«Գևորգ Դաբաղյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
| գույն = non_vocal_instrumentalist
}}
'''Գևորգ Գուրգենի Դաբաղյան''' ({{ԱԾ}}), հայ դուդուկահար: [[ՀՀ ժողովրդական արտիստ]] (2017):
'''Գևորգ Գուրգենի Դաբաղյան''' ({{ԱԾ}}), հայ դուդուկահար: [[ՀՀ ժողովրդական արտիստ]] (2017):



20:04, 22 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Գևորգ Դաբաղյան
Ծնվել էփետրվարի 12, 1965(1965-02-12)[1] (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդուդուկ
ԱշխատավայրԱկունք ազգագրական համույթ, Շողակն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989)
Պարգևներ

Գևորգ Գուրգենի Դաբաղյան (փետրվարի 12, 1965(1965-02-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դուդուկահար: ՀՀ ժողովրդական արտիստ (2017):

Կենսագրություն

Գևորգ Դաբաղյանը ծնվել է 1965 թվականին Երևանում[2]: 1984 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989 թվականին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, 1992 թվականին` ասպիրանտուրան (ղեկավար` Խաչատուր Ավետիսյան): 1980-1992 թվականներին եղել է «Ակունք» անսամբլի մենակատար: 1992 թվականին ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը[3]: 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]:

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ: Կատարել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտություն: Թողարկել է լազերային սկավառակներ, սկավառակ է թողարկել նաև Կոմիտասի անվան քառյակի (2004 թ.), Հայաստանի կամերային նվագախմբի (2004 թ.), արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004 թ.) հետ[4]:

Դաբաղյանի կատարումները հնչում են Ատոմ Էգոյանի «Արարատ», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կանադայում, Չինաստանում, Հարավային Ամերիկայի երկրներում և այլուր[4]:

Պարգևներ

  • Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակ, 1990 թ.
  • Երևանի Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխության մրցանակ, 1991-1992 թթ.
  • Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ.
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2004 թ.
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2017 թ.[5]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1119
  2. Afrique magazine , Issues 269-274. Groupe Jeune Afrique. 2008. էջ 53.
  3. Jenkins, Mark (8 February 2008). «Rev. of Shoghaken Ensemble, Music From Armenia». The Washington Post. Վերցված է 7 December 2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 Գևորգ Դաբաղյանի կենսագրությունը avproduction կայքում
  5. LLC, Helix Consulting. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». www.president.am (անգլերեն). Վերցված է 2017-09-22-ին.