«Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 11. | Տող 11. | ||
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել [[2007]] թվականի [[սեպտեմբերի 14]]-ին։ |
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել [[2007]] թվականի [[սեպտեմբերի 14]]-ին։ |
||
Արայիկ Հարությունյանը [[2009]] թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ |
Արայիկ Հարությունյանը [[2009]] թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ |
||
ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ [[վարչապետ]]։ Արցախի Հանրապետության Նախագահի Սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: |
ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ [[վարչապետ]]։ Արցախի Հանրապետության [http://www.president.nkr.am/am/news/lawsOrders/3683/ Նախագահի Սեպտեմբերի 25-ի հրամանագրով] նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: |
||
== Այլ տեղեկություններ == |
== Այլ տեղեկություններ == |
11:49, 2 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արայիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1990) և Արցախի պետական համալսարան (1998) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (2013) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի հանրապետության վարչապետ և Արցախի Հանրապետության Պետական նախարար |
Կուսակցություն | Ազատ Հայրենիք |
Պարգևներ և մրցանակներ | |
Arayik Harutyunyan Վիքիպահեստում |
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան, Արցախի Հանրապետության պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
Գործունեություն
1992 թվականին Արայիկ Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։ 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։ 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։ 2005 թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, Միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։ Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր 2005-2007 թվականներին։ Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ Արցախի Հանրապետության Նախագահի Սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
Այլ տեղեկություններ
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար » մեդալով, «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ ԼՂՀ նախագահի՝ 2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի: Ամուսնացած է, ունի երեք զավակ։