«Հարրի Փոթեր (կերպար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 57. Տող 57.
Մյուս տարում երեկոյան Սև Լորդը՝ իմանալով Հարրիի գտնվելու վայրը, հայտնվում է Գոդրիկի Խորշում և հարձակվում է Փոթերի ընտանիքի վրա։ Ջեյմսը փորձում էր պաշտպանել ընտանիքը, բայց մահանում է Ավադա Կեդավրա կախարդանքից։ Սևերուս Սնեյփի խնդրանքով Սև Լորդը չպետք է ձեռ տար Լիլիին, սակայն Լիլին դեմ է դուռս գալիս Լորդին՝ պաշտպանելով զավակին։ Այդ ժամանակ Լորդը սպանում է նրան։
Մյուս տարում երեկոյան Սև Լորդը՝ իմանալով Հարրիի գտնվելու վայրը, հայտնվում է Գոդրիկի Խորշում և հարձակվում է Փոթերի ընտանիքի վրա։ Ջեյմսը փորձում էր պաշտպանել ընտանիքը, բայց մահանում է Ավադա Կեդավրա կախարդանքից։ Սևերուս Սնեյփի խնդրանքով Սև Լորդը չպետք է ձեռ տար Լիլիին, սակայն Լիլին դեմ է դուռս գալիս Լորդին՝ պաշտպանելով զավակին։ Այդ ժամանակ Լորդը սպանում է նրան։
Երբ Վոլդեմորթը փորձում է սպանել Հարրիին, Լիլիի զոհաբերական պաշտպանությունը անդրադառձնում է մահացու կախարդանքը, թողնելով միայն սպի Հարրիի ճակատին կայծակի տեսքով, և հարվածում է Վոլդեմորթին, նեյտրալացնելով վերջինիս երկար տարիներ։ Դա Հարրիի սպանության առաջին փորձն էր։ Ընդ որում Վոլդեմորթի հոգու մի մասը պոկվել էր և դիպչել էր Հարրի Փոթերին՝ դառձնելով նրան հորկրուքս։ Երեխային վերցրել են ողբերգության վայրից և հանձնել էին միակ բարեկամներին՝ Վերնոն և Պետունիա Դարզլիները։
Երբ Վոլդեմորթը փորձում է սպանել Հարրիին, Լիլիի զոհաբերական պաշտպանությունը անդրադառձնում է մահացու կախարդանքը, թողնելով միայն սպի Հարրիի ճակատին կայծակի տեսքով, և հարվածում է Վոլդեմորթին, նեյտրալացնելով վերջինիս երկար տարիներ։ Դա Հարրիի սպանության առաջին փորձն էր։ Ընդ որում Վոլդեմորթի հոգու մի մասը պոկվել էր և դիպչել էր Հարրի Փոթերին՝ դառձնելով նրան հորկրուքս։ Երեխային վերցրել են ողբերգության վայրից և հանձնել էին միակ բարեկամներին՝ Վերնոն և Պետունիա Դարզլիները։
Իր կյանքի առաջի 10 տարի Հարրին ապրում էր չկասկածելով կախարդության գոյության մասին։ Դարզլիները պահում էին նրան հպատակության և ճնշման տակ՝ հույս տածելով չեզոքացնելով նրա հմայության հանդեպ ունակություները, որոնք, նրանց կարծիքով, աննորմալ են ընդանրապես։ Սակայն, չնայաց վերհիշյալ հանգամանքների, Հարրին մերթ ցուցաբերում էր մոգական ունակություները, ինչի պատճառով ամեն անգամ պատժվում էր։
Իր կյանքի առաջի 10 տարի Հարրին ապրում էր չկասկածելով կախարդության գոյության մասին։ Դարզլիները պահում էին նրան հպատակության և ճնշման տակ՝ հույս տածելով չեզոքացնելով նրա հմայության հանդեպ ունակություները, որոնք, նրանց կարծիքով, աննորմալ են ընդհանրապես։ Սակայն, չնայաց վերհիշյալ հանգամանքների, Հարրին մերթ ցուցաբերում էր մոգական ունակություները, ինչի պատճառով ամեն անգամ պատժվում էր։
Տասնմեկ տարեկանում նրան սկսեցին գալ նամակներ Հոգվարթսից, սակայն Դարզլիները ոչնչացնում էին դրանք, թույլ չտալով Հարրիին դրանք կարդալ։ Այդ իսկ պատճառով նամակները նորեն գալիս էին։ Վերջացավ դա այն ժամանակ, երբ Դարզլիները և Հարրին՝ փորձելով թագնվել նամակներից մի կղզու փոքր տնակում, այցելում է Հագրիդը, որը պատմում է տղային իր անցյալի մասին և կախարդների աշխարհի մասին։ Իր հետ Հարրին այցելում է Շեղ Նրբանցքը, որպիսզի գնի այն ամենը ինչը անհրաժեշտ է դպրոցում։ Ամեն ինչից բացի, Շեղ Նրբանցքում Հագրիդը և Հարրին այցելում են Գրինգոթս բանկը և Հարրին իմանում է, որ բավականին հարուստ է։ Ամիս անց Հարրին նստում է Հոգվարթս էքսպրես և ժամանում է Հոգվարթս։ Գնացքում՝ ուղեվորվելով Հոգվարթս, Հարրի Փոթերը ընկերանում է Ռոն, ֆրեդ և Ջորջ Ուիզլիների հետ։ Դրակո Մալֆոն նույնպես առաջարկում է նրան ընկերություն (նրանք հանդիպել էին մինչ այդ մադամ Մալկինի խանութում, որը գտնվում է Շեղ նրբանցքում), բայց Հարրիին դուր չի գալիս նրա խորհուրդը չշփվել Ռոնի հետ և նրա արհամարհանքը Հագրիդի նկատմամբ։ Հարրին և Դրակոն վիճում էին, այդ ժամանակից ի վեր նրանք թշնամանում էին։ Տեսակավորող գլխարկը առաջարկում է Հարրիին ընտրել Սլիզերին, բայց նա հրաժարվում է։ Այդ ժամանակ գլխարկը ուղարկում է նրան Գրիֆինդոր, որտեղ նույնպես ընտրվում էին Ռոն և Հերմիոնան։
Տասնմեկ տարեկանում նրան սկսեցին գալ նամակներ Հոգվարթսից, սակայն Դարզլիները ոչնչացնում էին դրանք, թույլ չտալով Հարրիին դրանք կարդալ։ Այդ իսկ պատճառով նամակները նորեն գալիս էին։ Վերջացավ դա այն ժամանակ, երբ Դարզլիները և Հարրին՝ փորձելով թագնվել նամակներից մի կղզու փոքր տնակում, այցելում է Հագրիդը, որը պատմում է տղային իր անցյալի մասին և կախարդների աշխարհի մասին։ Իր հետ Հարրին այցելում է Շեղ Նրբանցքը, որպիսզի գնի այն ամենը ինչը անհրաժեշտ է դպրոցում։ Ամեն ինչից բացի, Շեղ Նրբանցքում Հագրիդը և Հարրին այցելում են Գրինգոթս բանկը և Հարրին իմանում է, որ բավականին հարուստ է։ Ամիս անց Հարրին նստում է Հոգվարթս էքսպրես և ժամանում է Հոգվարթս։ Գնացքում՝ ուղեվորվելով Հոգվարթս, Հարրի Փոթերը ընկերանում է Ռոն, ֆրեդ և Ջորջ Ուիզլիների հետ։ Դրակո Մալֆոն նույնպես առաջարկում է նրան ընկերություն (նրանք հանդիպել էին մինչ այդ մադամ Մալկինի խանութում, որը գտնվում է Շեղ նրբանցքում), բայց Հարրիին դուր չի գալիս նրա խորհուրդը չշփվել Ռոնի հետ և նրա արհամարհանքը Հագրիդի նկատմամբ։ Հարրին և Դրակոն վիճում էին, այդ ժամանակից ի վեր նրանք թշնամանում էին։ Տեսակավորող գլխարկը առաջարկում է Հարրիին ընտրել Սլիզերին, բայց նա հրաժարվում է։ Այդ ժամանակ գլխարկը ուղարկում է նրան Գրիֆինդոր, որտեղ նույնպես ընտրվում էին Ռոն և Հերմիոնան։
{{quote|
{{quote|

17:21, 30 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթեր (այլ կիրառումներ)
Հարրի Փոթերի աշխարհի կերպար

Դենիել Ռեդկլիֆը Հարրի Փոթերի դերում
Հարրի Փոթեր
Սեռ արական
Մազերի գույն սև
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն Զտարյուն
Կողմ Փյունիքի Միաբանություն,
Դամբլդորի Ջոկատ,
Ալբուս Դամբլդոր
Պատրոնուս Եղջերու
Բոգարթ դեմենտոր
Կախարդական փայտ 1. Սղոցի և փյունիկի փետուրը, երկարությունը 11 դյույմ
2. Թանթրվենու Փայտիկ
Առաջին հայտնվելը «Փիլիսոփայական քար»
Դեր ֆիլմերում Դենիել Ռեդկլիֆ


Հարրի Ջեյմս Փոթեր (անգլ.՝ Harry James Potter), հորինված գործող անձ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի վեպի գլխավոր հերոս։ Վեպի շարքում հայտնի է որպես հմայող, որը կրկնակի հաղթանակ է տարել Սև կախարդ՝ Վոլդեմորթի նկատմամբ։ Գործող անձը ձեռք է բերել հանրաճանաչություն ամբողջ աշխարհում[1]:

Ընդհանուր տեղեկություններ

Հատուկ ունակություներ և հատկություններ

Մոգական պաշտպանությունը

Հարրի Փոթերը կախարդական պաշտպանության ներքո էր գտնվում մոր ինքնազոհության շնորհիվ։ Պաշտպանությունը գործում էր այն ժամանակից, երբ մայրը զոհաբերել էր իրեն, որպիսզի փրկի Հարրիին և ուժի մեջ էր մինչև նրա մորաքրոջի տանը գտնվելու ավարտը։ Եթե Հարրին մնար ապրեր այդ տանը, ապա պաշտպանությունը կգործեր մինչև նրա տասնյոթ տարին լռանալը։

Հորկրուքս

Հարրի Փոթերը Վոլդեմորթի հորկրուքսն էր։ Նա դարձել էր հորկրուքս այն ժամանակ, երբ Վոլդեմորթը սպանել էր նրա մորը՝ Գոդրիկի Խորշում (Հարրին մի տարեկան էր արդեն)։ Դա բերել էր մի քանի հետևանքների.

  • Հարրին բազմիցս ներթափանցում էր Վոլդեմորթի գիտակցությունը նաև մի անգամ էլ նրա օձի՝ Նագայնայի, որը նույնպես հանդիսանում էր հորկրուքս։ Ի բացառություն վերջի ժամանակի դեպքերին, դա կատարվում էր նրա կամքից անկախ, սովորականում քնած վիճակում, երբ Վոլդեմորթը ուժեղ զգացմունքներ էր ապրում։
  • Վոլդեմորթը, իր հերթին, նույնպես կարող էր ներթափանցել Հարրի Փոթերի գիտակցության մեջ։ Նա դա արել էր հինգերորդ գրքի վերջում, որպիսզի գայթակղեր Փոթերին գալ Գաղտնիքների Բաժին Մոգության Նախարարությունում, ինչի պատճառով մահացավ Սիրիուս Բլեքը: Սակայն, ընդ որում նա զգացել էր ուժգույն ցավեր և՝ Դամբլդորի կարծիքով, նորեն էլ չէր փորձում դա կրկնել։
  • Վոլդեմորթը չէր կարող մահանալ, մինչև Հարրի Փոթերը վնասազերծվաց չէր որպես հորհրուքս։ Այդ իմաստով Հարրի Փոթերը չէր տարբերվում Վոլդեմորթի մյուս հորկրուքսներից։
  • Հարրի Փոթերը խոսում էր օձերի լեզվով, նա օձախոս էր։

Վոլդեմորթի երկրորդ հարվածը կատարվել էր Արգելված Անտառում, Հոգվարթսի համար Ճակատամարտում։ Դա բերել էր նրան, որ Սև Լորդի հոգու մի մասը այլևս հորկրուքս չէր հանդիսանում։

Այլ ունակություները և հատկություններ

Հարրի Փոթերը տիրապետում էր մեծ ունակություներին Խավար Արվեստներից Պաշտպանության ոլորտում։ Արդեն իսկ երրորդ կուրսում նա սովորել էր կանչել Պատրոնուսը: Հարրի Փոթերը գերազանց խաղացող էր քվիդիչում։ Արդեն առաջին կուրսում նա խաղում էր իր իսկ ֆակուլտետի համար որպես որսկան, դառնալով ամենա երիտասարդ որսկան վերջին 100 տարվա ընթացքում։ Ընդհանուր թվով նա բռնել էր 7 սնիթչ 9-ից, բերելով իր թիմին հաղթանակներ։ Նրա թռիչքի հատկությունները ցախավելի վրա պետք են եկել ոչ միայն քվիդիչում. առաջին գրքում Հարրին բռնել էր թռչուն-բանալին, չորրորդում հաղթել էր վիշապին Երեք Հմայողների Մրցախաղի ընթացքում, յոթերորդ գրքում փրկել էր Դրակո Մալֆոին Դժողքային Հրից։ Ըստ Ալբուս Դամբլդորի՝ Հարրի Փոթերը մարդ է, ով լիովին զերց է եսասիրությունից։

Գրքի գործող անձերը

Փիլիսոփայական Քարը

Հարրի Փոթերի ծնողները՝ Ջեյմս Փոթեր և Լիլի (Էվանս)Փոթեր: Ջեյմս Փոթերի լավագույն ընկերը՝ Սիրիուս Բլեքը դառձավ Հարրիի քավոր։ Մինչ Հարրիի ծնունդը մարգարեություն էր արվել, առ այն, որ հուլիսի վերջում կծնվի տղա զավակ, ում ծնողները երեք անգամ կոչնագիր են ուղարկել Վոլդեմորթին և մնացել են կենդանի, որը կամ կկարողանա հաղթել Սև Լորդին կամ կմահանա նրա ձեռքից։ Այդ մարգարեության համապատասխան էր Հարրի Փոթերը և ծնված մի օր առաջ Նևիլ Լոնգբոթոմ: Լորդ Վոլդեմորթ՝ իմանալով որ մարգարեության մասին, որոշում է ոչնչացնել երեխային, ընտրելով Հարրիին։ Լիլի և Ջեյմս Փոթերները օգտագործել են վստահության կախարդանքը՝ ստանձնելով Գաղթնիության Պահապանի կոչումը Սիրիուս Բլեքին, սակայն վերջին պահին Բլեքի խնդրանքով թագստարանի տեղանքի գաղթնիկը վստահվում է Փիթեր Պետիգրյույին, որը և դավաճանեց նրանց։ Մյուս տարում երեկոյան Սև Լորդը՝ իմանալով Հարրիի գտնվելու վայրը, հայտնվում է Գոդրիկի Խորշում և հարձակվում է Փոթերի ընտանիքի վրա։ Ջեյմսը փորձում էր պաշտպանել ընտանիքը, բայց մահանում է Ավադա Կեդավրա կախարդանքից։ Սևերուս Սնեյփի խնդրանքով Սև Լորդը չպետք է ձեռ տար Լիլիին, սակայն Լիլին դեմ է դուռս գալիս Լորդին՝ պաշտպանելով զավակին։ Այդ ժամանակ Լորդը սպանում է նրան։ Երբ Վոլդեմորթը փորձում է սպանել Հարրիին, Լիլիի զոհաբերական պաշտպանությունը անդրադառձնում է մահացու կախարդանքը, թողնելով միայն սպի Հարրիի ճակատին կայծակի տեսքով, և հարվածում է Վոլդեմորթին, նեյտրալացնելով վերջինիս երկար տարիներ։ Դա Հարրիի սպանության առաջին փորձն էր։ Ընդ որում Վոլդեմորթի հոգու մի մասը պոկվել էր և դիպչել էր Հարրի Փոթերին՝ դառձնելով նրան հորկրուքս։ Երեխային վերցրել են ողբերգության վայրից և հանձնել էին միակ բարեկամներին՝ Վերնոն և Պետունիա Դարզլիները։ Իր կյանքի առաջի 10 տարի Հարրին ապրում էր չկասկածելով կախարդության գոյության մասին։ Դարզլիները պահում էին նրան հպատակության և ճնշման տակ՝ հույս տածելով չեզոքացնելով նրա հմայության հանդեպ ունակություները, որոնք, նրանց կարծիքով, աննորմալ են ընդհանրապես։ Սակայն, չնայաց վերհիշյալ հանգամանքների, Հարրին մերթ ցուցաբերում էր մոգական ունակություները, ինչի պատճառով ամեն անգամ պատժվում էր։ Տասնմեկ տարեկանում նրան սկսեցին գալ նամակներ Հոգվարթսից, սակայն Դարզլիները ոչնչացնում էին դրանք, թույլ չտալով Հարրիին դրանք կարդալ։ Այդ իսկ պատճառով նամակները նորեն գալիս էին։ Վերջացավ դա այն ժամանակ, երբ Դարզլիները և Հարրին՝ փորձելով թագնվել նամակներից մի կղզու փոքր տնակում, այցելում է Հագրիդը, որը պատմում է տղային իր անցյալի մասին և կախարդների աշխարհի մասին։ Իր հետ Հարրին այցելում է Շեղ Նրբանցքը, որպիսզի գնի այն ամենը ինչը անհրաժեշտ է դպրոցում։ Ամեն ինչից բացի, Շեղ Նրբանցքում Հագրիդը և Հարրին այցելում են Գրինգոթս բանկը և Հարրին իմանում է, որ բավականին հարուստ է։ Ամիս անց Հարրին նստում է Հոգվարթս էքսպրես և ժամանում է Հոգվարթս։ Գնացքում՝ ուղեվորվելով Հոգվարթս, Հարրի Փոթերը ընկերանում է Ռոն, ֆրեդ և Ջորջ Ուիզլիների հետ։ Դրակո Մալֆոն նույնպես առաջարկում է նրան ընկերություն (նրանք հանդիպել էին մինչ այդ մադամ Մալկինի խանութում, որը գտնվում է Շեղ նրբանցքում), բայց Հարրիին դուր չի գալիս նրա խորհուրդը չշփվել Ռոնի հետ և նրա արհամարհանքը Հագրիդի նկատմամբ։ Հարրին և Դրակոն վիճում էին, այդ ժամանակից ի վեր նրանք թշնամանում էին։ Տեսակավորող գլխարկը առաջարկում է Հարրիին ընտրել Սլիզերին, բայց նա հրաժարվում է։ Այդ ժամանակ գլխարկը ուղարկում է նրան Գրիֆինդոր, որտեղ նույնպես ընտրվում էին Ռոն և Հերմիոնան։

Հարրին ամուր բռնեց աթոռակի կողերը և մտածեց, ― Ո՛չ Սլիզերին, միայն ո՛չ Սլիզերին, խնդրո՜ւմ եմ։ — Ոչ Սլիզերին, ասում ես, — կրկնեց ցածր ձայնը նրա ականջի մեջ, ― համոզվա՞ծ ես… Դու կարող ես մեծ հրաշագործ դառնալ՝ Սլիզերին գնալով։ Հաջողությունն ու մեծությանը սպասում են քեզ Սլիզերինի ճանապարհին, գիտե՞ս… Ամեն ինչ տեսնում եմ այստեղ՝ գլխիդ մեջ, և Սլիզերինը կօգնի քեզ մեծ հրաշագործ դառնալ, ոչ մի կասկած չանեմ դրանում… Հը՞, համաձայն չե՞ս… Դե՛հ, ինչ արած, եթե համոզված ես, ուրեմն թող լինի ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ…թարգմանիչ՝ Լիլիթ Մկրտչյան:

Առաջին կուրսում Հարրին և Ռոնը ընկերանում են Հերմիոնա Գրեյնջերի հետ։ Հմայադեղերի պրոֆեսոր՝ Սևերուս Սնեյփը ատեց Հարրիին նրա հոր հետ բարդ հարաբերություների պատճառով։ Առաջին կուրսում Հարրին չգիտեր ատելության բուն պատճառը։ Հարրիի մոտ հայտնաբերվեց մեծ տաղանդ ցախավելով թռիչքների հանդեպ։ Նա ընդունվել էր Գրիֆինդորի քվիդիչի խումբ, որպես որսկան, դառնալով ամենա երիտասարդ որսկան վերջին 100 տարվա ընթացքում։ Հետագայում Հարրին դառնում է լավագույն քվիդիչ խաղացողներից մեկը։ Առաջին խաղերի ընթացքում ցախավելը սկսել էր Հարրիին ցած նետել խավար արվեստներից պաշտպանութան՝ պրոֆեսոր Քվիրելի հմայությունից, որը ծառայում էր Վոլդեմորթին։ Սնեյփը պաշտպանում էր Հարրիին իր մոգությամբ։ Ի շնորհիվ Հերմիոնային՝ հրին տալով Սնեյփի պատմուճանը այդպիսիով շեղելով Քվիրելին, զախավելը դադարեցրել էր ցած նետել Հարրիին։ Այդպես ավարտվեց Հարրիի անհաջող սպանության երկրորդ փորձը։ Երրորդ այդպիսի փորձը պատահեց այն բանից հետո, երբ Հարրին իր ընկերների օգնությամբ գտավ մի սենյակ, որտեղ գտնվում էր փիլիսոփայական քարը։ Պարզվեց, որ Քվիրելը՝ ում մեջ մտել էր Վոլդեմորթը, ուզում էր այն գողանալ։ Գողության նպատակն՝ Վոլդեմորթի վերծնունդն էր։ Հարրին կարողացավ խանգարել Քվիրելին գողանալ քարը և՝ ի շնորհիվ մոգական պաշտպանությանը, դիմանալ Քվիրելի դեմ մարտում մինչև Ալբուս Դամբլդորի գալը, որն էլ փրկել էր Հարրիին։ Ցանկություների հայելու օգնությամբ ստացավ փիլիսոփայական քարը, ինչը հետո ոչնչացվել էր։ Քվիրելը մահացել էր, Վոլդեմորթը չկարողացավ վերածնվեր։ Այդպիսով անհաջողությամբ պսակվեց նաև երրորդ մահվան փորձը ի դեմ Հարրի Փոթերի։ Ի շնորհիվ Ալբուս Դամբլդորի, որը հատկացրել էր Ռոնին, Հերմիոնային, Նեվիլին և Հարրիին հավելյալ 170 միավոր տարվա վերջում, ֆակուլտետը հաղթել էր մրցաշարում։

Գաղտնի Սենյակը

Ուստարվա սկզբից ի վեր Հոգվարթսում սկսվեցին հոսպիտալ ընկնել աշակերտները և նրա բնակիչները՝ փայտացած տեսքով։ Իսկ նրանց մարմիների մոտ հայտնվում էին գրություներ առ այն, որ Գաղտնի Սենյակը Հոգվարթսում բաց է։ Քանզի առաջին զոհին՝ միսթր Ֆիլչի կատվին Հարրին էր հայտնաբերել, ուսանողները սկսեցին կասկածել նրան այդ հարձակման մեջ։ Տարվա կեսին Հոգվարթսի ուսանողները և դասախոսները, այդ թվում նաև Հարրին, իմանում են այն մասին, որ նա՝ Հարրին, օձախոս է։ Մի քանի ամիսների ընթացքում Հարրին դարձել էր ատելության և վախի առարկա՝ կարծելով, որ նա Սալազար Սլիզերինի ժառանգորդն է։ Ըստ Հոգվարթսի լեգենդի, հենց Սլիզերին էր ստեղծել Գաղթնի Սենյակը և թագցրել այն տեղ մի հրեշ, որը պետք է սպաներ բոլոր կես արյուներ (հմայողներ, որոնց ծնողները երկկողմանի կամ միակողմանի հմայող չէն)։ Միայն Հերմիոնա Գրենջերի հոսպիտալացումը արդարացնում է Հարրիին բոլորի աչքերում։ Ուստարվա ընթացքում Հարրի, Ռոնը և Հերմիոնան հետաքննություն էին կազմակերպել, որպիսզի պարզեին Հոգվարթսի բնակիչների հետ կատարվածը։ Ջինի Ուիզլիի անհետացումից հետո Հարրին և Ռոնը կարողացան պարզել, որ պատճառն արքայօձն է՝ Գաղթնի Սենյակի այն հրեշավոր արարածն է, ով սպանում է յուրաքանչյուրին լոկ մի հայացքով։ Հարրին, Ռոնի օգնությամբ, հասնում է Գաղթնի Սենյակը, որտեղ հանդիպում է Թոմ Ռեդլին՝ պարզելով նրա ինքնությունը։ Հարրին կարողանում է սպանել արքայօձին Գրիֆինդորի թրով, հետո նույն արքայօձի ժանիքով թափանց ծակում է օրագիրը, ինչից սկսում է հոսել թանաք, այնուհետև Թոմ Ռեդլը անհետանում է։ Ռեդլի չքացումից հետո, Հարրին վերցնում է Ջինի Ուիզլիին իր հետ դուռս բերելով Գաղթնի Սենյակից։ ՈՒստարվա ավարտին Հարրին ապացուցում է Հագրիդի անմեղությունը, առ աձն, որ նա կապ չունի Լացքան Միրտլի մահվան մեջ ( միակ աշակերտուհին, ով մահացել էր դպրոցում, տեսնելով արքայօձին), քողազերծում է Լուցիուս Մալֆոին, ով գցել էր Թոմ Ռեդլի օրագիրն Ջինի Ուիզլիի կաթսայի մեջ և փրկում է Դոբիին՝ Լուցիուս Մալֆոի տնային էլֆին բռնակալ տիրոջից։ Դոբին դառձավ ազատ էլֆ և խոսկ տվեց կատարել Հարրիի խնդրանքները։

Ազկաբանի Բանտարկյալը

Երրորդ կուրսում Հարրին առաջին անգամ իմացավ դեմենտորների մասին և մեկին համդիպեց։Դեմենտորը, ով ստուգում էր գնացքը, հարձակվել էր Հարրիի վրա, ինչի պատճառով Հարրին կորցրել էր գիտակցությունը, բայց նրան պաշտպանությանն էր հասել Րիմուս Լյուպինը: Միսթր Ուիզլիից Հարրին իմանում է, որ Սիրիուս Բլեքը՝ վտանգավոր հանցագործ, փախել էր Ազկաբանից, որպիսզի սպանի Հարրիին և ավարտին հասցնի իր տիրոջ գործը։ Ի շնորհիվ Լյուպինին, տարվա ավարտին Հարրին սովորում է կանչել Պատրոնուսը ( Հարրիի մոտ այն եղջերուի (եղնի) տեսք ուներ)։ Հետագայում Հարրին հանդիպում է Սիրիուս Բլեքին և իմանում է, որ նրան զպարտել են՝ մեղադրել են և ուղարկել են Ազկաբան անարդարացիորեն։ Հարրին չկարողացավ ապացուցել Սիրիուսի անմեղությունը. Փիթեր Փեդիգրյու՝ իրական հանցագործ, ով այդ ամբողջ ժամանակ առնետի տեսք էր ընդունել և Ռոնի առնետ էր ձևանում, փախուստի էր դիմել։ Բլեքին ստիպված թագնվել էր պետք։ Թույլ չտալով Սիրիուսին միանգամից սպանել Փիթերին, Հարրին փրկում է վերջինիս կյանքը։ Հարրին հարձակման է ենթարգվում դեմենտորների կողմից, սակայն փրկվել էր ինքն իր կողմից՝ վերադառնալիս ավելի ուշ անցյալից։ Հետագայում Բլեքը դառնում է Հարրիի ընկեր և՝ ինչքան դա հնարավոր է, կատարում է քավորի պարտականությունները։

Հրե Գավաթը

Խավար արվեստներից պաշտպանության նոր դասախոսն էր Բարթի կրտսերն էր Ալասթոր Մուդիի կերպարում։ Նա սովորեցրել էր Հարրիին և մյուս ուսանողներին ընդիմանալ Իմպերիուս կախարդանքին։ Հետո Հրե Գավաթը՝ ի հեճուկս մի քանի կանոների, ընտրում է Հարրի Փոթերին Մրցարշավին մասնակցելու համար, չնայաց այն բանին, որ նա չէր առաջարկել իր թեկնածությունը։ Օգտագործելով դասախոսների հուշումները Հարրին կարողանում է հաջող ի կատար ածել առաջի երկու առաջադրանքները. գտնել վիշապի ձուն և փրկի Ռոնին լճից։ Վերջին հանձնարարությունը՝ Երեք Հմայողների Գավաթը գտնելն էր լաբիրինթոսի մեջ։ Գտնելուց հետո Հարրին և Սեդրիկ Դիգորին հայտնվում են գերեզմանիցում, որտեղ նրանց սպասում էր Փիթեր Պետիգրյուն և Լորդ Վոլդեմորթը։ Լորդի հրամանով, Պետիգրյուն սպանում է Դիգորիին և տեղափոխում է Հարրիին Ռեդլ ավագի գերեզմանի վրա։ Սև Լորդը օգտագործել էր Հարրիի արյունը որպիսզի վերածնվի։ Այսուհետև Վոլդեմորթի երակներում արդեն հոսում էր Լիլի Փոթերի արյունը, այդիսկ պատճառով «արյան պաշտպանությունը» մասնակիորեն դադարեցվել էր աշխատել.Լորդը արդեն իզոր էր դիպչել Հարրիին առանց այրվածքներ ստանալու։ Հաջորդած դուելում Սև Լորդը չի կարողանում սպանել Փոթերին, քանզի նրանց կախարդական փայտիկների միջուկները նույն փյունիկի փետուրներն են։ Մի ձեռքով Հարրին բռնում է Սեդրիկի անշունչ մարմինը, մյուս ձեռքով նորեն դիպչում է Երեք Հմայողների Գավաթին և հայտնվում է Հոգվարթսում։ Այդպես ավարտվում է Հարրի Փոթերի հինգերորդ սպանության փորձը։ Հարրին հայտարարվել էր Մրցաշարի հաղթող։ Հաղթանակից ստացված գումարը՝ հազար գալեին, նա տվել էր Ջորջ և ֆրեդ Ուիզլիներին, իրենց սեփական՝ «Ուիզլի Եղբայրների Կախարդական Վնասաբերներ» խանութի համար։

Փյունիկի Միաբանությունը

Ամառը Հարրին և Դադլին հարձակման են ենթարկվում դեմենտորների կողմից։ Հարրիի Պատրոնուսը փրկում է իրեն և մորաքրոջ տղային։ Նրան մեղադրեցին մոգության անօրինական օգտագործման մեջ։ Ի շնորհիվ Դամբլդորի պաշտպանությանը դատարանում, Հարրին անմեղ է ճանաչվում։

Մոգության Նախարարությունը պաշտոնական ժխտում էր Վոլդեմորթի վերածնունդը, քանզի ոչ մի ապացույց չկար, բացի Հարրի և Դամբլդորի բառերից։ «Ամենօրյա մարգարե» թերթը սկսեց ներկայացնել Հարրիին որպես հպարտ, գոռոզ հորինողի՝ ծիծաղելով և ձեռք առնելով նրա պատմություները Սև Լորդի գալուստի վերաբերյալ։ Վոլդեմորթի վերածնվումից հետո Հարրիի մոտ հաճախի սկսեց ցավել սպին։ Բացի դա, Հարրին հաճախ զգում էր Վոլդեմորթի էմոցիաները և քնում տեսնում էր նրա գործողությունները։ Դամբլդորի խնդրանքով Հարրին գաղթնի պարապում էր Սնեյփի մոտ օկլյումենցիա։ Պարապմունքները բոլորովին անհաջող էին ընթանում և այն բանից հետո, երբ Հարրին անդրադարձեց լեգիլեմենցիա կախարդանքը Պռոտեգո կախադանքի օգնությամբ՝ տեսնելով մի դրվածք Սնեյփի մանկությունից, նա Հարրիին վռնդում է և դադարեցնում է պարապմունքները։ Դոլորես Ամբրիջ՝ լիազորված Նախարարության կողմից, ստանձնում է Խավար արվեստներից պաշտպանության դասախոսի պաշտոնը և համաձայն նախարարության պաշտոնական կողմնորոշմանը, ժխտում է Լորդի վերածնունդը։ Փոթերը՝ հայտարարելով, որ նա տեսել է Սև Լորդին, ի պատիժ մի քանի շաբաթներ տևողությամբ, օրվա ընթացքում ժամեր շարունակ գրվածք էր անուր ձախ ձեռքի վրա հատուկ փետուրով ՝ «Ես չպետք է խաբեմ» (I must not tell lies)։ Գրվածքը կախարդական էր, այն դաջվում էր ձեռքին, թողնելով սպի։ Քանզի Ամբրիջի պարապմունքները հիմնվում էին տեսության վրա քան փորձի, Հարրի Փոթերը գաղթնի սկսել էր սովորեցնել ցանկացողներին հմայնքների՝ կազմակերպելով Դամբլդորի Ջոկատ։ Իր կարճ գոյության ընթացքում (Դամբլդորի Ջոկատը), Հարրին հասցրել էր սովորեցնել կարևոր հմայքները։ Մարիեթ Էջքոմը դավաճանում է Դամբլդորի Ջոկատը և նորից Դամբլդորը օգնում է Հարրիին, վերցնելով Ջոկատի ստեղծման պատասխանատվությունը իր վրա։ Մոգության Պատմության քննության ժամանակ Հարրին քուն է մտնում և տեսնում է, թե ինչպես են տանջում Սիրիուս Բլեքին Մոգության Նախարարությունում։ Նա, Ռոնը և Հերմիոնան որոշում են փորձել փրկել Բլեքին։ Մի քանի իրադարձություներից հետո Հարրին ընկերների հետ միասին հասնում է Գաղթնիքների Բաժին, որտեղ և գտնում է իրեն վերաբերող մարգարեությունը։ Այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս Մահը Լափողները և ստիպում են հանձնել մարգարեությունը իրենց. Հարրիի քունը դասավորված էր եղել և հանդիսանում էր ծուղակ։ Երիտասարդները կարողանում են դիմանալ մինչ ավագների գալը, որոնք հաղթում են Մահը Լափողներին։ Մարտի խառնվում է անգամ Վոլդեմորթը՝ փորձելով սպանել Հարրիին այն բանի համար, որ նա խանգարեց նրան հասնել մարգարեությանը, սակայն Դամբլդորը կարողանում է պաշտպանել Հարրիին մահաբեր կախարդանքից և ինքն մասնակցում է մարտին ընդդեմ Լորդի։ Այդպես վերջացավ վեցերորդ մահվան փորձը կատարված Հարրիի դեմ։ Վոլդեմորթի և Դամբլդորի դուելը վերջանում է ոչոքի արդյունքով։ Մարգարեությունը ոչնչացվել էր Հարրի Փոթերի կողմից։ Սակայն հաղթանակը ծանր տրվեց՝ մահացավ Հարրի Փոթերի քավորը՝ Սիրիուս Բլեքը։ Բախումից հետո այլևս անհնար էր թաքցնել Վոլդեմորթի վերադարձը, դրա իսկ պարճառով դադարեցվավ Հարրիի նկատմամբ թերթերում հետապնդումները։

Կիսարյուն Արքայազնը

Հարրի Փոթերը ժառանգեց Սիրիուս Բլեքից նրա տունը և նրա Հուշկապարին (Кикимер)։ Փյունիքի Միաբանությունը օգտագործում էր այդ տունը որպես հավաքույթի վայր։ Սնեյփի հին դասագրքի շնորհիվ (անցյալում կոչում էր ինքն իրեն Կիսարյուն Արքայազն), որը Հարրին ստացավ Հոգվարթսում, նա դառձավ Հմայադեղեր առարկայի լավագույն ուսանողը դասարանում նաև ամբողջ կուրսում։ Հարրին օգնեց Դամբլդորին կորզել տեղեկություն Հորաս Սլեգհորնից հորկրուքսների մասին և համաձայնեց օգնել դրանց որոնման մեջ։ Հարրին և Դամբլդորը որոնում էին սկզբից մեդալիոնը։ Հարրին մասնակից էր և Դամբլդորի մահվանը, որին սպանում է Սևերուս Սնեյփը այն բանից հետո, երբ դա չի կարող անել Դրակո Մալֆոյը։ Գրքի վերջում ասվում է, որ Հարրին որոշում է չգնալ դպրոց մյուս տարի, այլ զբաղվի մնացած հորկրուքսների որոնման գործով։ Նրան միանում են ընկերները։

Մահվան Պարգևները

Հարրի Փոթերը անց կացրեց վերջին ամիսը մորաքրոջ և քեռիի տանը։ Մոգական պաշտպանությունը՝ ստացված շնորհիվ մոր ինքնազոհաբերմանը, պաշտպանում էր նրան մինչև չափահաս դառնալը։ Մինչև Հարրիի տեղափոխումը ապահով վայր, կազմակերպվել էր օպերացիա «Յոթ Փոթերներ»: Տեղափոխման ժամանակ Հարրին հարձակման է ենթարկվում Վոլդեմորթի և Մահը Լափողների կողմից, սակայն ի շնորհիվ Հարրիի կախարդական փայտիկի, որը ինքնիւրույն էր ճանաչել թշնամուն և հակազդել նրան, Հարրին կարողացավ հասնել իր նպատակին՝ Ուիզլիների տանը։ Այդպես ավարտվեց Հարրիի դեմ կատարված յոթերորդ մահվան փորձը։ Այդ օպերացիայի ժամանակ մահանում է Ալաստոր Մուդին և Հարրիի բուն՝ Հեդվիգը։ Դամբլդորի ժառանգությունից Հարրիին հասնում է սնիթչը, որը նա բռնել էր առաջին քվիդիչ խաղի ընթացքում։ Հարրին տոնեց իր 17-ամյակը և՝ դառնալով չափահաս, նա ստանում է իրավունք ինքնուրույն հմայել։ Հետագայում, վեպի մեծ մասում (Հարրի Փոթերը և Մահվան պարգևները), Հարրին ընկերների հետ միասին՝ գուշակելով հանելուկներ և այցելելով տարբեր վայրեր, գտնում էր հորկրուքսներ և ոչնչացնում էր դրանք։ Հերթական հորկրուքսը (Ռավենա Ռավենքլոուի դիադեման), որը գտնվում էր Հոգվարթսում։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան հասնում են այդտեղ, ապա՝ գտնելով հորկրուքսը, ոչնչացնում են այն։ Իրենց կարծիքով, մնացել էր միայն մի հատ հորկրուքս՝ Նագայնան։ Հոգվարթսի համար մղված մարտում, Հարրին հասնում է մինչ Ճճացող Խուղը, որտեղ և գտնվում էր Վոլդեմորթը օձի հետ։ Այդտեղ նա ներկա եղավ Սևերուս Սնեյփի մահին, որը մահանալիս, հասցնում է փոխանցել Հարրիին իր հիշողությունները։ Հիշողություններից Հարրին իմանում է, որ ևս մի հորկրուքսը հենց նա է։ Հարրին որոշում է՝ փոխանցելով Նևիլին պարտականություն սպանել օձին, գնալ Վոլդեմորթի մոտ, որպիսզի սպանվի։ Հարրին հասնում է Վոլդեմորթի մոտ և նա հարձակվում է նրա վրա Ավադա Կեդավրա մահաբեր կախարդանքով։ Զարթնելով մի անհայտ վայրում, որը թված նրան շատ նման «Կինգ Քրոս» կայարանին, Հարրին հանդիպում է Դամբլդորին։ Խոսալով նրա հետ, նա հասկանում է, որ զոհաբերելով իրեն, նա ճիշտ է վարվել և Վոլդեմորթի հոգին՝ բանտարկված իր մեջ որպես հորկրուքս, վերջապես ոչնչանում է։ Փոթերը կարողանում է վերադառնալ կյանքին։ Նրա «դին» բերվել էր Հոգվարթս, հետագայում՝ հանգամանքների բերումով (որի ընթացքում Նևիլը սպանում է Նագայնա օձին), Հարրին հանդիպում է Վոլդեմորթին դեմ առ դեմ Մեծ Դահլիճում։ Կարճ եկրխոսությունից հետո Հարրին և Վոլդեմորթը մարտնչում են. Վոլդեմորթը օգտագործում է Ավադա Կեդավրա կախարդանքը, իսկ Հարրին՝ Էքսպելիարմուսը։ Ի շնորհիվ Թանթրվենու Փայտիկի, որը Վոլդեմորթի մոտն էր, սակայն զգալով և իմանալով, որ իր իսկական տերն է Հարրին, երկու կախարդանքներն էլ անդրադառնում են Վոլդեմորթի վրա։ Այսպիսով, Սև Լորդ՝ Վոլդեմորթը պարտվում է։

Հետագա ճակատագիրը

Հաղթանակից հետո Հարրին ամուսնանում է Ջինի Ուիզլիի հետ։ Նրանք ունենում են երեք զավակ՝ Ջեյմս Սիրիուս Փոթեր (կոչվել է ի պատիվ Հարրիի հորը՝ Ջեյմս Փոթերի և քավորի՝ Սիրիուս Բլեքի), Ալբուս Սևերուս Փոթեր (կոչվել է ի պատիվ Հոգվարթսի երկու տնօրեների՝ Ալբուս Դամբլդորի և Սևերուս Սնեյփի), կրտսերը — Լիլի Լունա Փոթեր (կոչվել է ի պատիվ Հարրիի մորը՝ Լիլի Փոթերի և ընտանիքի բարեկամի՝ Լունա Լավգուդի)։ Հարրին Թեդի Լյուպինի քավորն է դառնում (Նիմֆադորա Թոմկսի և Րիմուս Լյուպինի որդի), ում հետ նա գերազանց հարաբերություների մեջ է գտնվում. Թեդին գրեթե Հարրի Փոթերի ընտանիքի անդամ է։ Գլխավորում է խավարամարտիկներին։ Նաև Հարրին հասնում է նրան, որ պրոֆեսոր Սնեյփի դիմանկարը կախվի տնօրենների աշխատասենյակում։

Նախատիպը

Հարրիի կերպարը մեծ մասամբ հավաքական է։ Նրա տեսքը Ռոուլինգը մասամբ վերցրել է իր հին ընկերոջից՝ Յան Փոթերից (Ian Potter), ում հետ խաղում էր մանկության ժամանակ, 2-7 տարեկան հասակում, երբ ապրել էր Ուինթերբուռնում։ Ինչպես և Հարրին, Յանը մանուկ ժամանակ կրում էր կլոր ակնոցներ։ Մամուլի կարծիքով, հենց Յանիի ազգանունն էր օգտագործել Ռոուլինգը, որը նրան շատ էր դուր գալիս, քանի որ իր սեփական ազգանունը, նա, ինչ-որ պատճառներով, չէր սիրում։ Գրքի լույս տեսնելուց հետո, Յանիի մայրը՝ Ռուբին, որը իրենց (Ջոանայի և Յանի) մանուկ ժամանակից ի վեր սերտ կապերի մեջ էր Ջոանայի մայրիկի հետ, նամակ է գրում Ջոանային, ցանկանալով ստեղծագործական հաջողություններ։ Պատասխան նամակում Ջոանան շնորհակալություն է հայտնում Ռուբին՝ վստահեցնելով, որ նախատիպը Յանը չէր։ Չնայաց ինքն Ռոուլինգը, չէր բացառում այն, որ հենց Յան Փոթերի ազգանունն է տվել իր վեպի հերոսին։ Շոն Շմիթը՝ գրելով 2002 թվին գրողի կենսագրությունը, կարծիք է առաջ քաշում, որ Ջոանան կարող էր օգտագործել գրող՝ Դենիս Փոթերի ազգանունը, որը ապրել էր Դինյան Անտառում, որտեղ և Ռոուլինգի ընտանիքը տեղափոխվել էր 1974 թվականին[3]:

Մշակույթի վրա թողած ազդեցությունը

2002 թվականին Consumer Electronics Show ցուցահանդեսի բացման ընթացքում Բիլ Գեյթսը ելույթի ժամանակ ցուցադրվել էր տեսահոլովակ, որտեղ Մայքրոսոֆթ կորպորացիայի տնօրենն էր Հարրի Փոթերը[4]:

Դերերը կինոյում

  • Դենիել Ռեդկլիֆը կատարում է Հարրի Փոթեր դերը Ռոուլինգի բոլոր վեպերի էկրանավորումներում։
  • Քեվին Մաքդոնալդ (Հարրի Շպրոտերի կատակերգական կերպար, գեր և ծեր տղամարդ, «Շատ Էպիկական կինո»)։

Հետաքրքիր փաստեր

  • Հարրի Փոթերի մասին ֆիլմի բոլոր մասերում Վոլդեմորտի դերը խաղացել է 6 դերասան։
  • «Դամբլդոր» բառը հին անգլերենից թարգմանաբար նշանակում է «իշամեղու»:
  • «Հարրի Փոթերի» ամենաանհաջող ֆիլմի շահույթը կազմել է 90 մլն դոլար, որը շատ ավելին է «Մթնշաղ» հաջողակ ֆիլմի շահույթից։
  • «Վոլդեմորտ» բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «պայքար` մահվան դեմ»:
  • Դերասանուհին, որը մարմնավորել է Միրտլին, 37 տարեկան է։
  • Ուիզլի շիկակարմիր զույգերն իրական կյանքում շիկակարմիր մազեր չունեն։
  • Ջոան Ռոուլինգը դարձել է առաջին հեղինակ-միլիարդատերը, ով իր ողջ ունեցվածքը վաստակել է իր վեպերի շնորհով։
  • «9 ¾ հարթակը» գտնվում է King’s Cross Station կայարանում։
  • Հոգվարթս դպրոցի կարգախոսը նշանակում է. «Երբեք խուտուտ մի տուր քնած մարդուն»:
  • «Հարրի Փոթեր» ֆիլմում նկարահանվել են ավելի քան 250 տարբեր կենդանիներ։
  • Նկարահանման հրապարակի ամենափոքր կենդանին հազարոտնուկն է եղել, իսկ ամենամեծը՝ հատուկ գնված գետաձին։
  • Նկարահանումների համար օգտագործվել է հսկայական քանակությամբ հագուստ. 600 դպրոցական համազգեստ և 250 հազար այլ հագուստներ։
  • Հոգվարթսի աստիճաններին ընդհանուր առմամբ կար մոտ 250 նկար։
  • «Հոգվարթս-էքսպրես» գնացքի շարժիչը կառուցվել է 1937-ին, իսկ վագոնները՝ 1950-ին։
  • Թռչող մկների մասնակցությամբ տեսարանը նկարելիս՝ դրանցից մեկը խճճվել է Հագրիդի մորուքի մեջ, ինչի պատճառով նկարահանումները դադարել են 3 ժամով։ Մկանը ստիպված էին ազատել, իսկ մորուքը՝ սանրել, քանի որ այդ ժամանակ «պահուստային» մորուք չկար։
    • Թել Ավիվի գերեզմանոցում է գտնվում 17-ամյա Մեծ Բրիտանիայի Վուսթերշիր գնդի Հարրի Փոթերի, «Հարրի-վթար» մականունով շարքայինի շիրիմը։ Ի շնորհիվ Ռոուլինգի գրքին, գերեզմանատեղը մեծ ճանաչում է գտել և դարձել է զբոսաշրջիկների սիրած վայր Իսրայելում։
    • ԱՄՆ-ի, Ֆլորիդա նահանգում ապրում է մարդ՝ Հարրի Փոթեր անվամբ։ Անվան կրողը արդեն 70 տարեկան է։ Թոշակառուին զանգում են երեխաները, իսկ հեռուստալիքների ներկայացուցիչները խնդրում են տալ հարցազրույց[5].:

Աղբյուրներ

  1. ««Гарри Поттер», «Сумерки» и «Ранго»: самые интересные трейлеры недели» (ռուսերեն). Interfax.by. 3 июля 2010. Վերցված է 2010-09-11-ին.
  2. 2,0 2,1 , с. 304
  3. Шон Смит Глава вторая. Книжный Ребёнок // Биография создателя Гарри Поттера. — М.: Астрель, 2002. — С. 39. — 314 с. — 10 000 экз. — ISBN 1-85479-820-0
  4. Bill Potter - Bill Gates dressed as Harry Potter
  5. Флорида: Гарри Поттер пережил поттероманию

Արտաքին հղումներ