառ.կմ է, ունի 547 համայնք։

Տնտեսություն

Ատլանտյան Պիրենեյները սահմանային դեպարտամենտ է, Իսպանիայի հետ ունի տնտեսական և մշակութային կապեր։
Դեպարտամենտի արևելքում և արևմուտքում կա երկու ուրբանիստական կենտրոնացում, Փոն` իր 145 հազար բնակիչներով և շրջակա տարածքի 344 հազար աշխատողներով, և Բայոն-Անգլեթ-Բիարիցը, որն ունի 166.4 հազար բնակիչ և շրջակա տարածքում` 235 հազար աշխատող։

Լեզուներ

Դեպարտամենտում տարածված լեզուներն են գասկոներենն ու բասկերենը։ Գասկոներենը նախկինում Ֆրանսիայի հարավի գլխավոր լեզու եղած օքսիթաներենի բարբառներից է, և ավելի կապված է կատալաներենին, քան՝ ֆրանսերենին։ Բասկերենը մեկուսացված և հայտնի լեզուներից որևէ մեկի հետ կապեր չունեցող լեզու է։ Այսօր ֆրանսերենն այստեղ միակ պաշտոնական և գերակշռող լեզուն է, այդ լեզվով խոսում են, ըստ էության, բոլոր տեղացիները։

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք