«Ահարոն Տատուրյան»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
Cat-a-lot: Removing from Category:Փարիզ քաղաքում մահացածներ |
||
Տող 51. | Տող 51. | ||
[[Կատեգորիա:1965 մահեր]] |
[[Կատեգորիա:1965 մահեր]] |
||
[[Կատեգորիա:Հունվարի 31 մահեր]] |
[[Կատեգորիա:Հունվարի 31 մահեր]] |
||
[[Կատեգորիա:Փարիզ քաղաքում մահացածներ]] |
16:49, 4 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ
Ահարոն Տատուրյան Ահարոն Ստեփանի Տատուրյան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Ահարոն Ստեփանի Տատուրեան |
Ծնվել է | 1886 սեպտեմբերի 19 |
Ծննդավայր | Քոջայելիի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 31, 1965 | (տարիքը 78)
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[1] |
Գրական անուն | Ահարոն |
Մասնագիտություն | բանաստեղծ, ուսուցիչ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան (1909) և Պրահայի Կարլի համալսարան |
Աշխատավայր | Դպրոցասէր վարժարան, Անդաստան և Արեւմուտք |
Ահարոն Ստեփանի Տատուրյան (1886, սեպտեմբերի 19, գյուղ Օվաճըգ, Իզմիթի սանջակ, Թուրքիա - 1965, հունվարի 31, Փարիզ), հայ բանաստեղծ։ Ստորագրել է Ահարոն գրչանունով։
Կենսագրություն
Սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, 1907-1909 թվականներին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում։ Սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Կ.Պոլիս, զբաղվել ուսուցչությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին աքսորվել է Կոնիա, 1919 թվականին վերադարձել է Կ.Պոլիս։ 1922 թվականին անցել է Բուլղարիա, ապա՝ Չեխոսլովակիա, որտեղ հետևել է Պրահայի համալսարանի գրական ճյուղի դասընթացներին։ 1929 թվականին հաստատվել է Ֆրանսիայում (Փարիզ, Մարսել), զբաղվել ուսուցչությամբ։
Գրական ասպարեզ է իջել 1902 թվականին՝ աշխատակցելով «Բազմավեպ», «Մեհյան» և այլ պարբերականների։ Իր ստեղծագործությունները հրատարակել է շատ ավելի ուշ. Փարիզում լույս է ընծայել «Մագաղաթներ» (1938), «Պոհեմականք» (1939), «Սօսեաց անտառ» (1948), «Երկնէր երկիր» (1957), «Բագիններուս կրակին դէմ» (1958), «Կարմիր աւետարան» (1959) ժողովածուները։ Ետմահու հրատարակվել են նրա «Վերջին կաթիլներ» և «Հին քերթուածներ» (երկուսն էլ՝ 1971) ժողովածուները։ Տատուրյանը երգել է մարդկային վիշտը, պատկերել «խեղճ մարդկանց» վիճակը հակասություններով լի աշխարհում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 604)։ |