«Սոմբատհեյ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 128. Տող 128.


[[Կատեգորիա:Հունգարիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Հունգարիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Հունգարիայի բնակավայրեր]]

17:35, 26 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Քաղաք
Սոմբատհեյ
հունգ.՝ Szombathely
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄեդյեՎաշ
ՔաղաքապետՏիվադար Պուշկաշ
Հիմնադրված էմ.թ.ա. 45 թվական թ.
Այլ անվանումներՍավարիա
Մակերես97,52 կմ²
ԲԾՄ216 մ
Պաշտոնական լեզուհունգարերեն
Բնակչություն77 566 մարդ (2014)
Խտություն813,82 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+36)94
Փոստային դասիչ9700
Պաշտոնական կայքszombathely.hu
Սոմբատհեյ (Հունգարիա)##
Սոմբատհեյ (Հունգարիա)
Սամբատհեյ քաղաքի տեսքը
Գլխավոր հրապարակը

Սոմբատհեյ (հունգ.՝ Szombathely ['sombɒt.hɛj], գերմ.՝ Steinamanger, խորվ.՝ Sambotel, սլովեն.՝ Sombotel, սլովակ.՝ Kamenec), քաղաք Հունգարիայի արևմուտքում: Բնակչությունը կազմում է 77 566[1] մարդ (2014):

Աշխարհագրություն և տրանսպորտ

Սոմբատհեյ քաղաքը գտնվում է Արևմտյան Տրանսդանուբիա երկրամասում: Մոտ 220 կմ դեպի արևմուտք Բուդապեշտի սահմանն է, իսկ 10 կմ դեպի արևելք Ավստրիայի սահմանը: Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ-Սեկեշֆեհերվար-Սոմբատհեյ-Գրաց երկաթուղին: Գնացքով Բուդապեշտ գնալու համար անհրաժեշտ է մոտ 4 ժամ: Քաղաքի միջով հոսում են երկու փոքր գետեր՝ Պերինտը և Դյոնդոշը:

Ստուգաբանություն

Քաղաքի հունգարական անունը գալիս է հունգ.՝ Szombat (շաբաթ) և հունգ.՝ hely (տեղ) բառերից, քանի որ քաղաքում ամեն շաբաթ անցկացվում էին տոնավաճառներ: Գերմանական գերմ.՝ Steinamanger անունը բառացի թարգմանվում է որպես «քարերի դաշտ»: Այն հնարավոր է, որ վերաբերում է հռոմեական Սավարիա քաղաքի ավերակներին, կամ միգուցե ակնարկում է 458 թվականի երկրաշարժը, որի հետևանքով քաղաքը լիովին ավերվել է:

Պատմություն

Սոմբատհեյը Հունգարիայի ամենահին քաղաքն է: Այն հիմնադրել են հռոմեացիները մ.թ.ա. 45 թվականին Սավարիա անվան տակ և եղել է Պանոնիա նահանգի մայրաքաղաքը: Քաղաքում կառուցվել է կայսերական նավահանգիստ, ամֆիթատրոն:

Քաղաքը ծաղկել է Կոնստանդին Մեծի օրոք, ով այցելել է Սավարիա մի քանի անգամ: Քաղաքում կառուցվել են նոր շենքեր, թատրոններ և եկեղեցի: Ըստ վարկածներից մեկի այստեղ է ծնվել Մարտին եպիսկոպոսը (իսկ մեկ այլ վարկածի ծնվել է Պանոնհալմում): Վալենտինիանոս III-ի օրոք Պանոնիան նվաճվել է: 458 թվականին հզոր երկրաշարժի հետևանքով Սավարիան ավերվել է:

Մայր տաճար

5-8-րդ դարերում այստեղ ապրել են սլավոնական ազգերը: 1242 թվականին մոնղոլները քաղաքը ավերել են, սակայն այն արագ վերակառուցվել է և 1407 թվականին ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ: Օսմանյան թուրքերը երկու անգամ ներխուժել են քաղաք: Առաջին անգամ 1664 թվականին թուքերը պարտությունից հետո ստիպված են եղել նահանջել: 1683 թվականին Սոմբատհեյը փրկվել է պարսպապատերի շնորհիվ:

18-րդ դարի սկզբին քաղաքում աղետներ են տեղի ունեցել: 1710 թվականին ավելի քան 2000 մարդ զոհվել է ժանտախտից, իսկ 1716 թվականին քաղաքի շինությունները հրդեհվել են: Աղետը հանգեցրել է բնակչության թվաքանակի կրճատման, որն էլ առաջացրել է գերմանացիների ներհոսքի: Շուտով քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմել են գերմանացիները:

1772 թվականին քաղաքում կառուցվել է վարժարան: Հինգ տարի հետո Սոմբատհեյը դարձել է եպիսկոպոսի նստավայր: Այստեղ կառուցվել է մայր տաճար, բազմաթիվ շենքեր և շինություններ: 1809 թվականին քաղաքը Նապոլեոն Բոնապարտը գրավել է: 1849 թվականի հեղափոխության ժամանակ ապստամբները պաշտպանել են Սոմբատհեյը, սակայն քաղաքի մերձակայքում մարտական գործողություններ տեղի չեն ունեցել: 1865 թվականին քաղաքում կառուցվել է երկաթուղի:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունգարիան կորցրել է իր տարածքի մի մասը, իսկ Սոմբատհեյը դարձել է սահմանամերձ քաղաք: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է ռմբակոծության: Հետպատերազմյան ժամանակ այստեղ կառուցվել են մի շարք ձեռնարկություններ:

Քաղաքի թաղամասերից «YoshkarOla»-ն իր անվանումը ստացել է ի պատիվ Յոշկար Օլա քույր քաղաքի: Իր հերթին Յոշկար Օլայի թաղամասերից մեկը կրում է «Սոմբատհեյ» անվանումը:


Տեսարժան վայրեր և իրադարձություններ

Քաղաքապետարան
  • Սավարիա քաղաքի ավերակներ
  • Քաղաքի մայր տաճար - բարոկկո ոճով տաճար, որը կառուցվել է 18-րդ դարում:
  • Եպիսկոպոսի պալատ - ռոկոկո ոճով պալատ, որը կառուցվել է 18-րդ դարում, երբ Սոմբատհեյը դարձել է եպիսկոպոսի նստավայր:
  • Քաղաքի քաղաքապետարան
  • Կանոնիկոսի տուն
  • Սուրբ Մարտին եկեղեցի
  • Սուրբ Ելիզավետա եկեղեցի
  • «Սավարիա» թանգարան
  • «Սավարիա» պատմական փառատոն
  • Քաղաքային ջրմուղ աշտարակ

Սպորտ

Քաղաքում հիմնվել է Հալադաշ ֆուտբոլային ակումբը: Այն Հունգարիայի 2008/2009 առաջնության բրոնզե մեդալակիրն է:

Մշակույթ

1962 թվականին քաղաքում հիմնվել է սիմֆոնիկ նվագախումբ:

Եղբայր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմբատհեյ» հոդվածին։
Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ