«Պավել Անանիկյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.dasaran.am/ +https://www.dasaran.am/) |
|||
Տող 19. | Տող 19. | ||
== Բժիշկ-նկարիչը == |
== Բժիշկ-նկարիչը == |
||
Նկարել է փոքր հասակից, ավելի լրջորեն նկարչությանը մոտեցել է 50 տարեկան հասակում։ Ինքնուս նկարիչ է։ Նկարում է [[դիմանկար]]ներ, [[Արարատ լեռ]]ը: Նրա նկարները ցուցադրվում են Տաշքենդում՝ ԱՊՀ երկրների նկարիչների ցուցասրահում։ Նրա նկարների հավաքածուն հրատարակվել է մեծ տպաքանակով<ref>[ |
Նկարել է փոքր հասակից, ավելի լրջորեն նկարչությանը մոտեցել է 50 տարեկան հասակում։ Ինքնուս նկարիչ է։ Նկարում է [[դիմանկար]]ներ, [[Արարատ լեռ]]ը: Նրա նկարները ցուցադրվում են Տաշքենդում՝ ԱՊՀ երկրների նկարիչների ցուցասրահում։ Նրա նկարների հավաքածուն հրատարակվել է մեծ տպաքանակով<ref>[https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5110 Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան ]</ref>: |
||
== Ընտանիք == |
== Ընտանիք == |
02:12, 27 Հուլիսի 2017-ի տարբերակ
Ծնվել է | մայիսի 7, 1930[1] |
---|---|
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2018 (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955) |
Մասնագիտություն | վիրաբույժ և դասախոս |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970) |
Ուսուցիչ | Իվան Գևորգյան |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն և ՀԳՄ |
Ամուսին | Էլմիրա Գևորգյան |
Զավակներ | Պետրոս Անանիկյան |
Պարգևներ |
Պավել Պետրոսի Անանիկյան (մայիսի 7, 1930, Երևան), հայ բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ Հայաստանի նկարիչների, գրողների միության անդամ։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ: Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ։
Կենսագրություն
1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Անանիկյանի ուսուցիչներն են եղել վիրաբույժներ Իվան Գևորգյանը, Ս. Գալստյանը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ[2]: 1963 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1976-2000 թվականներին եղել է ամբիոնի վարիչ, 1976-1998 թվականներին՝ Երևանի գլխավոր վիրաբույժ, «Երկիր Նաիրի» հասարակական բարեգործական ասոցացիայի նախագահ[3]:
1988 թվականից Կրծքասրտային վիրաբույժների եվրոպական ընկերակցության անդամ է, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ԲՈՀ Վիրաբույժների մասնագիտացված խորհրդի անդամ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսական բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի գրողների պատվավոր անդամ[4]:
Ստեղծագործություններ և ճանաչում
Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը։ Մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը։ Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ. բորբոքման բուժման միասնական եղանակ։ Անանիկյանը համարվում է ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից։ Հեղինակ է շուրջ 500 հրատարակումների, 13 մենագրության և 3 դասագրքի։
Պարգևներ
- ՀՀ Մխիթար Հերացու մեդալ
- Մոսկովյան Մանեժի խոշոր Համախորհրդային ցուցահանդեսի դիպլոմ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
Մեջբերումներ Պավել Անանիկյանից
Բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են բժիշկ դառնալ, չպետք է մոռանան, որ այս մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն, լինել պարտաճանաչ և նվիրված: |
Բժիշկ-նկարիչը
Նկարել է փոքր հասակից, ավելի լրջորեն նկարչությանը մոտեցել է 50 տարեկան հասակում։ Ինքնուս նկարիչ է։ Նկարում է դիմանկարներ, Արարատ լեռը: Նրա նկարները ցուցադրվում են Տաշքենդում՝ ԱՊՀ երկրների նկարիչների ցուցասրահում։ Նրա նկարների հավաքածուն հրատարակվել է մեծ տպաքանակով[5]:
Ընտանիք
- Կինը՝ Էլմիրա Գևորգյան, նյարդախտաբան, ՀՀ վաստակավոր բժիշկ
- Դուստրը՝ Անահիտ Գևորգյան, հոգեբույժ
- Անահիտի դուստրը՝ Աննան, հոգեբույժ է
- Որդին՝ վիրաբույժ Պետրոս Անանիկյան
- Պետրոսի որդին՝ Պավել Անանիկյան կրտսերը, բժիշկ-իրավաբան
Երկեր
- Լիմֆոգրաֆիան ստորին վերջույթների երակային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, Ե., 1982 (համահեղինակ)։
- Վիրաբույժի զրույցներ, Ե., 1988:
- Ապենդիցիտ, Ե., 1998:
- Аортоартериография в диагностике атеросклероза брюшной аорты и ее ветвей, Е. 1966 (համահեղինակ).
Գրականություն
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
- Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. N 6 (64) Июль 2003 года; N 8 (66) Сентябрь 2003 года.
Ծանոթագրություններ
- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=12033
- ↑ Վիրաբույժ Պավել Անանիկյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ
- ↑ Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
- Մայիսի 7 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 2018 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ վիրաբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ