«Մշկընկույզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
Տող 52. Տող 52.


[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դեղաբույսեր]]

13:21, 22 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Մշկընկույզ
Մշկընկույզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Մշկընկուզենիների
Լատիներեն անվանում
Myrīstica


Մշընկույզ կամ մշկընկույզի ծառ, (լատին․՝ Myrīstica), մշկընկույզի ընտանիքին պատկանող մշտադալար երկտունկ ծառ[1]: Հին Աշխարհի արևադարձային գոտիներում գոյություն ունի 10 տեսակ:

Նկարագրություն

9-12 մ բարձրությամբ, մշտադալար, ոչ մեծ, լայնասաղարթ ծառ:

Տերևները հաստամաշկ են, էլիպտիկ երկարավուն ձևով, ամբողջաեզր, մինչև 13 սմ երկարությամբ: Տերևի սկավառակի վերևի կողմը փայլուն է, մուգ կանաչ, իսկ ներքևինը՝ կաթնագույն: Տերևները դասավորված են ըստ հերթականության: Ծաղիկները բաց դեղնավուն, հոտավետ են: Պտուղը՝ կորիզապտուղ, 6-9 սմ երկարությամբ, դեղին, մսավուն պտղապատյան, պարունակում է խոշոր սերմեր:

Տարածված է

Հայրենիքը Մոլուքյան կղզիներ, մշակույթում՝ ողջ աշխարհի արևադարձային շրջաններում: Մշկընկույզի աճեցման ամենագլխավոր կենտրոններից մեկը Ռուն կղզին էր:

Բաղադրություն

Մշկընկույզի բաղադրության մեջ են մտնում էլեմիցին - 0,35 %, միրիստիցին - 1,05 %, աֆրոլ - 0,195 %, մեթիլէվգենոլ- 0,09 %, մեթիլզոէվգենոլ- 0,055 %:

Մշկընկույզի մեջ պարունակող նյութերն արբեցնող արդյունք են ունենում:

Օգտագործում

Համեմունքների գլխավոր աղբյուրը մշկընկուզենի անուշաբույր (լատին․՝ Myristica fragrans): Մշկընկույզի սերմերը և չորացրած նախասերմերն ունեն դառնավուն համ և յուրօրինակ համ: Մշկընկույզն օգտագործվում է խոհարարության մեջ և սննդի արտադրության մեջ, ինչպես նաև եթերային յուղեր ստանալու համար, որոնք օգտագործվում են բժշկության, օծանելիքների, արոմաթերապիա և ծխախոտի արտադրության մեջ:

Մշկընկույզի եթերային յուղ

Մշկընկույզի եթերային յուղերը ստանում են շոգեմշակման եղանակով մաքրված ընկույզից: Այդ եթերային յուղերն օգտագործվում են սննդի արդյունաբերության, օծանելիքի արտադրության, բժշկության և արոմաթերապիայի մեջ:

Ծանոթագրություններ

  1. Myristica на сайте The Plant List.

Գրականություն

  • The wealth of India, v. 6, New Delhi, 1962.
  • Новак Б., Шульц Б. Тропические плоды. Биология, применение, выращивание и сбор урожая / Пер. с нем. — М.: БММ АО, 2002. — С. 53—55. — 240 с. — ISBN 5-88353-133-4

Արտաքին հղումներ