«Միկենյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ (GR) File renamed: File:Megiste-Bronze.jpgFile:Megiste-Bronze Reconstruction of a Mycenaean ship.jpg File renaming criterion #2: to change from a meaningless or ambiguous name to a name that descr...
Տող 99. Տող 99.
==Անկում և վերածնունդ ==
==Անկում և վերածնունդ ==


[[Պատկեր:Soldiers Mycenae.jpg|մինի|աջից|Միկենացի քայլող զինվորներ մ. թ. ա. 1250 թ. Միկենք]]
[[Պատկեր:Marching soldiers observed by a female figure, in a krater of c. 1200 BC in Mycenae.jpg|մինի|աջից|Միկենացի քայլող զինվորներ մ. թ. ա. 1250 թ. Միկենք]]


Ք. ա. 1250 թվականին կորստյան առաջին ալիքը տարածվել է մայրցամաքային Հունաստանի տարբեր կենտրոններում, որոնց պատճառները հնագետների կողմից ճշգրտված չեն։ [[Բեովտիա]]ում
Ք. ա. 1250 թվականին կորստյան առաջին ալիքը տարածվել է մայրցամաքային Հունաստանի տարբեր կենտրոններում, որոնց պատճառները հնագետների կողմից ճշգրտված չեն։ [[Բեովտիա]]ում

01:40, 12 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Միկենյան Հունաստան
 
Քարտեզ
Միկենյան Հունաստան

Միկենյան քաղաքակրթություն, Միկենյան Հունաստան (կամ Միկենյան քաղաքակրթություն), եղել է անտիկ Հունաստանի Բրոնզի դարի վերջին փուլը(1600-1100 մ. թ. ա.)։ Այն ներկայացնում է մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և գրային համակարգով[1] Առաջացած իշխանությունների մեջ առավելապես հռչակված են եղել Պիլոսը, Տիրինը, Միդիան Պելեպոնեսում, Օրքոմենոսը, Թեբե (Հունաստան) ն և Աթենքը Կենտրոնական Հունաստանում և Լոլքոսը` Թեսալիայում։ Ավելի հայտնի էր Միկենքը Արգոլդում, որի անունով է կոչվում այդ ժամանակաշրջանի մշակույթը։ Միկենյան ազդեցության ոլորտում են հայտնվում Էպիրոսը Մակեդոնիա և Էգեյան ծովի կղզիները, Փոքր Ասիայի ափը, Լևանտ[2] Կիպրոսը[3] և Իտալիան։ Միկենյան Հունաստանը նվաճումներ է արձանագրել ինժեներական, ճարտարապետական և ռազմական կառուցողական բնագավառներում։ Առևտուրը Միջերկրական ծովի` մեծ տարածություն ընդգրկող շրջանում էական ազդեցություն է թողել նրա տնտեսության զարգացման վրա։ Նրանց վանկային գիրը` գծային Բ-ն, հունական լեզվի առաջին գրային համակարգն է, իսկ նրանց կրոնում ներառված են մի քանի աստվածություններ, որոնք կարող ենք տեսնել Օլիմպիական Պանթեոնում։ Միկենյան Հունաստանում հասարակության մեջ գերակշռել են ռազմիկ դասը և նահանգների հիերարխիկ ցանցը` քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգերով։ Ստեղծված հասարակությունները ղեկավարվել է թագավորի կողմից, որը կոչվել է վան։ Միկենյան Հունաստանը անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումով, նրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը, որը կոչվել է արխայիկ շրջան, որտեղ կայուն տեղաշարժեր են եղել պալատական համակենտրոնացվածությունից դեպի հասարակական-տնտեսական ապակենտրոնացված կազմակերպություն(ներառում է երկաթի լայն օգտագործման շրջանը)։ Միկենյան քաղաքակրթության ավարտի վերաբերյալ կան մի քանի տեսություններ։ Դրանց թվում է դորիացիների ներխուժման, Ծովի մարդկանց ակտիվացման, բնական աղետների, կլիմայական փոփոխությունների մասին տեսությունները։ Միկենյան շրջանը միջավայր է դարձել հունական գրականության, առասպելաբանության, Տրոյական պատերազմի մասին պատմող էպոսի ստեղծման համար։

Ժամանակագրություն

Առյուծի դարպաս Միկենքի միջնաբերդի հիմնական մուտք Ք. ա. 13-րդ դար

Բրոնզի դարը մայրցամաքային Հունաստանում, ըստ ժամանակակից հնագետների կարծիքի, բնորոշվում է որպես «Հելլադական ժամանակաշրջան»։ Այս շրջանը բաժանվում է երեք ենթաշրջանների։ Վաղ հելլադական ժամանակաշրջան(Ք. ա. 2900-2000 թթ. ), որում լայն կիրառում են գտել նաև մետաղները, փոփոխվել է տնտեսությունը և հասարակական կառույցը։ Միջին հելլադական ժամանակաշրջան(Ք. ա. 2000-1650 թթ.), որում զարգացումը դանդաղ է ընթացել նաև մեգարոն տիպի քաղաքներում և վերջապես վերջին հելլադական շրջան( Ք. ա. 1650-1050 թթ. թթ.), որն ուղղակիորեն համընկել է Միկենյան Հունաստանի հետ։ Ուշ հելլադական ժամանակաշրջանը հետագայում բաժանվում է ուշ հելլադական առաջին և ուշ հելլադական երկրորդ ժամանակաշրջանների, որոնք երկուսն էլ համընկնում են Միկենյան Հունաստանի վաղ շրջանի (Ք. ա. 1650-1425) և ուշ ` Միկենյան քաղաքակրթության տարածման, քայքայման և անկման շրջանի(երրորդ շրջան)հետ։ Բրոնզի դարից երկաթի դարին անցման շրջանը հայտնի է որպես ենթամիկենյան ժամանակաշրջան(Ք. ա. 1050-1000)։

Միկենյան երկու հույն ռազմիկներ և կառք Պիլոս քաղաքում(որմնանկար) մոտ Ք. ա. 1350 թվական

Ինքնություն

Միկեյան Գծային Բ-ի վերծանմամբ պարզվում է, որ այդ համակարգը հարմարվել է հունարեն լեզվին։ Ուշ Բրոնզի դարում` Ք. ա. 2-րդ հազարամյակից ձևավորված գրային համակարգը գոյատևել է մինչև Ք. ա. 8-րդ դարը` մինչև նոր գրային համակարգի առաջացումը։ Բացի այդ, բացահայտվել է, որ Միկենյան մշակույթի կրողները Միկենյան քաղաքակրթության ավարտից հետո էթնիկապես կապված են եղել հունական թերակղզու բնակչության հետ: Այդ ժամանակաշրջանի մարդկանց մի քանի հավաքական կերպարներ Հոմերոսը ներկայացրել է իր 8-րդ դարի դյուցազներգության մեջ` վկայակոչելով Տրոյական պատերազմը։ Հետագայում ենթադրվել է, որ իրադարձությունները կատարվել են ավելի ուշ` Ք. ա. 13-12-րդ դարերում, երբ հունական փոքր պետությունների դաշնակցությունը միավորվում է Միկենյան թագավորության ներքո` պաշարելով Տրոյան։ Հոմերոսը Իլիականում ներկայացրել է էթնիկ խմբերի` աքայացիներին, դանայացիներին և արգոսցիներին, որոնք Տրոյան պաշարող կողմն էին ներկայացնում։ Էթնիկ խմբերի հավաքական անունները ստեղծվել են, ժամանակի միջով անցել և հասել են Հոմերոսին, որոնց մասին նա գրել է Իլիականում։ Կնոսոսում այդ մասին գծային Բ-ով գրառում կա, որը թվագրվում է մ. թ. ա. 1400 թվականով, և նրա մեծ մասը վկայություն է Միկենյան(Աքայան) պետության` մայրցամաքային Հունաստանի մասին։ Եգիպտական գրառումները հիշատակություն են Դանայա երկրի մասին` հիշատակված մ. թ. ա. 1437 թվականին` Թութմոս III փարավոնի կառավարման ժամանակ։ Այս երկիրը աշխարհագրական սահմաններով նշվում է Ամենհոտեպ IV -ի կառավարման ժամանակի արձանագրության մեջ(Ք.ա. մոտ 1391/1388-1353/1351), որտեղ հիշատակվում է Դանայան քաղաքների թվի մասին, որոնք մայրցամաքային Հունաստանի մեծագույն մասն էին կազմում։ Դրանցից էին Միկենքը, Նուպլիոնը և Թեբեն։ Դանայա անունը հավասարեցվում է էթնոնիմ Դանաոյին։ Սա անունն է առեղծվածային հարստության, որը կառավարել է Արգոսի մարզում։ Հոմերոսի մոտ այս էթնոնիմը նույնպես օգտագործվել է։

Տեքստային վկայություններ

Պաշտոնական գրառումները Բրոնզի դարն ապրած այլ կայսրությունների, ինչպես նաև Անատոլիայում ապրող խեթերի մասին Ք. ա. 1400-1200 թվականների տարբեր հիշատակությունները, նշում են Ահհիյավա անունով երկրի մասին։ Ժամանակակից գիտությունը հիմնվում է տեքստային վկայության վրա. կան նոր մեկնաբանություններ, գրառումներ, հնագիտական ուսումնասիրություններ այս ժամանակաշրջանի ընթացքում Միկենյան Անատոլիայի կապերի մասին։ Ահհիյավան պետք է նշված լինի Միկենյան աշխարհի(Աքայացիների երկիր) կամ նրա մի մասի մասին վկայությունում[4][5]։ Այս ժամանակաշրջանում եղել են լրացուցիչ տեղեկություններ` որոշ նյութեր, որոնք հնարավոր չափով անդրադարձել են միկենյանների կողմից հիմնված բնակավայրերին կամ Միկենյան քաղաքական վերահսկողության տակ գտնվող շրջաններին[6]։ Ահհիյավայի հետ մեկտեղ նմանատիպ արձանագրություններ են հայտնաբերվել 12-րդ դարում. դրանք եգիպտական արձանագրություններ են։ Այնտեղ Էկվիշը նշվում է որպես Ծովի Ժողովուրդների երկիր։

Պատմություն

Մահվան դիմակ` որպես Ագամեմնոնի դիմակ։ Մ. թ. ա. 16-րդ դար։ Հավանաբար Միկենյան Հունաստանի ամենահայտնի արվեստի գործը։

Վաղ և միջին հելլադական ժամանակաշրջանում Մինոսյան Կրետեի ազդեցության տակ հասարակության մեջ կազմակերպվում և զարգանում է Միկենյան մշակույթը[7]։ Միջին Բրոնզի դարի վերջում(մ. թ. ա. 1600) էական տեղաշարժ է նկատվում բնակչության աճի և բնակավայրերի առաջացման մեջ։ Այդ դարաշրջանում հյուսիսային մայրցամաքային Հունաստանի իշխանությունների կենտրոններում գերակշռում էր ռազմիկների դասը։ Այդ ժամանակաշրջանի բնակարանները վաղ շրջանի մեգարոն տիպի կառույցներ էին։ Որոշ բարդ կառուցվածքներ դիտվում են որպես ուշ շրջանի պալատների նախատիպեր։ Քաղաքները կառուցելուն զուգընթաց` կանգնեցվում էին նաև պաշտպանական պատեր[8]։

Հասարակ մարդկանց գերեզմանները տարբերվել են բարձր խավի մարդկանց գերեզմաններից։ Դրանք եղել են Միկենյան ժամանակաշրջանին պատկանող։ Միկենյան էլիտայի շրջանին պատկանող տղամարդիկ թաղված են եղել ոսկյա դիմակներով, իսկ կանայք` ոսկե թագով և ոսկյա զարդարանքներով հագուստներով[9]։ Արքայական գերեզմանները տեղադրված են եղել ակրոպոլիսում` հատուկ գերեզմանոցում։ Ա-ի և Բ-ի գոյությունը ցույց է տալիս տեղական հունական գրային համակարգի զարգացումը։ Կառավարող հարստության տնտեսական հզորությունը կախված է եղել մեծ սահմաններ ընդգրկող ծովային առևտրից[10]։ Պարզվել է, որ Միկենյան պետությունը այս ժամանակաշրջանում մեծացրել է շփումները արտաքին աշխարհի և հատկապես Կիկլադելի և Կրետեի հետ։ Ուշ Բրոնզի դարի վերջին նոր և ավելի ազդեցիկ էլիտար տիպի գերեզմաններ են առաջացել Թոլոսում։ Մեծ, շրջանաձև դամբարաններ` բարձր կամարակապ տանիքներով, պատի մեջ մխրճված ուղիղ մուտքով[11]։

Կոինե դարաշրջան (մ. թ. ա. 1450 –1250 )

Տիրայի ժայթքումը, ըստ հնագիտական տվյալների, տեղի է ունեցել մ. թ. ա. 1500 թվականին, արդյունքում անկում է ապրել Կրետեի Միկենյան քաղաքակրթությունը [12]։ Այս իրադարձությունները Միկենյաններին իրենց ազդեցությունը Էգեյան ծովի շրջանում տարածելու հնարավորություն են տալիս։ Մ. թ. ա. 1450 թվականին նրանք իրենց վերահսկողությունն են հաստատում Կրետեի վրա, ներառյալ Կնոսոսը և գաղութացնում են Էգեյան մի քանի կղզիներ` հասնելով Հռոդոս[13]։ Այսպիսով, Միկենյանները գերակշռող են դառնում տարածաշրջանում` սկսելով մի նոր ժամանակաշրջան` Կոինե դարաշրջանը( հուն․՝ Κοινή) ։ Միատեսակ բարձր մշակույթը տարածվում է մայրցամաքային Հունաստանում և Էգեյան ծովի շրջանում[14]։

Մ. թ. ա. 14-րդ դարից սկսած` Մինոսյան անկումից հետո Միկենյան առևտուրը Միջերկրական ծովում սկսում է առավելություն ձեռք բերել առևտրի համար նպաստավոր պայմանների շնորհիվ[15]։ Առևտրի ուղին ընդլայնվում է` հասնելով մինչև Կիպրոս, Մերձավոր Արևելքում` Ամմանը, Իտալիայում` Ապուլիան, Իսպանիա։ Այդ ժամանակ Կնոսոսի պալատում գծային Ա-ի հիման վրա կատարվում են գծային Բ-ի գրառումները։ Սակայն պեղումների արդյունքում հայտնաբերված գրառումները կցկտուր են Բրոնզի դարի Հունաստանի քաղաքական կյանքը վերականգնելու համար։

Միկենյան զենք ու զրահ գտնվել է Դենտրայում` Արգոլդում մ. թ. ա. 1400 թվականին

Հյուսիսարևմտյան Ասիայում` Միլեթում կատարված պեղումները մատնանշում են դեռեւս մ. թ. ա. 1400 թվականից Միկենյան բնակավայրերի առկայությունը նախկին` Մինոսյան բնակավայրերի տեղում[16]։ Այս վայրը դարձել էր ընդարձակ և բարգավաճ Միկենյան կենտրոն մինչ մ. թ. ա. 12-րդ դարը[17]։ Հնագիտական վկայություններից բացի, այս մասին հաստատում են խեթական արձանագրությունները` նշելով, որ Միլեթը Միկենյանների գործունեության համար Փոքր Ասիայում հենարան է եղել։ Միկենյան ներկայությունը նույնպես հարստացրել է սահմանակից վայրերը` Լասոսը և Եփեսոսը[18]։ Կարևորագույն կենտրոններում կառուցված են եղել շքեղ պալատներ։ Հնագույն պալատները եղել են մեգարոն տիպի շինություններ, ինչպես Մենելայոսը Սպարտայում` Լակոնիայում։ Պալատները թվագրված են մ. թ. ա. 1400 թվականով, երբ կիկլոպյան ամրոցներ կանգնեցվեցին Միկենքում և Տիրինի մոտ։ Ուրիշ պալատներ ևս կառուցվեցին` Միդիան(Արգոլդ) և Պիլոսը Պելոպոնեսում, Աթենքը, Ելուսիսը, Թեբեն. Օրքոմենոսը Կենտրոնական Հունաստանում, Լոլքոսը` Թեսալիայում։ Ավելի ուշ ամեմահյուսիսային Միկենյան կենտրոնում Կնոսոսը նույնպես աչքի է ընկնում[19]։ Այս կենտրոնների հիմքը կայուն բյուրոկրատական ցանցն էր` ամբողջական վարչական գործառույթներով, որոնք դասակարգված էին ըստ բնագավառների և պաշտոնների` համապատասխան մասնագիտացման և զբաղմունքի համաձայն։ Հասարակության գլուխ կանգնած էր Միկենյան ժամանակաշրջանի Հունաստանի թագավորը, որը հայտնի էր Վան անունով։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացված էր նրա ձեռքում. նա էր տերը, հոգևոր և ռազմական առաջնորդը։ Նրան օգնում էր բարձրագույն պաշտոններ ունեցող անձանց ցանցը։

Իրավիճակի սրումը Միջին Ասիայում

Ահհիյավայի ներկայությունը Արևմտյան Անատոլիայում մատնանշվում է խեթական տարբեր հիշատակություններում։ Ք. ա. 1400-1220 թվականներին, ըստ Հունաստանի մասին թարգմանությունների (աքայացիները Հոմերոսյան Հունաստանում), Ահհիյավան հայտնի է եղել, բայց բնագրերում աշխարհագրական ճգրիտ սահմանները չէին կարող նկարագրվել։ Այս ժամանակաշրջանում Ահհիյավայի թագավորները ակնհայտ գործարքի մեջ են եղել խեթերի հետ որպես գործընկերներ դիվանագիտական և ռազմական մակարդակով[20]։ Դեռ ավելին, Ահհիյավան միջամտել է Անատոլիայի ներքին գործերին` հակախեթական ապստամբությունների ժամանակ միաժամանակ օգնելով խեթերին, որպեսզի երկարաձգի իր ազդեցությունը տարածաշրջանում[21]։

Արևելյան Միջերկրականը և Միջին Արևելքը մ. թ. ա. 14-րդ դարում Միկենյան Հունաստանը

Ավելի ուշ` Ք. ա. 1315 թվականին, հակախեթական ապստամբությունը ղեկավարում է Արզավան։ Այդ ժամանակ Ահհիյավան աջակցում է խեթական պետությանը[22]։ Խաթթուսաս III(1267-1267)-ի կառավարման ժամանակ Ահհիյավայի թագավորը ճանաչվում է որպես Մեծ Եգիպտոսի, Բաբելոնի, Ասուրիայի թագավոր։ Այդ ժամանակ բռնկվում է հակախեթական մի ուրիշ ապստամբություն, որը ղեկավարում էր Պիամա Ռադուն։ Ահհիյավայի աջակցությամբ ապստամբները ջախջախվում են։ Ռադուն խռովություն է գրգռում Վիլուսայի մարզում և ներխուժում է Լեսբոս կղզի, որը հետո հայտնվում է Ահհիյավայի հսկողություն ներքո[23]։ Խեթա-Ահհիյավյան առերեսումը Վիլուսայի համար (խեթական անվամբ Տրոյայի) կարող էր հիմք հանդիսանալ Տրոյական պատերազմի համար[24]։

Անկում ( մ. թ. ա. 1250–1100)

Անկում և վերածնունդ

Միկենացի քայլող զինվորներ մ. թ. ա. 1250 թ. Միկենք

Ք. ա. 1250 թվականին կորստյան առաջին ալիքը տարածվել է մայրցամաքային Հունաստանի տարբեր կենտրոններում, որոնց պատճառները հնագետների կողմից ճշգրտված չեն։ Բեովտիաում Թեբեսը այրվել է հիմնահատակ։ Մոտ մեկ տարի հետո նույն ճակատագրին են արժանացել Օրքոմենոսի շրջակայքը։ Գլայի բեովտիական ամրոցները ամայացել են[25]։ Պելոպոնեսում շրջակայքի շինությունների թվում նաև Միկենքի միջնաբերդն է հարձակման ենթարկվել և այրվել[26]։ Այս դեպքերը նպաստում են ամրոցները տարբեր կողմերից ամրացնելուն և ընդլայնմանը։ Մի քանի տեղերում համաձայնություն է ձեռք բերվում ստորգետնյա անցումներ ստեղծելու, որի նպատակը ստորգետնյա համակարգերի կառուցումն էր։ Տիրինը, Միդիան և Աթենքը ընդլայնում են իրենց պաշտպանությունը նոր կիկլոպյան տիպի պատերով[27]։ Ընդլայնման ծրագիրը Միկենքում կրկնապատկում է միջնաբերդի ամրապնդված տարածքները։ Ընդլայնման այս փուլին է պատկանում ազդեցիկ Առյուծի դարպասը` որպես Միկենյան միջնաբերդ տանող մուտքի նշան։ Առաջին անկումից հետո շարունակվում է Միկենյան մշակույթի վերածնունդը կարճ ժամանակով։ Միկենյան Հունաստանը շարունակվում է մատնանշվել միջազգային ակտերում, հատկապես խեթական գրառումներում։ Մ. թ.ա. 1220 թվականին նորից է հիշատակվում Ահհիյավայի թագավորի անունը, որն ընդգրկված էր հակախեթական ապստամբության մեջ Արևմտյան Անատոլիայում[28]։ Խեթական ուրիշ գրառումներում նշվում է, որ ահհիյավյան նավերը պետք է խուսափեին Ասուրիայի վերահսկողության տակ գտնվող նավահանգիստներից` որպես Ասուրիայի վրա դրված առևտրային արգելքի մաս[29]։ 12-րդ դարում Արևմտյան Միջերկրականում առևտուրը հիմնականում արգելված էր շատ հավանական է քաղաքական միջավայրի անկայունության պատճառով[30]։

Վերջնական անկում

Ոչ մի պաշտպանական միջոց չի կարողանում կասեցնել Միկենյան պետության վերջնական քայքայումը և անկումը։ Երկրորդ ավերածությունը վրա է հասնում Ք. ա. 1190 թվականին կամ դրանից հետո։ Այդ իրաիրադարձությունը վերջ է դնում Միկենյան մեծ տերությանը։ Վայրը վերագրավվում է, բայց ավելի փոքր մասշտաբով։ Պիլոսի պալատը. որը գտնվում էր Պելոպոնեսի հարավարևմտյան մասում, կործանվում է Ք. ա. 1180 թվականին[31][32]։ Այնտեղ հայտնաբերվում է Գծային Բ-ի արխիվը, որը պաշտպանվել էր կրակից, երբ պալատը ավերվում էր։ Մանրամասներ չեն հիշատակվում հարձակման ժամանակ եղած պաշտպանության, հարձակվող ուժերի, սպառնացող վտանգի մասին[33]։ Իրարանցման արդյունքում մայրցամաքային Հունաստանի բնակչությունը հայտնվում է ողբերգական կացության մեջ, հատկապես Բեովտիան, Արգոլդը և Մեսսենիան։ Միկենյան փախստականները հանգրվանում են Կիպրոսում, Լևանտում, Միկենյան աշխարհի այլ վայրերում, ինչպես նաև Լոնիան կղզիներում` հյուսիսարևմտյան Պելոպոնեսում, Ատտիկայի և Էգեյան ծովի կղզիներում։ Չնայած պարադոքսալ լինելուն, Աթենքի միջնաբերդը խուսափում է կործանումից։

Հիպոթեզներ անկման մասին

Ամայացում, բնակչության տեղաշարժ Բրոնզի դարի անկման ընթացքը Ք. ա. 1200 թ.

Պատճառները, որոնք հասցրին Միկենյան մշակույթի անկմանը, գիտնականների համար թեժ քննարկումների նյութ են դարձել։ Ներկայումս չկա Միկենյան պալատական համակարգի անկման բավականաչափ պարզաբանված տեսակետ։ Կա երկու տարածված հիպոթեզ` բնակչության տեղաշարժերի և ներքին հակասությունների[34]։ Միկենյան մշակույթի անկման առաջին հիպոթեզը կապված է դորիացիների արշավանքի հետ` հայտնի որպես Անտիկ հունարեն առասպելաբանություն։ Միկենյան Հունաստանում հնագիտական ապացույցները հայտնաբերված նոր տիպի գերեզմաններն են և նոր հունարենի` դորիական հունարենի զարգացումը։ Այն երևան եկավ, երբ դորիացիները տարիների ընթացքում աստիճանաբար շարժվեցին դեպի հարավ` ամայացնելով տարածքներ մինչև որ կարողացան հաստատվել Միկենյան կենտրոններում։ [35]։ Մեկ ուրիշ կարծիքով Միկենյան Հունաստանի անկումը կապված է Արևելյան Միջերկրականում «Ծովի ժողովուրդների» ակտիվացման հետ։ Նրանք մեծ տարածքներ են ամայացնում Անատոլիայում և Լևանտում և վերջապես պարտվում են փարավոն Ռամզես III-ի կողմից Ք. ա. 1175 թվականին։ Նրանց առաջին էթնիկ խումբը` Էքվիշ անունը կրող, հիշատակվել է խեթական արձանագրությունում Ահհիյավայի անվան հետ միասին[36]։ Այլ սյուժեներում առաջադրվում է այն տեսակետը, որ Միկենյան Հունաստանի անկման պատճառը ներքին հուզումներն են, որոնք առաջ են բերել երկպառակտչական պատերազմ Միկենյան պետությունների միջև կամ քաղաքակիրթ խռովության պետություններում` որպես արդյունք խիստ հիերարխիկ սոցիալական համակարգի և վաների գաղափարախոսության[37]։ Ք. ա. 12-11-րդ դարերի Հունաստանի հնագիտական պատշաճ նկարագիրը հասկանալի դարձնելու համար շարունակվում է բանավեճը գիտնականների միջև, թե քայքայված հասարակությունները, որ հաջորդել են Միկենյան պալատական պետություններին, եղել են եկվորնե՞ր, թե՞ դեռ Միկենյան Հունաստանում ապրող բնակչություն։ Նոր հնագիտական գտածոները հնարավորություն են տալիս հակված լինելու երկրորդ կարծիքին[33]։ Լրացուցիչ տեսակետները Բրոնզի դարի անկման վերաբերյալ պատճառներ են համարում բնական ոչնչացումը` կլիմայի փոփոխություն, երաշտ, երկրաշարժեր[37]։ Միկենյան Հունաստանի անկմանը հաջորդող ժամանակաշրջանի վերջը Ք. ա.1100-800 թվականներն են, որը հիմնականում կոչվում է «Հունաստանի մութ դարեր»[38]։

Հասարակություն և վարչակազմ

նեոլիթյան ագրարային գյուղը (Ք. ա. 6000 թվական) կազմում է բրոնզեդարյան քաղաքական մշակույթի հիմքը Հունաստանում [39]։ Գծային Բ-ով կատարած գրառումների ճնշող մեծամասնություննը տպավորություն են ստեղծում Միկենյան պալատական վարչակազմի մասին, որն ունեցել է ուրույն լեզու, տերմինալոգիա, հարկման և բաշխման համակարգ[40][41]։ Պետությունը ղեկավարվել է թագավորի` վանի կողմից, որն ունեցել է կրոնական, հավանաբար նաև ռազմական և դատական գործառույթներ[42]։ Վանի ձեռքում էր գտնվում պալատական կյանքի տարբեր ոլորտները, կրոնական տոներին, աստվածների զոհաբերություններին առնչվող հարցերը[43]։ Նրանից հետո առաջնորդներն ("lawagetas") էին, որոնց դերը կրոնական հարցերի հետ կապված խնդիրների կազմակերպումն էր։ Նրանց գործունեությունը մասամբ համընկնում էր վաների գործունեությանը և սովորաբար համարվում էին երկրորդ հրամանատար[42][43][44]։ Ե'վ վանը, և' awagetas-ը ռազմական արիստոկրատիայի գլուխն էին, որոնք կոչվում էին ուղեկիցներ կամ հետևորդներ[45]։ Միկենյան հասարակությունը հիմնականում բաժանվում էր երկու խմբի` ազատ մարդկանց և թագավորի պալատականների, որոնք իրականացնում էին վարչական պարտավորություններ պալատում և մարդկանց հետ։

Տնտեսություն

Միկենյան խեցեղեն` հայտնաբերված Արգոլդում
Միկենյան ծաղկաման հայտնաբերվել է Ուգարիտի միջնաբերդում` Արևելյան միջերկրածովյան շրջանում(Ք.ա. 1400-1300 թթ.)

Միկենյան տնտեսության զարգացումը տեղի էր ունենում արտադրողական ուժերի, արտադրանքի և նրա տեղաբաշխման նկատմամբ կենտրոնացված վերահսկողության պայմաններում։ Գծային Բ-ով արված գրառումներում, որոնք պահպանվել են Պիլոսում և Կնոսոսում, ցույց է տրված, որ պալատները մանրակրկիտ կերպով գնահատել են ստացված և ակնկալվող արտադրանքի տարբերությունը։ Կնոսոսում հայտնաբերված սալիկների վրա մակագրություն կա ոչ ցանկալի արտադրանքի նկատմամբ վերահսկողության, ստացված և ակնկալվող արտադրանքի տեղաբաշխման մասին[46][47]։ Օրինակի համար Կնոսոսի գրառումում նշված է, որ 80-100 հազար ոչխարներ են արածել կենտրոնական Կրետեում, և մեծ քանակությամբ բուրդ է ստացվել նրանցից[47]։ Պիլոսի արխիվներում եղած նյութերի հիման վրա պարզվել է, որ տեքստիլ արդյունաբերության մեջ եղել է աշխատանքի մասնագիտական բաժանում, և յուրաքանչյուր աշխատող արտադրության պրոցեսում կատարել է իրեն հատկացված առաջադրանքը[48]։ Այսպիսով, պալատական վերահսկողությունը ռեսուրսների վրա առանձնապես դրսևորվել է տարբեր տեսակի արտադրություն իրականացնելիս[49]։ Գրառումներում տեղեկություններ կան նաև երկրի տարբեր շրջանների կապերի մասին[50]։

Մեծ մասշտաբի կառուցողական աշխատանքներ

Պալատական կենտրոնները կազմակերպում են իրենց աշխատուժը և ռեսուրսները իրականացնելու համար մեծ մասշտաբի կառուցողական աշխատանքներ գյուղատնտեսության և արդյունաբերության բնագավառներում։ Մի քանի ծրագրերի մեծությունը ցույց է տալիս, որ դրանք եղել է բազմաթիվ պալատական կենտրոնների համակցված ջանքերի արդյունքը։ Դրանցից ամենակարևորը Կոպեսի ջրային ավազանի կառուցումն էր Բեովտիայում, Տիրինի շուրջ մեծ պատնեշի ստեղծումը և ջրագծի կառուցումը[51]։ Բացի այդ, կառուցվել են նաև նավահանգիստներ։ Միկենյան տնտեսության մեջ մեծ մասշտաբի այլ կառուցողական աշխատանքներ էլ են կատարվել, որոնցից են մանուֆակտուրային և մանածագործական համալիրները։ Հայտնաբերվել են նոր կերամիկական և ջրային կառույցներ Euonymeia-ում, Աթենքում, որը արտադրել է սպասք, կտորներ, առագաստներ և պարան արտահանման և նավաշինության համար[52]։ Միկենյան դարաշրջանի ամենանշանավոր ծրագրերից է Պելոպոնեսում ճանապարհային ցանցի ստեղծումը[51]։ Հայտնաբերվել են ճանապարհների, պաշտպանական պատերի մնացորդներ Կորնթոսում։ Այս դարաշրջանում ինժեներական կառուցողական աշխատանքները Հունաստանում իրենց գագաթնակետին են հասել[53]։

Միկենյան նավի վերակառուցում
Ոսկե ականջօղ Ք.ա. 1600 թ, Լուվրի թանգարան.

Առևտուր

Առևտուրը Միջերկրածովյան հսկայական տարածքով էական նշանակություն ուներ Միկենյան Հունաստանի տնտեսության համար [54]: Միկենյան պալատներ էին ներմուծվում չմշակված նյութը` որպես մետաղ, փղոսկր կամ ապակի, և արտահանվում էր մշակման ենթարկված ապրանքներ և առարկաներ` պատրաստված այդ նյութերից, նաև տեղական մթերքներ` ձիթապտղի յուղ, օծանելիք, գինի, բուրդ և և խեցեգործական իրեր[54]: Այդ ժամանակվա միջազգային առևտուրը ոչ միայն իրականացվում էր պալատական էմիսսարների, այլև առանձին վաճառականների կողմից[55]։ Կենտրոնական Արևելքում հայտնաբերված հնագիտական գտածոներից, տեքստային հիշատակություններից, գրառումներից և որմնանկարներից երևում են, որ Միկենյան հույները խոշոր առևտրային և մշակութային փոխգործունեության մեջ են եղել այդ տարածքում բնակվող բրոնզեդարյան ժողովուրդների (քանանացիներ, կասսիտներ, միտանցիներ, ասսուրիացիներ և հնագույն շրջանի եգիպտացիների)հետ[55][56][57]: 14-րդ դարում Ուլուբուրունի նավաբեկությունը հարավային Անատոլիայի ափին ցույց է տալիս առևտրի այն հաստատված երթուղիները, որտեղով միկենացիները տեղափոխում էին ամբողջ անմշակ նյութերը, որոնց կարիքը զգում էր Միկենյան Հունաստանը:Դրանք էին պղինձը և բրոնզե ապրանքները[58]։ Միկենյան Հունաստանից արտահանվող գլխավոր արտադրանքն էր ձիթապտղի յուղը` որպես բազմաբովանդակ մթերք[59]։ Կիպրոսը եղել է տարանցիկ միջանցք Միկենյան Հունաստանի և Մերձավոր Արևելքի միջև: Մյուս կողմից երկիրը առևտրական հարաբերությունների մեջ էր գտնվում խեթերի հետ` Կենտրոնական Անատոլիայում, բայց որքան էլ պարադոքսալ լինի, սահմանափակ էր առևտուրը նրա հետ[55][60] ։ Վկայված է, որ առևտուր տեղի էր ունենում նաև Տրոյայի հետ։ Միկենյան առևտուրը այդ ժամանակ ձգվում էր մինչև Բոսֆոր և Սև ծովի ափերը[61] ։ Միկենյան սրեր են գտնվել Վրաստանում, Սև ծովի ափերին[62]։

Առևտրային փոխհամագործակցություն է եղել իտալական թերակղզու և Արևմտյան Միջերկրականի հետ։ Միկենյան ապրանքները, հատկապես խեցեղենը, արտահանվել են Իտալիա, Սիցիլիա և Աեոլյան կղզիներ, հասել են մինչև Սարդինիա և Հարավային Իսպանիա[63][64][65]։ Միկենյան արտադրության հատուկենտ ապրանքներ են հայտնաբերվել տարբեր հեռավոր վայրերում` Կենտրոնական Եվրոպայում` Գերմանիայում, Բավարիայում։ Գտնվել են թանկագին քարերից պատրաստված առարկաներ այլ վայրերում։ 13-րդ դարին պատկանող և գծային Բ-ով մակագրությամբ իրեր են եղել Իռլանդիայում, Ուեսեկսում, Կորնուոլլում, Անգլիայում։

Կրոն

Սրբավայրերը և տաճարները տարօրինակորեն քիչ են եղել հնագիտական վայրերում։ Պաշտամունքային կառույցները բացակայել են ցանկացած պալատական կենտրոնում, բացառությամբ Միկենքի։ Ընդ որում, Միկենքի պաշտամունքային կենտրոնը ստեղծվել է ավելի ուշ` Ք. ա. 13-րդ դարում։ Ոչ մեծ պաշտամունքային կառույցներ են եղել Բերբաթիում, Մալթայում և ՊիլոսումՔաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag[66]։ Իսկ մի շարք փոքր կառույցներ գտնվել են Միկենքի մոտ, Դելփիքում, Համիկլեում։[67]։ Գծային Բ-ով գրառումները Կնոսոսում և Պիլոսում մատնանշում են մի շարք սրբավայրեր` նվիրված տարբեր աստվածների։ Գրառումներում նշվում է, որ եղել են աստվածներին նվիրված տոնական արարողություններ` զոհաբերություններով ուղեկցվող։ Միկենյան գրառումներում հիշատակվում են քահանաներ, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ սրբավայրերի համար[66]։ Վերջիններս եղել են հասարակության մեջ հայտնի նշանավոր գործիչներ։ Տոնակատարությունների ժամանակ մեծ դեր են խաղացել կանայք։[68]։ Միկենյան դիցարանը ներառել է դասական Հունաստանի շատ աստվածություններ, թեև դժվար է պնդել, թե այդ աստվածությունները ինչ բնութագրող գիծ ու պարտականություն են ունեցել։ [69][70]։ Ընդհանուր առմամբ, այս կամ այն աստվածությանը երկրպագել են Միկենյան շքեղ պալատական աշխարհում։ Բացի այդ, տարբեր վայրերում, մասնավորապես Կրետեում, եղել են տեղական աստվածություններ։ Միկենյան դիցարանի միասնականությունը արտացոլվել է հնագիտական նյութերում[71]։ Պոսեյդոնը (Գծային Բ Po-se-da-o) իշխել է ստորգետնյա թագավորությունում, ներկայացվել է նաև որպես դժոխքի ոգի[72]։ Պաեան(Pa-ja-wo), հավանաբար, հանդիսացել է սուրհանդակ աստվածների մեջ։ Հեփաստը մարմնավորել է կախարդական երգը, որը պետք է բուժեր հիվանդներին։ Միկենյան գրառումներում աստվածները ներկայացված են բնորոշող մակդիրներով[73]։ Արեսը հանդես է եկել Էնեալոս անվամբ[74]։ Որոշ աստվածներ առաջացել են ավելի ուշ շրջանում, օրինակ, Հեփեստոսը. Էրինիան, Արտեմիսը(a-te-mi-to և a-ti-mi-te) Դիոնիսոսը (Di-wo-nu-so)[75][76][77][78]։ Զևսը նույնպես նշվել է Միկենյան Պանթեոնում, բայց ոչ որպես գլխավոր աստված[70]։ Միկենյան արձանագրություններում վկայակոչվում են «Տիկնայք» կամ սիրուհիները(Potnia)։ Օրինակ, Աթենասը(A-ta-na) Կնոսոսի մակագրությունում նշված է որպես «սիրուհի» Աթենաս, իսկ Պիլոսում գտնված սալիկների վրա նա առանց նման մակդիրի է։

Ծանոթագրություններ

  1. Fields 2004, էջեր. 10–11.
  2. van Wijngaarden 2002, Part II: The Levant, pp. 31–124;Bietak & Czerny 2007, Sigrid Deger-Jalkotzy, "Mycenaeans and Philistines in the Levant", pp. 501–629
  3. van Wijngaarden 2002, Part III: Cyprus, pp. 125–202
  4. Bryce 2005, էջ. 58.
  5. Latacz 2004, էջ. 122.
  6. Beckman, Bryce & Cline 2012, էջ. 4.
  7. Burns 2010, էջ. 92: "The most famous object from Shaft Grave V, if not all of Mycenaean Greece, is the gold mask popularly known as the "mask of Agamemnon"."
  8. Schofield 2006, էջ. 51
  9. Schofield 2006, էջ. 31
  10. Dickinson 1977, էջեր. 53, 107.
  11. Castleden 2005, էջ. 97; Schofield 2006, էջ. 55
  12. Chadwick 1976, էջ. 12.
  13. Tartaron 2013, էջ. 28.
  14. Schofield 2006, էջ. 75.
  15. Schofield 2006, էջեր. 71–72.
  16. Tartaron 2013, էջ. 21.
  17. Kelder 2010, էջեր. 50, 52.
  18. Castleden 2005, p. 194: "The Mycenaean colonies in Anatolia were emphatically confined to a narrow coastal strip in the west. There were community-colonies at Ephesus, Iasos and Miletus, but they had little effect on the interior..."
  19. Kelder 2010, էջեր. 108–109.
  20. Kelder 2010, էջեր. 119–120.
  21. Bryce 2005, էջ. 59; Kelder 2010, էջ. 23.
  22. Bryce 2005, էջ. 193.
  23. Kelder 2010, էջ. 26.
  24. Bryce 2005, էջ. 290
  25. Kelder 2010, էջ. 34.
  26. Cline 2014, էջ. 130.
  27. Castleden 2005, էջ. 219.
  28. Kelder 2010, էջ. 33.
  29. Kelder 2010, էջ. 32.
  30. Tartaron 2013, էջ. 20.
  31. Cine 2014, էջ. 129.
  32. Tartaron 2013, էջ. 18.
  33. 33,0 33,1 Freeman 2014, էջ. 126.
  34. Mylonas 1966, էջեր. 227–228.
  35. Mylonas 1966, էջեր. 231–232.
  36. Drews 1993, էջ. 49.
  37. 37,0 37,1 Tartaron 2013, էջ. 19.
  38. Freeman 2014, էջ. 127.
  39. Thomas 1995, էջ. 350.
  40. Kelder 2010, էջ. 8.
  41. Kelder 2010, էջ. 9.
  42. 42,0 42,1 Chadwick 1976, Chapter 5: Social Structure and Administrative System, pp. 69–83.
  43. 43,0 43,1 Kelder 2010, էջ. 11.
  44. Fields 2004, էջ. 57.
  45. Chadwick 1976, pp. 71–72.
  46. Cline 2012, էջ. 242.
  47. 47,0 47,1 Budin 2009, էջ. 94.
  48. Chadwick 1976, էջ. 152.
  49. Budin 2009, էջ. 96.
  50. Tartaron 2013, էջ. 24.
  51. 51,0 51,1 Kelder 2010, էջ. 116.
  52. Gilstrap, William; Day, Peter; Kaza, Konstantina; Kardamaki, Elina (9 May 2013). Pottery Production at the Late Mycenaean site of Alimos, Attica. Materials and Industries in the Mycenaean World: Current Approaches to the Study of Materials and Industries in Prehistoric Greece, University of Nottingham, 9–10 May 2013. Nottingham, UK. էջեր 13–14. {{cite conference}}: External link in |conferenceurl= (օգնություն); Unknown parameter |conferenceurl= ignored (|conference-url= suggested) (օգնություն)
  53. Kelder 2010, էջ. 117.
  54. 54,0 54,1 Cline 2012, էջ. 145.
  55. 55,0 55,1 55,2 Cline 2007, էջ. 200.
  56. Stubbings 1951, IV: Mycenaean II Pottery in Syria and Palestine; V: Mycenaean III Pottery in Syria and Palestine.
  57. Petrie 1894.
  58. Cline 2012, էջեր. 300, 387, 787.
  59. Castleden 2005, էջ. 107: "Huge quantities of olive oil were produced and it must have been a major source of wealth. The simple fact that southern Greece is far more suitable climatically for olive production may explain why the Mycenaean civilization made far greater advances in the south than in the north. The oil had a variety of uses, in cooking, as a dressing, as soap, as lamp oil, and as a base for manufacturing unguents."
  60. Cline 2007, էջ. 197.
  61. Cline 2007, էջ. 196.
  62. Boston Universityժ – The Historical Society.
  63. Tartaron 2013, էջ. 22; Feuer 2004, էջեր. 155–157; Balmuth & Tykot 1998, "The Mycenaeans in Sardinia", p. 400; Runnels & Murray 2001, էջ. 15.
  64. Ridgway 1992, էջ. 4; Taylour 1958; Fisher 1998; Runnels & Murray 2001, էջ. 15; Vianello 2005, "Eastern Sicily and the Aeolian Islands", p. 51; Feuer 2004, էջեր. 155–157; van Wijngaarden 2002, Part IV: The Central Mediterranean, pp. 203-260.
  65. de la Cruz 1988, էջեր. 77–92; Ridgway 1992, էջ. 3; Runnels & Murray, էջ. 15.
  66. 66,0 66,1 Castleden 2005, էջ. 144.
  67. Castleden 2005, էջ. 157.
  68. Castleden 2005, էջ. 160.
  69. Paul, Adams John (10 January 2010). [://www.csun.edu/~hcfll004/mycen.html «Mycenaean Divinities»]. Northridge, CA: California State University. Վերցված է 25 September 2013-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  70. 70,0 70,1 Castleden 2005, էջ. 143.
  71. Kelder 2010, էջ. 115.
  72. Nilsson 1940.
  73. Nilsson 1967, Volume I, pp. 500–504; Chadwick 1976, p. 88: "Pa-ja-wo suggested Homeric Paieon, which earlier would have been Paiawon, later Paidn, an alternative name of Apollo, if not again a separate god."
  74. Chadwick 1976, էջեր. 95, 99.
  75. Nilsson 1967, Volume I, pp. 565–568.
  76. Chadwick 1976, էջ. 99.
  77. Chadwick & Baumbach 1963, էջ. 176f.
  78. Kn V 52 (text 208. in Ventris and Chadwick); Chadwick 1976, էջ. 88.