«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ջնջված պատկեր
Տող 8. Տող 8.
| քարտեզի նկարագրություն1 =
| քարտեզի նկարագրություն1 =
| քարտեզի լայնություն1 = 300px
| քարտեզի լայնություն1 = 300px
| աշխարհի քարտեզ = Այրարատ նահանգի քարտեզ.jpg
| աշխարհի քարտեզ =
| քարտեզի նկարագրություն2 =
| քարտեզի նկարագրություն2 =
| քարտեզի լայնություն2 = 290px
| քարտեզի լայնություն2 = 290px

19:27, 1 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Այրարատ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Գլխավոր քաղաքԱրտաշատ
Այլ քաղաքներԱրմավիր, Վաղարշապատ, Դվին, Կաղզվան, Երվանդաշատ, Անի, Շիրակավան, Ոսկյանք, Զարեհավան, Նիգատուն, Կարս, Երևան, Բագարան, Արշակավան, Ուրծ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Այրարատը Մեծ Հայքի քարտեզի վրա

Այրարատ, Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։

Անուն

Այրարատ անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է Արարատ անվան հետ։[1]

Աշխարհագրություն

Դիրք

Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։

Գավառներ

Այրարատը բաղկացած էր հետևյալ 22 գավառներից.[1]

Սահմաններ

Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում է դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները, այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։[1]

Ռելիեֆ

Սահմանային լեռնաշղթաներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են Արագած և Արայի գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի հարթավայրային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային ռելիեֆ ունեցող այս նահանգի այս ու այն կողմում։[1]

Ջրեր

Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր Արածանիով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր Արաքսի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին Մեծամորի լիճը և Գայլատուն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել ճահիճները՝ հատկապես Կոգովիտ գավառում։[1]

Կլիմա

Այրարատի կլիմայական պայմանները բազմազան են։ Կլիման ուղղահայաց ուղղությամբ կազմում է մի շարք գոտիներ՝ կիսաանապատներից (միջին Արաքսի հովիտ) մինչև լեռնային ցուրտ գոտին (Մեծ Մասսի և Արագածի բարձրադիր շրջանները)։ Ընդհանուր առմամբ կլիման խիստ ցամաքային է։ Տարեկամ միջին տեղումների քանակը 350-400 մմ-ից չի անցնում։ Ջերմության տատանումը շատ խիստ է արտահայտվում։[1]

Բուսական աշխարհ

Այրարատը անտառներով շատ աղքատ է։ Անտառները շատ թե քիչ մեծ տարածում ունեն միայն այժմյան Սարիղամիշի շրջանում, որը հնում կազմում էր Վանանդ գավառի մի մասը, և Վարաժնունիք գավառում (այժմյան Ծաղկաձորն ու Հանքավանի ձորը)։ Այրարատում հնում տնկվել են նաև մի քանի պուրակ-անտառներ՝ Դվինի, Արմավիր քաղաքի մոտ և Բագարանի շրջանում։

Այրարատի ցածրադիր վայրերում բավական տարածված են աղուտները։ Այս գոտուն բնորոշ են փշաբույսերը։ Սրանից վեր տարածվում են տափաստանները, որոնց բնորոշ բույսերը փետրախոտերն են։ Ավելի վեր, ըստ կարգի, պետք է գար անտառային գոտին, սակայն Այրարատում այդ գոտին արտահայտվում է տեղ-տեղ, այն էլ ոչ թե կատարյալ անտառի ձևով, այլ՝ թփուտների։ Բարձրադիր գոտում ընկած են ալպյան մարգագետինները, որոնք մեծ տարածում ունեն հատկապես Արագածի և Հայկական պարի բարձրադիր շրջաններում։

Մշակաբույսերից Այրարատում հատկապես աչքի են ընկել հացահատիկները, բանջարեղենը, բամբակը և քնջութը, այգեգործական մշակաբույսերից՝ խաղողը, դեղձը, ծիրանը, տանձը, սալորը և այլն։[1]

Կենդանական աշխարհ

Այրարատյան աշխարհում, Հայկական լեռնաշխարհի մյուս շրջանների նման, տարածված են բարեխառն գոտու կենդանիները։ Տնտեսական խոշոր նշանակություն է ունեցել Արարատյան դաշտի ճահճուտներում ապրող որդի մի տեսակը, որից պատրաստել են ընտիր, չգունաթափվող «որդան կարմիր» ներկը։

Որդան կարմիր

[1]

Բնական հարստություններ

Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել բնական բազմատեսակ հարստություններով։ Ամենից առաջ այն նշանավոր էր սեղանի աղով (Կողբ և Կաղզվան)։ Ներկայումս էլ այդ աղահանքերը չեն կորցրել իրենց նշանակությունը։ Մետաղի հանքային հարստություններով Այրարատը աղքատ էր։ Այստեղ միայն հիշատակվում են ոսկի, պղինձ և երկաթ: Ոսկին հանդես է եկել ոչ թե հանքերով, այլ ավազի հետ խառը։ Պղնձի հանքերով հայտնի է Վարաժնունիք գավառը։

Այրարատը շատ ավելի նշանավոր էր շինանյութերով ու հանքային ջրերով: Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ տուֆեր, մարմարներ, գրանիտներ, բազալտներ, ավազ, կավ, կրաքարեր։ Այրարատ աշխարհում էին գտնվում հնում մեծ հռչակ ստացած, Վարշակի ջերմուկները (այժմյան Դիադինի շրջանում), Արզնին և հանքային ջրերի այլ վայրեր։[1]

Վարչաքաղաքական վիճակ

Այրարատը հանդիսացել է հայ ժողովրդի քաղաքական միավորման, տնտեսական կյանքի և մշակույթի կենտրոնը։ Մեր մատենագիրները մեծ գովեստով են խոսում Այրարատի մասին։

Եվ արդ՝ զայսպիսի զըղձակերտ գաւառ, զչնաշխարիկ և զամենալի ըստ տուչուեթեան ամենախնամ արարչին Աստուծոյ, զԱյրարատեան գաւառ, որ է գլուխ աշխարհիս Հայոց, զգաւառն համբաւատենչ, զգաւառն ամենալի, որ բերէ յինքեան զօրինակ լիութեան...
- Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնեան (աշխատասիրությամբ՝ Գ. Տեր-Մկրտչյան և Ստ. Մալխասյանց, Տփղիս, 1904, էջ 23-24)

:

Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Շիրակավանը, Կարսը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։

Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «Աշխարհացոյցի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են Բասեն, Շիրակ, Բագրևանդ գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարատյան հարթությունը՝ Ախուրյանի գետախառնուրդից մինչև Շարուրի դաշտը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր Արշակունիների ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին Բագրատունիները, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ Կամսարականները, Շիրակի մյուս մասում՝ Դիմաքսյանները, Վանանդում՝ Վանանդի իշխանները։

Հետագա շրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր քաղաքական անկախությունը, Այրարատի այն մասում, ուր նախկինում իշխում էին, հանդես եկան նոր նախարարական տներ՝ Ուրծի, Արածի իշխանները, Արագածոտնի մի մասը գրավում են Ամատունիները (Ամատունիները Արագածոտնում կալվածքներ ունեին դեռևս 4-րդ դարում՝ Խոսրով Կոտակի ժամանակներից), Կոգովիտ գավառն անցնում է Բագրատունիներին, Վարաժնունիքում հանդես են գալիս Վարաժնունիները և այլն։ Այսպիսով, Այրարատը փաստորեն մինչև Հայաստանի երկրորդ բաժանումը (591) մասնատված էր մի շարք վարչա-քաղաքական միավորների՝ նախարարությունների։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո էլ Այրարատը մնաց մասնատված, սակայն այդ բաժանմամբ նա գրեթե ամբողջությամբ անցավ Բյուզանդական կայսրությանը (միայն արևելյան մի փոքր մասը մնաց պարսկական կողմում)։ Բյուզանիայի համար Այրարատը՝ Տուրուբերանի հետ միասին, ներկայացնում էր վարչական մի միավոր։ Այդ է պատճառը, որ «Աշխարհացոյց»-ում Այրարատի տակ հասկացվել են ոչ միայն նախկին Արշակունիների արքունական գավառները, այլև 591-ի բաժանմամբ Բյուզանդիայի անցած հսկայական տարածքի հյուսիսային մեծ մասը։

VII դ կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը Պահլավունիների իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։

Սելջուկները իրենց արշավանքների ընթացքում մեծ հարված հասցրին Այրարատյան աշխարհին։ Սելջուկ-թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող արշավանքների հետևանքով Այրարատում ոչնչացան բազմահազար հայեր, ավերվեցին բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ։ Սելջուկների տիրապետությունը կարճատև եղավ։ Վրաց հզորացած պետության օգնությամբ, Զաքարյանների օրոք, հայերն աստիճանաբար հյուսիս-արևելյան Հայաստանից դուրս քշեցին սելջուկ-թուրքերին, որի կազմում էր և Այրարատը։ Սակայն քաղաքական իրադարձությունները շատ շուտով փոխվեց։ 13-րդ դարի 20-ական թվականներից ակսած Անդրկովկասի, այդ թվում և Հայաստանի վրա են արշավում մոնղոլ-թաթարները, որոնք ավերիչ ու կողոպտիչ մի քանի արշավանքներից հետո իրենց տիրապետությունն են հաստատում Հայաստանում։[1]

XV դ Այրարատը նվաճեցին Կարա–Կոյունլուները, ապա՝ Ակ–Կոյունլուները: 1502–ին Այրարատին տիրացավ Սեֆևյան Պարսկաստանը։ XVII դ Թուրք–պարսկական պատերազմների հետևանքով Այրարատը ամայացավ։ 1639–ի հաշտության պայմանագրով Այրարատի մեծ մասն անցավ Պարսկաստանին։

Բնակչություն

Այրարատյան աշխարհի բնակչության խտությունը, Հայաստանի մյուս մասերի համեմատությամբ, մեծ էր։ Բնակիչների գերազանց մեծամասնությունը հայեր էին։ Հայերից բացի, Այրարատում՝ հատկապես քաղաքներում, բնակվել են նաև հրեաներ, ասորիներ, հույներ և պարսիկներ։ Արաբների տիրապետության շրջանում՝ 8-րդ դարի երկրորդ կեսից սկսած, Այրարատի որոշ քաղաքներում բնակություն են հաստատել զգալի թվով արաբներ, որոնք հիմնականում կատարում էին վարչական աշխատանք և կայազորային ծառայություն։ Ավելի ուշ շրջանում՝ 11-13-րդ դդ, Այրարատ են մուտք գործում նաև սելջուկ-թուրքեր, մոնղոլ-թաթարներ և այլ ցեղեր։[1]

Ճանապարհներ

Հայաստանի ճանապարհների կենտրոնը Այրարատյան աշխարհն էր։ Երկրի ճանապարհների կարևորագույն հանգուցակետերը՝ Արմավիրը, Արտաշատը, Դվինը և Անին գտնվում էին Այրարատում։ Ուրարտական շրջանում Այրարատում ճանապարհների կարևորագույն հանգուցակետը Արգիշտիխինիլին էր, որն Ուրարտական պետության անկումից հետո իր տեղը զիգեց Երվանդաշատին (Ախուրյանի գետաբերանի մոտ)։ Հետագայում, երբ Հայաստանը ձեռք բերեց քաղաքական անկախություն, Այրարատում արագ կերպով բարձրացավ Արտաշեսյանների մայրաքաղաք Արտաշատը։ Մինչև 5-րդ դարի երկրորդ կեսը Արտաշատը Այրարատով անցնող ճանապարհների սիրտն էր։ Արտաշատից դուրս էին գալիս տարանցիկ առևտրի կարևոր մի քանի ճանապարհներ, որոնք ունեին նաև ռազնավարական խոշոր նշանակություն։ Դրանցից առանձնապես կարևոր էին երեքը.

5-րդ դարի երկրորդ կեսից Այրարատի ճանապարհների գլխավոր հանգույցը դառնում է Դվինը։ Դվինից դուրս էին գալիս հինգ գլխավոր ճանապարհներ, որոնք նկարագրված են «Մղոնաչափք»-ում։ Այդ ճանապարհներն ունեին հետևյալ ուղղությունները՝

Ավելի ուշ շրջանում՝ 10-րդ դարում, չնայած Դվինը մնում էր որպես տարանցիկ առևտրի ճանապարհների կենտրոն, Այրարատում բարձրանում է նաև Անին։ Վերջինս իր հերթին մի քանի ճանապարհներով կապված էր ինչպես Հայաստանի տարբեր մասերի, նույնպես և հարևան երկրների ու Սև ծովի նավահանգիստների հետ։ Անիից դուրս եկող տարանցիկ ճանապարհներից կարևոր են.

Աղբյուրներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 121-128: