«Շավարշ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(http://www.president.am/hy/)([a-zA-Z0-9\/]*)/([Ա֊Ֆ\.]*) +http://նախագահ.հայ/hy/\2 \3) |
||
Տող 66. | Տող 66. | ||
* 2003-ից հանդիսացել է ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի և Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ։ |
* 2003-ից հանդիսացել է ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի և Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ։ |
||
* 2003 - 2005 թթ. հանդիսացել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։ |
* 2003 - 2005 թթ. հանդիսացել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։ |
||
* 2008 թ. օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ<ref>[http:// |
* 2008 թ. օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/91 Շ. Քոչարյանին Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին]</ref> |
||
=== Հասարակական-քաղաքական գործունեությունը === |
=== Հասարակական-քաղաքական գործունեությունը === |
||
Տող 82. | Տող 82. | ||
* 1986 թ. - ԽՍՀՄ Պատվո նշան շքանշան։ |
* 1986 թ. - ԽՍՀՄ Պատվո նշան շքանշան։ |
||
* 2011 թ. - ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան |
* 2011 թ. - ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան |
||
* 2011 թ. - [[Մխիթար Գոշի մեդալ]]<ref>[http:// |
* 2011 թ. - [[Մխիթար Գոշի մեդալ]]<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/670 Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին]</ref>։ |
||
* 2015 թ. - [[«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ]]<ref>[http:// |
* 2015 թ. - [[«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ]]<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/2354 Շ. Մ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref> |
||
== Այլ == |
== Այլ == |
19:49, 19 Օգոստոսի 2017-ի տարբերակ
Շավարշ Միքայելի Քոչարյան | |||
| |||
---|---|---|---|
2008 - Առ այսօր | |||
Գիտական աստիճան՝ | Կենսաբանական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | Ապրիլի 3, 1948 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ՍՍՀ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Պարգևներ |
Շավարշ Քոչարյան (ապրիլի 3, 1948, Երևան), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Կենսագրություն
Շավարշ Քոչարյանը ծնվել է 1948 թ., ապրիլի 3-ին ք. Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ։ 1975 թ. ավարտել է Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, մոլեկուլյար գենետիկի մասնագիտությամբ։ 1977 թ. Մոսկվայում պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը «Գենետիկա» մասնագիտությամբ։
Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների և 30-ից ավելի տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գյուտերի։
Աշխատանքային գործունեությունը
- 1971 - 1972 թթ. աշխատել է Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում՝ որպես ավագ լաբորանտ։
- 1976 - 1981 թթ. աշխատել էՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում (Երևան) և ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտում (Աբովյան)` որպես կրտսեր գիտաշխատող։
- 1981 - 1990 թթ. աշխատել է Երևանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ։
- 1990, 1995, 1999 և 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։
- 1990 - 1995 թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ։
- 1992 - 1995 թթ. և 1999 - 2003 թթ. հանդիսացել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
- 1995 - 1999 թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար։
- 1999 - 2003 թթ. զբաղեցրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
- 1999 - 2003 թթ. հանդիսացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
- 2003-ից հանդիսացել է ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի և Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ։
- 2003 - 2005 թթ. հանդիսացել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
- 2008 թ. օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]
Հասարակական-քաղաքական գործունեությունը
- 1988 - 1990 թթ. հանդիսացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։
- 1991 - 2001 թթ.` ԱԺՄ հիմնադիր անդամ, 1992 - 1993 թթ.` ԱԺՄ վարչության նախագահ։
- 1999-ից «Ժողովրդավարություն. իրավական և քաղաքական վերլուծությունների կենտրոն» ՀԿ անդամ է։
- 2000 - 2003 թթ. հանդիսացել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
- 2001-ից՝ Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) հիմնադիր անդամ, ԱԺԿ վարչության նախագահ։
- 2000-ից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
- 2005-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, դասավանդում է նույն դպրոցում։
- 2007 թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն։
- 2009 թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Պարգևներ
- 1986 թ. - ԽՍՀՄ Պատվո նշան շքանշան։
- 2011 թ. - ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան
- 2011 թ. - Մխիթար Գոշի մեդալ[2]։
- 2015 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ[3]
Այլ
Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն
Այրի է, ունի երկու զավակ, չորս թոռնիկ։
Աղբյուրներ
Նախորդող Վազգեն Մանուկյան |
"Ազգային ժողովրդավարական միություն" կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյան 1992 - 1993 |
Հաջորդող Վազգեն Մանուկյան |
Նախորդող - |
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյան 25 հունիսի 1999 - 12 հունիսի 2003 |
Հաջորդող Հրանուշ Հակոբյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյան 2001- |
Հաջորդող - |
|
Ծանոթագրություններ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԱԺԿ անդամներ