«Ալեուտներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Ազգեր, ավելացվեց Կատեգորիա:Էթնիկ խմբեր ՀոթՔաթ գործիքով
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
Տող 56. Տող 56.


== Ծագում ==
== Ծագում ==
Երկար ժամանա գոյություն ուներ այդ ժողովրդի ծագման երկու վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ ալեուտները եկել են ասիական հյուսիս-արևելյան ափից, մյուսի համաձայն՝ Ալյասկայից։ Ստելերը ասիական ծագման կողմնակից էր։ Հիմնավորումը արտաքին նմանությունն է, ինչպես նաև փայտե գլխարկների նմանությունը։ Այս կարծիքին հակադրվում էր Ալյասկայի ամերիկյան հետազոտող Վ. Դոլը, որն անհնար էր համարում ալեուտների՝ Ասիայից կղզիներ տեղափոխությունը։ Իոխելսոնը նույնպես այս վարկածի կողմնակից էր՝ հիմնվելով ալեուտների և հյուսիս-արևմտյան հնդկացիների մշակութային նմանություններին։ Գրդլիչկան ենթադրում էր, որ մինչ մ. թ. Ալեուտյան կղզիներում հայտնվեցին նախաալեուտները (pre-Aleuts)։ Նրանք մարդաբանությամբ տարբերվում էին ալեուտներից, էսկիմոսներից և նման էին սիու հնդկացիներին։ 12-14-րդ դարերում նրանց փոխարինեցին արևելքից՝ Ամերիկայի կողմից այստեղ եկած մոնղոլոիդները՝ տունգուսյան ընտանիքի մի ճյուղը, որը [[Բերինգի նեղուց]]ով եկել էր Ամերիկա։
Երկար ժամանա գոյություն ուներ այդ ժողովրդի ծագման երկու վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ ալեուտները եկել են ասիական հյուսիսարևելյան ափից, մյուսի համաձայն՝ Ալյասկայից։ Ստելերը ասիական ծագման կողմնակից էր։ Հիմնավորումը արտաքին նմանությունն է, ինչպես նաև փայտե գլխարկների նմանությունը։ Այս կարծիքին հակադրվում էր Ալյասկայի ամերիկյան հետազոտող Վ. Դոլը, որն անհնար էր համարում ալեուտների՝ Ասիայից կղզիներ տեղափոխությունը։ Իոխելսոնը նույնպես այս վարկածի կողմնակից էր՝ հիմնվելով ալեուտների և հյուսիսարևմտյան հնդկացիների մշակութային նմանություններին։ Գրդլիչկան ենթադրում էր, որ մինչ մ. թ. Ալեուտյան կղզիներում հայտնվեցին նախաալեուտները (pre-Aleuts)։ Նրանք մարդաբանությամբ տարբերվում էին ալեուտներից, էսկիմոսներից և նման էին սիու հնդկացիներին։ 12-14-րդ դարերում նրանց փոխարինեցին արևելքից՝ Ամերիկայի կողմից այստեղ եկած մոնղոլոիդները՝ տունգուսյան ընտանիքի մի ճյուղը, որը [[Բերինգի նեղուց]]ով եկել էր Ամերիկա։
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդաբանական տեսակի, լեզվի և մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել 6000-4600 տարի առաջ։ Կա ենթադրություն, որ ալեուտները կազմել են [[էսկիմոս]]ների հարավային խումբը։
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդաբանական տեսակի, լեզվի և մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել 6000-4600 տարի առաջ։ Կա ենթադրություն, որ ալեուտները կազմել են [[էսկիմոս]]ների հարավային խումբը։



11:47, 2 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Ալեուտ
Ալեուտը տոնական հագուստով, 1818 թվական
Ընդհանուր քանակ

3 400-ից 17 500

Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ալյասկա 10,708 (մարդահամար 2000)
Վաշինգտոն 2,273 (մարդահամար 2000)
Ռուսաստան Ռուսաստան 482 (մարդահամար 2010)
Կամչատկայի երկրամաս 401(մարդահամար 2010)
Լեզու(ներ)
անգլերեն, ռուսերեն, ալեուտերեն
Հավատք(ներ)
ուղղափառություն, շամանություն, անիմիզմ

Ալեուտներ (ինքնանվանումը՝ unangan) Ալեուտյան կղզիների բնիկ ժողովուրդը։ Մեծ մասն ապրում է ԱՄՆ-ում (Ալյասկա), որոշ մասը՝ Ռուսաստանում (Կամչատկայի երկրամաս

Անվան ծագում

«Ալեուտ» անունը ռուսական ծագում ունի։ Այն տրվել է Ալեուտյան կղզիների հայտնաբերումից հետո. առաջին անգամ հանդիպում է 1747 թվականի փաստաթղթերում։ Անվան նշանակությունը վիճելի է։ Գ. Մենովշչիկովը այն բացատրում է ալեուտյան «ալիտխուխ» բառով (թիմ, համայնք)։ Ի. Վդովինը ենթադրում էր, որ անունը ծագում է չուկոտյան «ալյավ-վիտե» բառից, որ նշանակում է գլխարկ կրող։ Իրոք, անցյալում ալեուտներին տարբերելու հատկանիշ էր անսովոր փայտե գլխարկներ կրելը։ Առավել հավանական է թվում այն վարկածը, ըստ որի՝ անունը ծագել է չուկոտյան «ալիատ» (կղզի), «ալիուտ» (կղզեբնակ) տարբերակից։ Բացի ունանգան ինքնանվանումից՝ կղզու բնակիչներն ունեին այլ անուններ ևս՝ սասիգնան, կագան, ակագաի, կիգիգան ևն[1]:

Բնակիչներ

Ալեուտների տարածման շրջանները

Ալեուտները Ալեուտյան, Շումագինի կղզիների, ինչպես նաև Ալյասկայի արևմտյան ափի բնիկներն են։ 1825 թվականին ռուս գիտնականների գալուց հետո ալեուտները բնակվեցին նաև Կոմանդորյան կղզիներում: Մինչ այդ նրանց քանակը 12-15 հազար էր։ Ռուսաստանում 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակվում է 482 ալեուտ, որից 401-ը՝ Նիկոլսկ քաղաքում։

Մարդաբանություն

Ալեուտ կին երեխայի հետ

Ալեուտները արկտիկական ռասայում առանձնահատուկ տեղ են գրավում. նրանք մոնղոլոիդների խաղաղօվկիանոսյան ճյուղի և հարավային տարրերի խառնուրդ են[2]: Լայն, տափակ դեմքը՝ դուրս ցցված այտոսկրերով, նեղ աչքերով, ստիպում են ենթադրել, որ նրանք ավելի շուտ մոնղոլական ցեղերին են ազգակից, ոչ թե ամերիկյան ռասային[3]:

Գենետիկա

Ալեուտները պատկանում են գենետիկական D հին խմբին, որը Ք. ա. լայն տարածում ուներ Հյուսիսային Ամերիկայում՝ ընդհուպ մինչև Գրենլանդիա[4]:

Ծագում

Երկար ժամանա գոյություն ուներ այդ ժողովրդի ծագման երկու վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ ալեուտները եկել են ասիական հյուսիսարևելյան ափից, մյուսի համաձայն՝ Ալյասկայից։ Ստելերը ասիական ծագման կողմնակից էր։ Հիմնավորումը արտաքին նմանությունն է, ինչպես նաև փայտե գլխարկների նմանությունը։ Այս կարծիքին հակադրվում էր Ալյասկայի ամերիկյան հետազոտող Վ. Դոլը, որն անհնար էր համարում ալեուտների՝ Ասիայից կղզիներ տեղափոխությունը։ Իոխելսոնը նույնպես այս վարկածի կողմնակից էր՝ հիմնվելով ալեուտների և հյուսիսարևմտյան հնդկացիների մշակութային նմանություններին։ Գրդլիչկան ենթադրում էր, որ մինչ մ. թ. Ալեուտյան կղզիներում հայտնվեցին նախաալեուտները (pre-Aleuts)։ Նրանք մարդաբանությամբ տարբերվում էին ալեուտներից, էսկիմոսներից և նման էին սիու հնդկացիներին։ 12-14-րդ դարերում նրանց փոխարինեցին արևելքից՝ Ամերիկայի կողմից այստեղ եկած մոնղոլոիդները՝ տունգուսյան ընտանիքի մի ճյուղը, որը Բերինգի նեղուցով եկել էր Ամերիկա։ ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդաբանական տեսակի, լեզվի և մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել 6000-4600 տարի առաջ։ Կա ենթադրություն, որ ալեուտները կազմել են էսկիմոսների հարավային խումբը։

Կրոն

Ալեուտի փայտե դիմակ

Ավանդական հավատալիքներից է անիմիզմը։ Պաշտվել են նախնիների հոգիները, որոնք քարերից, ոսկորներից, ծառերից հմայագրերի տեսքով փոխանցվել են սերնդեսերունդ։ Հովանավոր ոգիները պատկերվել են փայտե դիմակներով, որոնք կրում էին պարերի ժամանակ։ Ալուետների մեջ տարածում ուներ շամանությունը: Շամանի հագուստը, ինչպես Սիբիրի որոշ ժողովուրդների մոտ, խորհրդանշում է թռչուն։ Գոյություն ուներ նաև որսորդական հավատալիք, որն իր մեջ էր ներառում գազաններին գրավելու, որսորդական արգելքների, հմայագրերի տիրոջ պաշտպանության ծեսեր։ 18-րդ դարի վերջին ալեուտները, ազդվելով ռուս առևտրականներից և արտադրողներից, ընդունեցին ուղղափառություն: Տարածվեց դպրոցական ուսուցումը, երկլեզվությունը։ Ալեուտները կրոնական ծեսերը կատարում են երկու լեզուներով՝ ալեուտերեն և ռուսերեն: Ալեուտների կրոնը ուղղափառ քրիստոնեությունն է։ Ձուլումը և քրիստոնեացումը սկսվել են 18-րդ դարի 50-ական թվականների վերջից. երևույթը համապատասխանում էր ռուսական քաղաքականության՝ նոր տարածքներ և գաղութներ գրավելու ընդհանուր միտմանը։

Տնտեսական գործունեություն

Ալեուտների տնտեսության հիմքը կազմում է գազանորսությունը, ձկնորսությունն ու թռչնորսությունը։

Գազանորսությունը

Ալեուտները բայդարով որս կատարելիս

Բայդարներով որսում են ծովային կենդանիներ, իսկ ցամաքում՝ ցամաքային։ Ձմռանը ափերից որսում են ծովառյուծներ։ Բաց ծովում հարպունի օգնությամբ որսում են ծովային կուղբեր, ծայրը թունավորած նիզակով որսում են կետեր:

Ձկնորսություն

Ալեուտները որսացել են ձկներ՝ օգտագործելով ջրիմուռներից պատրաստված երկար կարթեր։ Այդ ամուր և ճկուն հարմարանքներին ամրացրել են կեռիկներ։ Այդպիսի կարթերով որսացել են ծովային ձկներ, իսկ գետից ձուկ են բռնել կետի չորացված հյուսվածքներից պատրաստած ցանցերով[5]:

Թռչնորսություն

Թռչնորսության համար օգտագործել են մետաղական նիզակներ, նետելու հարմարանքներ (բոլա), որը պատրաստվում էր կաշվե գոտիներից, միացման տեղերում դրվում էր քար կամ ոսկոր։ Բոլան նետում էին երամի մեջ, և ցանցի մեջ ընկած թռչունները դառնում էին որսորդի որսը։

Ավանդական բնակարան

Բնակարանները ծովափին էին, հաճախ գետերի մոտ. դրանք 2-4 կիսագետնափոր մեծ տարածքներ էին։ Ռուս ճանապարհորդները դրանք անվանում էին հողափոր յուրդեր[6]: Դրանց համար ընտրում էին բարձր, բաց տեղեր, որտեղից կարելի էր հետևել ծովային կենդանիներին և թշնամու մոտենալուն։ Յուրդերը պատրաստել են ծառափայտից, ծածկել չոր տերևներով, մորթիներով։ Տանիքին թողել են մի քանի անցքեր մուտքի համար, իսկ բարձրանում էին այնտեղ գերանի օգնությամբ։ Բնակարանը ընդգրկում էր 10-40 ընտանիք։ Ամեն ընտանիք ապրում էր իր տարածքում։ 19-րդ դարում ավանդական գետնափորի տեսքը քիչ-քիչ փոխվեց։

Ուտելիք

Ալեուտների ավանդական կերակուրը յուկոլան է՝ ձկան, եղջերվի՝ հատուկ ձևով չորացված կամ ծխեցված միսը։

Հագուստ

Ավանդական հագուստը պարկան է՝ տարբեր մորթիներից երկար հագուստը։ Դրա վերևում ամրացնում էին կամլեյկա՝ ծովային կենդանիների աղիքներից պատրաստված անջրաթափանց գլխարկ՝ կցված հագուստին։ Ամրացվում էին թելերով։ Հագուստը զարդարվում էր ասեղնագործած եզրաշերտերով։ Տղամարդու և կնոջ հագուստը լրիվ նույնն էին հագնելու ձևով և զարդարանքով։

Ավելի ուշ առաջ եկան հագուստի ուրիշ ձևեր ևս։ Ալեուտները կրում էին փայտե կոնաձև գլխարկներ՝ առջևի մասը երկար։ Գլխարկները պատրաստում էին փայտի ամբողջական կտորից, այնուհետ տաքացնում՝ տալով անհրաժեշտ ձևը։ Նկարազարդում էին վառ գույներով։ Գլխարկի հետևամասի վերևում ամրացնում էին թռչնի կամ գազանի ոսկրե կերտվածքներ։ Կողքին ամրացնում էին ծովառյուծի 50 սամտիմետրանոց բեղեր, որոնց քանակը կախված էր գլխարկի տիրոջ որսորդական հեղինակությունից։ Այս տեսակ գլխարկներ դնում էին միայն տղամարդիկ։

Թաղումներ

Նշանավոր մարդկանց թաղում էին քարայրերում ստրուկների հետ։ Մուտքի մոտ դնում էին ներկած գերաններ կամ զամբյուղով կախում էին մահացածների մարմինները երկու գերանների միջև։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ