«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն
չ →Գործունեություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ |
ավելացվեց Կատեգորիա:Համակարգիչ արտադրողներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 28. | Տող 28. | ||
[[Կատեգորիա:Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներ]] |
[[Կատեգորիա:Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներ]] |
||
[[Կատեգորիա:Համակարգիչ արտադրողներ]] |
06:57, 13 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1956 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Կայք | mergelyan.am |
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) գիտահետազոտական կենտրոն է Երևանում։ ԵրՄՄԳՀԻ-ն Խորհրդային Միության առաջատար գիտահետազոտական և զարգացման ինստիտուտներից է եղել, որը մի շարք բարձր տեխնոլոգիական ոլորտների, ինչպես փոքր և միջին չափի համակարգիչները և բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ստեղծման, առաջնատարներից է հանդիսացել։
Պատմություն
Ինստիտուտը հիմնվել է 1956 թվականին ըստ ԳԱԱ-ի նախաձեռնության և ՀՍՍՀ կառավարության հատուկ որոշմամբ։ Մինչ 1990 վերջերը ինստիտուտն ունեցել է 7000 հոգի աշխատակազմ, և տեղեկատվական համակարգերի նախագծման և զարգացման ոլորտում համարվել երկրորդը Խորհրդային Միության կազմում։
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) հիմնադրվել է 1956 թ.։ Նրա գործունեության հիմնական ուղղություններն են եղել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ), համալիրների, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի մշակումը և ներդրումը տնտեսության մեջ։ Ինստիտուտը իր երկարամյա գործունեության ընթացքում մշակել և ներդրել է չորս սերնդի ԷՀՄ-ներ, համալիրներ և ավտոմատ կառավարման համակարգեր։ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԵրՄՄԳՀԻ-ն իր գիտատեխնիկական ներուժն ուղղել է հանրապետության խնդիրների լուծմանը և կուտակել է կառավարման և ինֆորմացիոն համակարգերի նախագծման ու ներդրման մեծ փորձ։ Ինստիտուտում այսօր աշխատում են հաշվողական համակարգերի, մաթեմատիկական ապահովության և էլեկտրոնիկայի բարձր որակավորմամբ մասնագետներ։
Գործունեություն
ԵրՄՄԳՀԻ աշխատանքների ներկայիս հիմնական ուղղություններն են՝
- Լայն կիրառման ինֆորմացիոն համակարգերի և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում և ներդրում
- Մասնագիտացված համալիրների տեխնիկական միջոցների ղեկավարման ավտոմատացում
- Անալիտիկ ինֆորմացիոն-ղեկավարման համակարգերի նախագծում և ներդրում
- Ավտոմատացման միջոցների շարժական և ստացիոնար իրագործման տիպային համալիրների նախագծում և մատակարարում
- Հատուկ սարքավորումների նախագծում և մատակարարում
- Հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային տեխնիկայի վերանորոգում և մոդեռնիզացում[1]
Այսօր ինստիտուտը Հայաստանի սեփականությունը չի հանդիսանում ու աշխատողների քանակը 160-ից ավել չի։
Աղբյուրներ
- ↑ Արման Քուչուկյան (Հուլիսի 4-7, 2007). «ԵրՄՄԳՀԻ՝ 50 տարի համակարգիչների և տեղեկատվական համակարգերի նախագծման և մշակման գծում (անգլերեն՝ Yerevan Computer Research and Development Institute: 50 years in Design and Development of Computers and Information Systems)». 2007 թվականի ԱրմԹեք Կոնգրեսի տեղեկագիր (անգլերեն՝ Proceedings of ArmTech Congress 2007) (անգլերեն). Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ.
{{cite journal}}
: Italic or bold markup not allowed in:|journal=
(օգնություն)
Արտաքին հղումներ
|