«Վաչե Ավագյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 61. Տող 61.
* Լավրենտի Միրզոյան, «Տավուշ», Երևան 2010
* Լավրենտի Միրզոյան, «Տավուշ», Երևան 2010


[[Կատեգորիա:Նորաշեն (Տավուշի մարզ)գյուղում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Տավուշի մարզում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Տավուշի մարզում ծնվածներ]]
[[Կատեգորիա:1931 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1931 ծնունդներ]]

07:14, 14 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

Ավագյան Վաչե Արշակի
Դիմանկար
Ծնվել է1931 թ. մայիսի 29
ԾննդավայրԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ, Նորաշեն
Մահացել է2010 թ. օգոստոսի 30
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան և Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1962)
Կոչումպրոֆեսոր և թղթակից անդամ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1976) և Կենսաբանական գիտությունների թեկնածու (1962)
Մասնագիտությունգենետիկ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ և «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ
ԱնդամությունԼենինի անվան ՀամԳԳԱ
ԵրեխաներՌուզաննա Ավագյան, Ռոբերտ Ավագյան, Սամվել Ավագյան

Վաչե Արշակի Ավագյան — կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Կենսագրություն

Վաչե Ավագյանը ծնվել է Հայկական ԽՍՀՇամշադինի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Նորաշեն գյուղում 1931 թվականի մայիսի 29-ին:

Կրթություն

1948 թվականին ոսկե մեդալով ավարտել է շրջկենտրոն Բերդի միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը: Մեկ տարի անց՝ 1949 թվականին տեղափոխվում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1954 թվականին:

Կարիերա

  • 1954-1956 թթ. — Ղազախստանի Կոկչետավի մարզի Շարիկյան ՄՏԿ-ի գլխավոր գյուղատնտես: 1956 թ-ին պարգևատրվել է «За освоение целинных земель» մեդալով:
  • 1956-1959 թթ. — ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի սերմնաբուծական տնտեսության սերմնաբույծ գյուղատնտես: Երկու անգամ արժանացել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրի (1958,1960):
  • 1962-1980 թթ. — ՀՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի ռադիացիոն գենետիկայի լաբորատորիայի ավագ գիտ. աշխատող (1962-1964), լաբորատորիայի վարիչ (1964-1968), բույսերի մուտագենեզի լաբորատորիայի վարիչ(1968-1980):
  • 1980-1987 թթ. — ԽՍՀՄ գյուղ.նախարարության բնության պահպանության Համամիութենական ինստիտուտի (Մոսկվա) Հայաստանի բնության պահպանության բաժանմունքի վարիչ:
  • 1987-1994 թթ. — ՀՀ գյուղ.նախարարության սերմարտադրության ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, Երկրագործության ինստիտուտի տնօրեն և նույն ինստիտուտի ագրոէկոլոգիայի և գենետիկական մոնիտորինգի բաժնի վարիչ:
  • 1994-2010 թթ. — Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի Ագրոէկոլոգիայի բաժնի վարիչ։
  • 1994-1999 թթ. — «Ագրոգիտասփյուռ» ձեռնարկության փոխտնօրեն։
  • 1999-2001 թթ. — ՀԳԱ-ի «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտի առաջատար մասնագետ։
  • 2002-2010 թթ. — ՀԳԱ-ի պրոֆեսոր։

Գիտական աստիճաններ և կոչումներ

  • 1962 թ. — Կենսաբանական գիտությունների թեկնածու:
  • 1976 թ. — Կենսաբանական գիտությունների դոկտոր:
  • 1982 թ. — Պրոֆեսոր (գենետիկա)
  • 1991 թ. — Ռուսաստանի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ(նախկին ВАСХНИЛ)

Գիտական հրապարակումներ

  • Մենագրություններ՝ 2
  • Գրքեր և գրքույկներ՝ 8
  • Գիտական հոդվածներ՝ 236
  • Հոդվածներ լրագրերում՝ 42
  • Հեռուստա-ռադիո հաղորդումներ՝ 17
  • Տպագրության պատրաստ գրքեր՝ 3

Տես նաև

Արտաքին աղբյուրներ

  • Լավրենտի Միրզոյան, «Տավուշ», Երևան 2010