«Անանիա Շիրակացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5. Տող 5.
Անանիա Շիրակացին եղել է [[Անանիա]] գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է [[Դպրեվանք (Գյումրի)|Դպրեվանքի]] դպրոցում<ref name=Gyumri_churches>{{cite web|url=http://deesim.blogspot.com/2012/12/blog-post_14.html |title=Գյումրիի հին ու նոր եկեղեցիները |date= |accessdate=2014 Հուլիսի 24}}</ref>։ Այդ ընթացքում նա սովորել է [[Աստվածաշունչ]]ը և [[Սողոմոն Իմաստուն|Սողոմոնի]] [[Սաղմոսարան]] գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն [[Հայաստան]]ում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է [[Բյուզանդիա]]։ [[Թեուդոպոլիս]] քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր [[Չորրորդ Հայք]]ում։
Անանիա Շիրակացին եղել է [[Անանիա]] գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է [[Դպրեվանք (Գյումրի)|Դպրեվանքի]] դպրոցում<ref name=Gyumri_churches>{{cite web|url=http://deesim.blogspot.com/2012/12/blog-post_14.html |title=Գյումրիի հին ու նոր եկեղեցիները |date= |accessdate=2014 Հուլիսի 24}}</ref>։ Այդ ընթացքում նա սովորել է [[Աստվածաշունչ]]ը և [[Սողոմոն Իմաստուն|Սողոմոնի]] [[Սաղմոսարան]] գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն [[Հայաստան]]ում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է [[Բյուզանդիա]]։ [[Թեուդոպոլիս]] քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր [[Չորրորդ Հայք]]ում։


Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անց կացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել [[Կոստանդինոպոլիս]], երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թէ [[Տյուքիկոս Բյուզանդացի]] անվամբ մի գիտուն ապրում է [[Տրապիզոն]]ում, որը գտնվում էր [[Սև ծով|Պոնտոսի]] ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան, և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր<ref>{{cite book |title=Անանիա Շիրակացի Մատենագրություն|chapter=Խոսք Երիցս Երանելի Ուսուցիչ Անանիա Շիրակացու՝ Իր Կյանքի Որպիսության Մասին -- Ինքնակենսագրություն|editor=Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան|publisher=«Սովետական Գրող» հրատարակչություն|location=Երևան|year=1979|page=25-29}}</ref>։
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել [[Կոստանդինոպոլիս]], երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թէ [[Տյուքիկոս Բյուզանդացի]] անվամբ մի գիտուն ապրում է [[Տրապիզոն]]ում, որը գտնվում էր [[Սև ծով|Պոնտոսի]] ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան, և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր<ref>{{cite book |title=Անանիա Շիրակացի Մատենագրություն|chapter=Խոսք Երիցս Երանելի Ուսուցիչ Անանիա Շիրակացու՝ Իր Կյանքի Որպիսության Մասին -- Ինքնակենսագրություն|editor=Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան|publisher=«Սովետական Գրող» հրատարակչություն|location=Երևան|year=1979|page=25-29}}</ref>։


== Գիտական գործունեության ոլորտը ==
== Գիտական գործունեության ոլորտը ==

16:43, 3 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Անանիա Շիրակացի
Ծնվել էմոտ 610[1][2]
Ղոնախղռան, Բյուզանդական կայսրություն[3]
Մահացել էմոտ 685[2]
Անիավան, Բյուզանդական կայսրություն[4]
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս, պատմաբան, աստղագետ, աշխարհագրագետ, փիլիսոփա, քարտեզագիր և ալքիմիկոս
Գործունեության ոլորտմաթեմատիկա, աստղագիտություն և բնական պատմություն
Ալմա մատերԴպրեվանք[3]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Anania Shirakatsi Վիքիպահեստում
Պատկեր:Shirakatsi.jpg
Անանիա Շիրակացու պատվին մետաղադրամ

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում[5]։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թէ Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան, և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր[6]։

Գիտական գործունեության ոլորտը

Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։

Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում [փա՞ստ]։

Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին

Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։ Ընդունելով երկրի գնդաձևությունը Շիրակացին գտնում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է՝ մյուսում գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է խիտ և աղոտ աստղերի կուտակում”։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ [1]։

Աշխատություններ

Նշումներ

  1. (unspecified title)ISBN 978-2-7089-6874-5
  2. 2,0 2,1 Oxford Dictionary of Late Antiquity / O. NicholsonOUP. — P. 68.
  3. 3,0 3,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  5. «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները». Վերցված է 2014 Հուլիսի 24-ին.
  6. Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան, ed. (1979). «Խոսք Երիցս Երանելի Ուսուցիչ Անանիա Շիրակացու՝ Իր Կյանքի Որպիսության Մասին -- Ինքնակենսագրություն». Անանիա Շիրակացի Մատենագրություն. Երևան: «Սովետական Գրող» հրատարակչություն. էջ 25-29.

Արտաքին հղումներ

Գրականություն

Տես նաև

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։