«Դիրիժոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 19. Տող 19.
* [[Հանս ֆոն Բյուլով]]
* [[Հանս ֆոն Բյուլով]]
* [[Արտուրո Տոսկանինի]]
* [[Արտուրո Տոսկանինի]]
* [[Գուստավ Մալեր]] (կոմպոզտոր)
* [[Գուստավ Մալեր]] (կոմպոզիտոր)
* [[Լեոնարդ Բեռնշթայն]] (կոմպոզիտոր)
* [[Լեոնարդ Բեռնշթայն]] (կոմպոզիտոր)
* [[Դանիել Բարեմբոյմ]] (դաշնակահար)
* [[Դանիել Բարեմբոյմ]] (դաշնակահար)

16:37, 14 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Դիրիժոր Զուբին Մեթան համերգի ժամանակ
Դիրիժորական փայտիկը

Դիրիժորը (ֆր.՝ diriger«ուղղություն տվող» բառից), այն երաժիշտն է, ով խմբավարում է նվագախումբը, տալիս է երաժշտական գործիքների մուտքերը, ստեղծագործության տեմպը և այլն։ Դիրիժորը կարող է ղեկավարել տարբեր նվագախմբեր՝ սիմֆոնիկ, ջազ, ազգային նվագարաններ և այլն։ Շատ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆելիքս Մենդելսոնը եղել են նաև դիրիժորներ։ Նրանք ղեկավարել են տարբեր սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբեր՝ կատարելով իրենց իսկ գրած ստեղծագործությ̕ունները։ Դիրիժորը կարող է ձեռքին պահել փոքրիկ փայտիկ, չնայած ոմանք այն չեն օգտագործում։

Այլ գործածություններ

Հայերենում դիրիժոր բառի փոխարեն օգտագործում են նաև երաժշտավար կամ նվագավար։

Դիրիժորի աշխատանքը

Յուրաքանչյուր նվագախումբ ունի իր դիրիժորը։ Կան նաև հրավիրված դիրիժորներ, որոնք տվյալ նվագախմբի հետ աշխատում են միայն որոշ ժամանակահատվածում։ Դիրիժորի և նվագախմբի աշխատանքը բաժանված է երեք մասի՝ նախապատրաստում, փորձ և համերգ։

Աշխատանքի ընթացքում դիրիժորի ամենագլխավոր աշխատանքը համարվում է նվագախմբին ստեղծագործության ներկայացնելը, ծանոթացնելը, նկարագրելը։ Ստեղծագործության մեջ շատ կարևոր է կոմպոզիտորի ապրած ժամանակաշրջանը նրա պատկերացումները, հոգեկան վիճակը, նրան շրջապատող միջավայրը և այլն։ Նվագախմբին այս ամենը բացատրելու պարտականությունը ստանձված է դիրիժորին։

Լինում է այնպես, որ փոքր նվագախմբերում բացակայում է դիրիժորը։ Տվյալ դեպքում դիրիժորի պարտականությ̕ունները կատարում է առաջին ջութակը։

Հայտնի դիրիժորներ

Հռչակավոր դիրիժորներից են՝