«Ղազախներ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
չ (ավելացվեց Կատեգորիա:Թյուրքական ազգեր ՀոթՔաթ գործիքով)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2))
'''Ղազախներ''' (ղազախ. қазақтар), ազգ, [[Ղազախստան]]ի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև [[Ուզբեկստան]]ում, [[Թուրքմենստան]]ում, [[Ղրղզստան]]ում, [[Տաջիկստան]]ում, [[Ռուսաստան]]ում, [[Չինաստան]]ում, [[Մոնղոլիա]]յում և [[Աֆղանստան]]ում: Խոսում են [[ղազախերեն]] լեզվով, որը պատկանում է [[Թյուրքական լեզվախումբ|Թյուրքական լեզվախմբին]]: [[Կրոն]]ը [[իսլամ]]ն է, հավատացյաները սուննի դավանանքի մուսուլմաններ են։
 
Մթա 3-2 դարերում Հարավային Ղազախստանում առաջացել է ուսունների ցեղային միավորումը։ 6-7-րդ դարերում Ղազախստանի հարավ-արևելյանհարավարևելյան մասում ապրող ցեղերը Արևմտա-Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին։ Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջացել են վաղ ֆեոդալական տիպի քաղաքական կազմավորումներ՝ Թյուրգեշական (8-րդ դար) և Կարլուկական (8-9-րդ դարեր) խաքանությունները, [[օղուզներ]]ի (9-11-րդ դարեր), կիմակների և [[ղփչաղներ]]ի (8-11-րդ դարեր) միավորումները։ Էթնիկական միաձուլմանը նպաստել է [[Կարախանյանների պետություն]]ը (10-12-րդ դարեր)։
 
[[12-րդ դար]]ի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժել կիդանները, որոնք ի վերջո խառնվել են տեղի թյուրքալեզու բնակչությանը։ [[13-րդ դար]]ում Մոնղոլիայից և [[Ալթայ]]ից Ղազախստան են թափանցել նայմաններն ու կերեիտները։ [[15-րդ դար]]ի կեսին [[Ոսկե հորդա]]յի արևելյան հատվածում առաջացել են Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր։ 15-րդ դարի վերջին, [[16-րդ դար]]ի սկզբին կազմավորվել է ղազախական ազգությունը՝ բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտեսական շահերի ընդհանրությամբ։

Նավարկման ցանկ