«Կեչասունկ»–ի խմբագրումների տարբերություն
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 8. | Տող 8. | ||
| subclassis = ''[[Agaricomycetidae]]'' |
| subclassis = ''[[Agaricomycetidae]]'' |
||
| ordo = [[Boletales]] |
| ordo = [[Boletales]] |
||
| familia = [[Boletaceae]] |
| familia = [[Boletaceae]]. |
||
| genus = [[Լեկցին]] |
| genus = [[Լեկցին]] |
||
| species = '''Կեչասունկ սովորական''' |
| species = '''Կեչասունկ սովորական''' |
13:57, 26 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ
Կեչասունկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Leccinum scabrum (Bull.) Gray, 1821
| ||||||||||||||||
|
Կեչասունկ կամ կեչու թնջուկ (լատին․՝ Leccinum scabrum), բազիդիավոր սնկերի լեկցին ցեղի ներկայացուցիչ։
ՀՀ-ում
ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում։ Աճում է լայնատերև կամ խառնանտառներում՝ ամռան ամիսներին՝ հողի վրա (1100- 1400 մ բարձրություններում)։
Կենսաբանական նկարագիր
Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կեչու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 10-15 սմ) մսալի է, ամուր, բարձիկաձև։ Խոնավ եղանակին մակերեսը լորձնանում է։ Գունավորումը, կախված եղանակից, կարող է լինել բաց դեղինից մինչև գորշամոխրագույն։ Հիմենոֆորը (պըտղաբեր մասը) խողովակաձև է, մանր, կլորավուն, անկյունաձև անցքերով, սպունգանման, սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ գորշ։ Պտղամիսն ամուր է, սպիտակ, կտրվածքում՝ վարդագույն։ Ոտիկը (Երկարությունը՝ 10-20 սմ, հաստությունը՝ 3 սմ) գլանաձև է, հիմքում՝ լայնացած, սպիտակ, ունի գորշ կամ մոխրագույն թեփուկներ։
Տեսակներ
- Կեչասունկ սովորական (լատին․՝ L. scabrum)
- Կեչասունկ սև (լատին․՝ L. scabrum f. melaneum, L. melaneum)
- Կեչասունկ սպիտակ (լատին․՝ L. scabrum f. chioneum, L. holopus)
- Կենչասունկ վարդագույն (լատին․՝ L. scabrum f. oxydabile, L. oxydabile)
- Կեչասունկ մոխրագույն (լատին․՝ Leccinum carpini)
- Կեչասունկ կոշտ (լատին․՝ Leccinum duriusculum)
- Կեչասունկ շախմատային կամ սևադարչնագույն (լատին․՝ Leccinum nigrescens)
- Կեչասունկ մոխրածծմբայինй (լատին․՝ Leccinum leucophaeum)
- Կեչասունկ գույնզգույն (լատին․՝ Leccinum variicolor)
Նշանակություն
Ուտելի է. օգտագործվում է թարմ, չորացրած, աղ կամ թթու դրած։
Գրականություն
- Грибы СССР — М.։ Мысль, 1980.
- Сержанина Г. И. Шляпочные грибы Белоруссии. — Минск: Наука и техника, 1984. — С. 229—230.
- Kallenbach, Franz։ Die Röhrlinge (Boletaceae), Leipzig, Klinkhardt, 1926–1942.
- R. M. Dähncke։ 200 Pilze. 5. Auflage, Verlag Aargauer Tagblatt, Aarau 1992, ISBN 3-85502-145-7.
- Dr. M. Svrcek։ Pilze bestimmen und sammeln. Verlag Mosaik, München 1976.
- Gerhardt, Ewald։ Pilze: Band 2: Röhrlinge, Porlinge, Bauchpilze, Schlauchpilze und andere, Spektrum der Natur BLV Intensiv, 1985, ISBN 3-405-12965-6.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |