«Էզրա Թեդ Նյումեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Էզրա Թեդ Նյումեն''' (ծնված 1929 թվականի հոկտեմբերի 17-ին) ամերիկացի ֆիզիկ...»:
 
Տող 38. Տող 38.
[[Կատեգորիա:Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Ապրող անձինք]]
[[Կատեգորիա:Ապրող անձինք]]
[[Կատեգորիա:Վիքին սիրում է Գիտություն]]

08:13, 1 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Էզրա Թեդ Նյումեն
անգլ.՝ Ezra Theodore Newman
Ծնվել էհոկտեմբերի 17, 1929(1929-10-17)
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 24, 2021(2021-03-24)[1] (91 տարեկան)
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փիթսբուրգի համալսարան
Գործունեության ոլորտհարաբերականության ընդհանուր տեսություն
ԱնդամակցությունInternational Society on General Relativity and Gravitation?[2]
Ալմա մատերՍիրաքյուսի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Syracuse University College of Arts and Sciences? (հունիսի 1, 1956)[3]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարPeter Bergmann?
Պարգևներ
 Ezra T. Newman Վիքիպահեստում

Էզրա Թեդ Նյումեն (ծնված 1929 թվականի հոկտեմբերի 17-ին) ամերիկացի ֆիզիկոս, հայտնի է ընդհանուր հարաբերականության տեսության մեջ իր կատարած ներդրումով: Նա Պիցբուրգի համալսարանի պրոֆեսոր է: Մյումենը պարգևատրվել է Էյնշտեյնի մրցանակով Ֆիզիկայի ամերիկյան ընկերության կողմից:

Հարաբերականության տեսության մեջ ակնառու ներդրման, ներառյալ Նյումեն-Պենրոզի ձևայնացման, Կեր-Նյումենի լուծման և դատարկ շերտավորման տեսության համար: Նրա մտավոր անցյալի, առատաձեռնության և ազնվության համար, որ ներկայացվեց սերունդներին որպես օրինակ և ոգեշնչեց նրանց:

Կրթություն

Նյումենը ծնվել է Բրոնքս (Նյու Յորք)ում, Դեյվիդ և Ֆենի Նյումենների ընտանիքում[5]: Նա դեռ մանկուց հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության, ձգող մագնիսների, կրակի բռնկման և գիտական գրքերի հանդեպ[6]:

Նա սովորել է Բրոնքսի գիտությունների ավագ դպրոցում, որտեղ գերազանց սովորել է ֆիզիկա: Թեդի հայրը հույս ուներ, որ որդին կհետևի իրեն և կդառնա ատամնաբույժ, բայց փոխարենը նա անդամագրվեց Նյու Յորքի համալսարանում հետագայում իր կրթությունը ֆիզիկայի ոլորտում շարունակելու համար և ավարտեց այն 1951 թվականին բակալավրի աստիճանով: Կրթությունը շարունակելու համար հա գնաց Սիրակուզայի համալսարան, 1955 թվականին ձեռք բերեց մագիստրոսի աստիճան, իսկ հաջորդ տարի ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան:

Աշխատանքային գործունեությունը ֆիզիկայում

Մյումենը միացել է Պիցբուրգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին 1956 թվականին և դարձել է ֆիզիկայի պրոֆեսոր 1966 թվականին: Նա եղել է շրջիկ պրոֆեսոր Սիրակուզայի համալսարանում և Կինգսի քոլեջում 1960-1961 թվականներին և Լոնդոնի համալսարանում 1964-1965 թվականներին: 1957 թվականին նա ծառայել է որպես խորհրդատու Ռայթ-Պատերսոնի ռազմաօդային բազայում[5]:

1962 թվականին Ռոջեր Պենրոզի հետ միասին նա ներկայացրել է Նյումեն-Պենրոզի ձևայնացումը ընդհանուր հարաբերականության տեսության մեջ: Հաջորդ տարի նա համագործակցում է Աբրահամ Տաուբի հետ, աշխատելով Տաուբի լուծման ընդլայնման վրա[7]: Նա նաև ընդհանրացրել է Ռոյ Կերի կողմից ստեղծված Կերի չափանիշը, որը մի շարք փոփոխություններից հետո կոչվել է Կեր-Նյումենի չափանիշ:

1973 թվականին նա պարզաբանել է կոմպլեքս թվերի օգտագործումը հարաբերականության մեջ, քննարկեց կոմպլեքս ժամանակը[8]:


Ընտանիք

Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ 1958 թվականի ապրիլի 20-ին[5]:

Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս Families First Missoula կրթական տնօրենն է:

Ընտրված հրապարակումներ

  • Frittelli, Simonetta; Kling, Thomas P.; Newman, Ezra T. (2000). «Image distortion from optical scalars in non perturbative gravitational lensing». Physical Review D. 63 (2). arXiv:gr-qc/0011108. Bibcode:2001PhRvD..63b3007F. doi:10.1103/PhysRevD.63.023007.
  • Newman, E. T.; Couch, E.; Chinnapared, K.; Exton, A.; Prakash, A.; Torrence, R. J. (1965). «Metric of a rotating charged mass». J. Math. Phys. 6 (6): 918. Bibcode:1965JMP.....6..918N. doi:10.1063/1.1704351.
  • Newman, E. T.; Penrose, R. (1962). «An approach to gravitational radiation by a method of spin coefficients». J. Math. Phys. 3 (3): 566. Bibcode:1962JMP.....3..566N. doi:10.1063/1.1724257.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Ezra Ted Newman ObituaryPittsburgh: 2021. — ISSN 1068-624X; 2692-6903
  2. http://www.isgrg.org/history.php
  3. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  4. http://www.aps.org/programs/honors/prizes/prizerecipient.cfm?last_nm=Newman&first_nm=Ezra&year=2011
  5. 5,0 5,1 5,2 Allen G. Debus (1968) Who's Who in Science, page 1250, A. N. Marquis
  6. Paul Basken (February 13, 2011) A Humble Heavyweight in Physics Finally Gets His Due, Chronicle of Higher Education
  7. Newman, E. T.; Tamburino, L. A.; & Unti, T. (1963). «Empty-space generalization of the Schwarzschild metric». J. Math. Phys. 4 (7): 915. Bibcode:1963JMP.....4..915N. doi:10.1063/1.1704018.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Newman, E. T. (1973). «Maxwell's equations and complex Minkowski space». Journal of Mathematical Physics. The American Institute of Physics. 14 (1): 102. Bibcode:1973JMP....14..102N. doi:10.1063/1.1666160. {{cite journal}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)

== References ==

Արտաքին հղումներ