«Բուդա (Բուդապեշտ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բուդապեշտ ՀոթՔաթ գործիքով
Տող 5. Տող 5.


== Պատմություն ==
== Պատմություն ==
Բուդան եղել է Հունգարիայի մարաքաղաքը 1361 թվականից մինչև 1541 թվականը, երբ մտել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կազմի մեջ: Դրանից հետո նոր մայրաքաղաք է եղել Պոժոնը (այժմ` [[Բրատիսլավա]]` [[Սլովակիա]]յի մայրաքաղաքը):
Բուդան եղել է Հունգարիայի մայրաքաղաքը 1361 թվականից մինչև 1541 թվականը, երբ մտել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կազմի մեջ: Դրանից հետո նոր մայրաքաղաք է եղել Պոժոնը (այժմ` [[Բրատիսլավա]]` [[Սլովակիա]]յի մայրաքաղաքը):


1686 թվականին Ավստրիան զավթել է Բուդան:
1686 թվականին Ավստրիան զավթել է Բուդան:

19:24, 15 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Բուդապեշտ: Ձախից` Պեշտ, աջից` Բուդա, իսկ կենտրոնում Մարգիտ կղզին է

Բուդա (հունգ.՝ Buda, սլովակ.՝ Budín, խորվ.՝ Budim, թուրքերեն՝ Budin, սերբ.՝ Будим կամ Budim) կամ Օֆեն (գերմ.՝ Ofen)[1], Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի արևմտյան մասը: Գտնվում է Դանուբի աջ ափին: Լեգենդի համաձայն` Բուդա անվանումն առաջացել է հոների Բլեդա առաջնորդի անունից, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն` քաղաքի անվանումն ունի սլավոնական ծագում. առաջացել է բուդա բառից, որ նշանակում է տուն, շինություն, շեն[2]:

Բուդայի տարածքը կազմում է Բուդապեշտի մոտ մեկ երրորդը: Ծածկված է բլուրներով ու անտառներով:

Պատմություն

Բուդան եղել է Հունգարիայի մայրաքաղաքը 1361 թվականից մինչև 1541 թվականը, երբ մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ: Դրանից հետո նոր մայրաքաղաք է եղել Պոժոնը (այժմ` Բրատիսլավա` Սլովակիայի մայրաքաղաքը):

1686 թվականին Ավստրիան զավթել է Բուդան:

Բուդան ազատ քաղաք է հռչակվել 1703 թվականին, իսկ ավելի ուշ` 1784 թվականին` Հունգարիայի մայրաքաղաք:

1873 թվականին Բուդա, Օբուդա և Պեշտ քաղաքների միավորումով ձևավորվել է Բուդապեշտ քաղաքը:

Տեսարժան վայրեր

Բուդայի բլուր

  • Բուդա ամրոց: Միջնադարյան պալատ և ամրոցի մնացորդներ
  • Հին քաղաքապետարան
  • Սուրբ Մատյաշի եկեղեցի
  • Մարիամ Մագթաղինացու եկեղեցի
  • Ամրոցային թատրոն
  • Ձկնորսական բաստիոն
  • Եվգենի Սավոյացու արձան
  • Բուդայի բլրի կատակոմբներ
  • Շանդորի պալատ

Գելերտ բլուր

  • Աշտարակ

Մերձդանուբյան հատված

  • Սուրբ Աննայի եկեղեցի
  • Կապուցինների մենաստան և եկեղեցի
  • Սուրբ Ելիզավետայի մենաստան ու եկեղեցի

Աստղագիտության մեջ

Բուդայի պատվին է կոչվել (908) Բուդա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1918 թվականին:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Буда, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Географические названия мира: Топонимический словарь Поспелов Е. М. М: АСТ 2001

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդա (Բուդապեշտ)» հոդվածին։