Changes

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
 
== Գործունեություն ==
Ծնվել է [[Հյուսիսային Կարոլինա]]յում: Հայրը՝ Ջոնսոն Ջեյքոբը, եղել է աղքատ հողատեր, բայց հարգված էր Ռոլիում և ընտրվեց ոստիկան: Նրա մահից հետո ընտանիքը պահում էր մայրը և աշխատում էր որպես լվացարարուհի: Նա տվեց իր որդուն դերձակի ենթավարպետ Ջեյմս Սելբիին, որտեղ Ջոնսոնը սովորեց գրագիտություն: Հետագայում, որպես նախագահ, Ջոնսոնը ինքն էր կարում իր վերնահագուստը, նրա մասնագիտությունը հետո ծաղրանկարիչ Թոմաստ ՆաստՆաստը օգտագործել է իր ծաղրանկարներում: Տեղափոխվելով [[Գրենվիլլ]], Թենեսի, որտեղ նա բացում է արհեստանոց և ամուսնանում կոշկակար Էլզ Մակարդլի դստեր հետ (հետաքրքիր է, որ նրա ամուսնությունը գրանցել է դատավոր Մորդեկայ Լինքոլնը՝ ապագա նախագահի հորեղբայրը): Կնոջ նախաձեռնությամբ Ջոնսոնը սովորել է և ակտիվ զբաղվել է ինքնակրթությամբ: Ջոնսոնը հաջողությամբ զարգացրել է դերձակի բիզնեսը և կարող էր զբաղվել իր ներդրումներով, հաճախ էր կարդում և այցելում տեղական քոլեջներ, որտեղ մասնակցում էր բանավեճերի: Գրենվիլում Ջոնսոնը ընդունվել է որպես վիգ, իսկ հետո՝ որպես դեմոկրատական և Ջեքսոնի ջերմ երկրպագու: [[1933]] թվականին իր նահանգի պետական օրենսդիր ժողովի անդամ, 1843-1853 թվականներին՝ կոնգրեսի անդամ, 1853-1857 թվականներին՝ [[Թենեսի]]ի նահանգապետ, իսկ հետո՝ սենատոր: 1861 թվականին՝ մինչ [[ԱՄՆ քաղաքացիական պատերազմ|Քաղաքացիական պատերազմի]] սկսելը, Ջոնսոնը միակ հարավային սենատորն էր, որը մնալով իր պաշտոնում, անձեռնմխելի կանգնած էր միության հետ: [[1861]] թվականի փետրվարի 5-ին իր ելույթով տպավորում է բոլորին, որի ժամանակ, թեպետ լինելով ծայրահեղ դեմոկրատ, ճնշում գործադրեց անջատողականների վրա: Նույն թվականի ապրիլին նա դարձավ Կրիտենդեն Ջոնսոնի բանաձևի առաջին ստեղծողներից մեկը, որում հաստատվեց, որ Խորհուրդը վարում է պատերազմը հանուն միացյալ երկրի, ոչ թե հանուն ստրկատիրության վերացման:
 
Պատերազմի սկզբին Ջոնսոնը վերադարձավ հայրենիք և [[1862]] թվականի գարնանը նշանակվեց Թենեսիի ռազմական նահանգապետ՝ ստանալով բրիգադի գեներալի կոչում: 1864 թվականին ընտրվել է Միության փոխնախագահ, այդ պաշտոնն ստացել է [[1865]] թվականի մարտի 4-ին: Որպես փոխնախագահ երդման ընդունման ժամանակ Ջոնսոնը հարբած էր և արտասանում է անմիտ ճառ, որտեղ գովաբանում է իր «ժողովրդական» ծագումը և նույնիսկ բացասական է արձագանքում Ռուսաստանի ինքնակալության մասին, որը, նրա կարծիքով, ամերիկյան դեմոկրատիայի հակապատկերն էր: Լինքոլնի պնդմամբ նա լքել է գահակալության արարողությունը: Լինքոլնի սպանությունից (1865 թվականի ապրիլի 12-ին) ոչ ավելի, քան մեկ ամիս անց Ջոնսոնը դարձավ նախագահ (1865—1869): Դավադիրները ծրագրել էին մինչև Լինկոլնի մահափորձից հետո սպանել նաև Ջոնսոնին և պետքարտուղար [[Ուիլյամ Սյուարդ]]ին, բայց նրանց հաջողում է միայն վերջինիս թեթև վնասվածք հասցնել:
157 369

edits

Նավարկման ցանկ