«Լոր (Սյունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Պատմությունը *== +== Պատմություն ==)
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ|Լոր (այլ կիրառումներ)}}
{{Այլ|Լոր (այլ կիրառումներ)}}
{{Բնակավայր
{{Տեղեկաքարտ Բնակավայր
|կարգավիճակ = Գյուղ
| կարգավիճակ = Գյուղ
|հայերեն անվանում = Լոր
| հայերեն անվանում = Լոր
|բնագիր անվանում =
| բնօրինակ անվանում =
|ենթարկում =
| ենթարկում =
|երկիր = Հայաստան
| երկիր = Հայաստան
| պատկեր = Գյուղի համայնապատկեր, Լոր.jpg
|մարզ = Սյունիք
| պատկերի նկարագրում = յուղի համայնապատկեր
|երկրի քարտեզի չափ = 290
| զինանշան =
|երկրամասի քարտեզի չափ =
| զինանշանի լայնություն =
|շրջանի քարտեզի չափ =
| զինանշանի նկարագրում =
|երկրամասի տեսակ = Մարզ
| դրոշ =
|երկրամաս = Սյունիք
| դրոշի լայնություն =
|երկրամասը աղյուսակում =
| դրոշի նկարագրում =
|շրջանի տեսակ =
| երկրի քարտեզի չափ = 250
|շրջան =
| երկրամասի քարտեզի չափ =
|շրջանը աղյուսակում =
| շրջանի քարտեզի չափ =
|համայնքի տեսակ =
| երկրամասի տեսակ = Մարզ
|համայնք =
| երկրամաս = Սյունիք
|համայնքը աղյուսակում =
| երկրամասը աղյուսակում =
|երկրի քարտեզ =
| շրջանի տեսակ =
|երկրամասի քարտեզ =
| շրջան =
|շրջանի քարտեզ =
| շրջանը աղյուսակում =
|ներքին բաժանում =
| համայնքի տեսակ =
|զինանշան
| համայնք =
|զինանշանի լայնություն
| համայնքը աղյուսակում =
|զինանշանի նկարագրում
| երկրի քարտեզ =
|դրոշ
| երկրամասի քարտեզ =
|դրոշի լայնություն
| շրջանի քարտեզ =
|դրոշի նկարագրում
| ներքին բաժանում =
|պատկեր =
|ղեկավարի տեսակ = Գյուղապետ
| ղեկավարի պաշտոն = Գյուղապետ
|ղեկավար = [[Դավիթ Առուստամյան]]
| ղեկավար = Դավիթ Առուստամյան
| հիմնադրման թվական =
|գյուղ է =
| տվյալ կարգավիճակում =
|առաջին հիշատակում = 839
| առաջին հիշատակում = 839
|այլ անվանումներ =
| այլ անվանումներ =
|տարածք = 17,97
|բարձրության տեսակ =
| տարածք = 17,97
| բարձրության տեսակ =
|կենտրոնի բարձրություն = 1680
| կենտրոնի բարձրություն = 1680
|կլիմա =
| կլիմա =
|պաշտոնական լեզու =
| պաշտոնական լեզու = Հայերեն
|բնակչություն = 419 (2009)
| բնակչություն = 419
| մարդահամարի թվական = 2009
|ազգային կազմ =
| խտություն =
|էթնոհորոնիմ = լորեցի
| ագլոմերացիա =
|ժամային գոտի =
| ազգային կազմ = Հայեր
|DST =
| կրոնական կազմ = Հայ Առաքելական եկեղեցի
|փոստային ինդեքս = 3511
| էթնոհորոնիմ = լորեցի
|փոստային ինդեքսներ =
| ժամային գոտի = +4
|ավտոմոբիլային կոդ =
|կայք =
| DST =
| հեռախոսային կոդ =
| փոստային ինդեքս = 3511
| փոստային ինդեքսներ =
| ավտոմոբիլային կոդ =
| իդենտիֆիկատորի տեսակ =
| թվային իդենտիֆիկատոր =
| Վիքիպահեստում =
| կայք =
| կայքի լեզու =
}}
}}

'''Լոր''', գյուղ [[Սյունիքի մարզ]]ի [[Սիսիան]]ի տարածաշրջանում։ Ծովի մակերևույթից բարձր է 1680 մետր։ Հեռավորությունը մարզկենտրոն [[Կապան]]ից 134 կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից՝ 30 կմ։ Մակերեսը 17.97 քառակուսի կիլոմետր է։ Բնակչությունը [[2009]] թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 419 է։ Գյուղապետն է [[Դավիթ Արզումանյան]]ը։
'''Լոր''', գյուղ [[Սյունիքի մարզ]]ի [[Սիսիան]]ի տարածաշրջանում։ Ծովի մակերևույթից բարձր է 1680 մետր։ Հեռավորությունը մարզկենտրոն [[Կապան]]ից 134 կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից՝ 30 կմ։ Մակերեսը 17.97 քառակուսի կիլոմետր է։ Բնակչությունը [[2009]] թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 419 է։ Գյուղապետն է [[Դավիթ Արզումանյան]]ը։


Տող 62. Տող 71.
== Նշանավոր լորեցիներ ==
== Նշանավոր լորեցիներ ==
Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ [[Համո Սահյան]]ը։
Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ [[Համո Սահյան]]ը։

== Պատկերասրահ ==
<gallery>
Համո Սահյանի թանգարան, Լոր.jpg|Համո Սահյանի թանգարան
Լորագետ, Լոր.jpg |Լորագետ
Սուրբ Հովհաննես, Լոր.jpg|Սուրբ Հովհաննես
Լորիկ իշխանի հուշարձան, Լոր.jpg|Լորիկ իշխանի հուշարձան
</gallery>



== Տես նաև ==
== Տես նաև ==

14:09, 10 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Լոր
յուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ԳյուղապետԴավիթ Առուստամյան
Առաջին հիշատակում839
Մակերես17,97 կմ²
ԲԾՄ1680 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն419 մարդ (2009)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլորեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3511
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Լոր, գյուղ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Ծովի մակերևույթից բարձր է 1680 մետր։ Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 134 կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից՝ 30 կմ։ Մակերեսը 17.97 քառակուսի կիլոմետր է։ Բնակչությունը 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 419 է։ Գյուղապետն է Դավիթ Արզումանյանը։

Ավանդություն

Ասում են, թե երբ հայոց Լորիկ իշխանը թշնամու դեմ հերոսաբար կռվելով զոհվում է, նրան թաղում են գյուղից ոչ հեռու և վրան մատուռ կառուցում, իսկ գյուղին էլ տալիս են իշխանի անունը՝ Լոր։ Մինչև հիմա էլ կանգուն է Լորիկ իշխանի մատուռը[1][2][3][4]։

Պատմություն

Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղ է։ Գտնվելով Սիսիանի երեք ենթագոտիներից մեկի՝ Լորաձորի կենտրոնում, Լորը հեռավոր անցյալում հսկայական տնտեսական ու քաղաքական ազդեցություն է ունեցել շրջապատի բնակավայրերի վրա և ավելի քան երկու հազար տարի դիմացել ժամանակների դաժան փորձություններին։ Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին։ Ստեփանոս Օրբելյան պատմիչը իր նշանավոր «Պատմութիւն տանն Սիսական» գրքում հրապարակել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Դավթի կազմած «Հավիտենական կտակը», որտեղ գրված է, որ Տաթևի վանքի կալվածքները ընդլայնելու խնդրանքով առաջնորդը դիմել է Սյունյաց Փիլիպպե 1-ին գահերեց իշխանին և նրանից գնել Տաթևին հարող Արծիվ գյուղը՝ ամբողջ տարածքով։ Միաժամանակ Սյունյաց տեր Փիլիպպեն կալվածքներ է նվիրել վանքին, այդ թվում և Տաթև գյուղը։ Այդ կտակ-փաստաթուղթը, որ Փիլիպպեից և Տեր-Դավթից բացի ստորագրել են հոգևոր ու աշխարհիկ մի շարք տերեր, որոշել է նաև Տաթևի վանքի տիրույթների սահմանները, որոնց արևմտյան սահմանը հասնում է մինչև Լոր գյուղի անունը կրող Լորաձորի սկիզբը։ Տաթևի շրջակա սահմանները որոշող հաջորդ վավերագիրը կազմվել է 906 թ., երբ ավարտվել է Տաթևի վանային համալիրի մայր՝ Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարությունը։ Այդ առիթով Սյունյաց հոգևոր աթոռը նոր գյուղեր և կալվածքներ է ստացել։ Փաստաթղթի տակ, մի խումբ հոգևոր և աշխարհիկ տերերի հետ, ստորագրել են ոչ միայն Սյունյաց տեր Փիլիպպեի հաջորդ Աշոտը և նրա որդիները, այլ նաև հայոց թագավոր Սմբատ Ա-ն, որ եկել էր եկեղեցու նավակատիքին։ Այստեղ նույնպես Տաթևի արևմտյան սահմանը համարվում է Լորաձորի սկիզբը։ Այս փաստաթղթերը, սակայն, Լորի վաղեմությունն ապացուցող գրավոր աղբյուրներ են միայն։ 1950-ական թվականներին ականավոր պատմաբան Մորուս Հասրաթյանը Լորում պեղումներ կատարելիս հայտնաբերել է հեթանոս ծեսով թաղված երեխայի դամբարան։ Այդ փոքրիկի (հավանաբար իշխանական ընտանիքի զավակ) բերանում դրել էին մետաղադրամ, որը կտրվել է Պարսից Շապուհ արքայի օրոք (383-389 թթ.)։ Սա ապացուցում է, որ դեռևս հայոց թագավորության շրջանում Լորը գոյություն է ունեցել, գուցե և որոշիչ դեր կատարել ամբողջ ենթագավառում։ Չէ որ նրա անունով էր կոչվում շուրջ 15 գյուղ ներառող այդ գետահովիտը։ Լորը ենթագավառում իր գերակշիռ դիրքը (Աղվերծ-Դարպասի հետ) պահպանել է նաև միջնադարում։ Ստեփանոս Օրբելյանի «Պատմությանը» կցված՝ Սյունիքի 12 գավառների 677 գյուղերի ցուցակի համաձայն, վերոհիշյալ երկու գյուղերի շուրջը համախմբված էին Մրուց, Մարդակայք, Տատան, Մազազնի, Լծեն, Որոտն, Ոպնի, Երեմք, Մոգույք, Մշկաձոր, Սապատաձոր գյուղերը։ Ուշ միջնադարում այստեղ կազմավորվել են մինչև օրս գոյատևող Շենաթաղ և Գետաթաղ գյուղերը։ Հետագա դարերում Լորի բարձրացումը կապվում է Սյունյաց Օրբելյանների իշխանության հաստատման և հզորացման հետ։ Ըստ որում, եթե իշխանության անցնելուց հետո Օրբելյանները Սյունիքի ենթագավառներում կառավարիչներ կամ կուսակալներ էին նշանակում իրենց իշխանական տան ներկայացուցիչներին, ապա Լորում նրանք դաշն կնքեցին տեղի Որոտշահ անվանվող իշխանազուն տոհմի հետ։ Այդ մասին պատմագրությունը պահպանել է երկու ծանրակշիռ վկայություն։

Նշանավոր լորեցիներ

Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ Համո Սահյանը։

Պատկերասրահ


Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  2. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)