Changes

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 870 բայտ ,  2 տարի առաջ
չ
 
Պարզվեց, որ [[ատոմի թոմսոնյան մոդել]]ը անբավարար է բազմաթիվ երևույթներ բացատրելու համար։ Դրանով չհաջողվեց բացատրել ատոմների կողմից [[ալֆա մասնիկներ|ալֆա–մասնիկների]] ցրման երևույթը հաստատող անգլիացի ֆիզիկոս [[Էռնեստ Ռեզերֆորդ]]ի և նրա աշխատակիցների՝Հանս Գեյգերի և Էրնեստ Մարսդեի, 1909 թվականին կատարած փորձերի արդյունքները։ Անցնելով նյութի միջով, ալֆա–մասնիկներն ընդհարվում են ատոմների հետ։ Յուրաքանչյուր ընդհարման ժամանակ ալֆա–մասնիկը, անցնելով ատոմի էլեկտրական դաշտով, փոխում է շարժման ուղղությունը՝ ցրվում է։ Այդ շեղումները հիմնականում շատ փոքր են։ Ուստի և նյութի բարակ շերտով ալֆա–մասնիկների փունջը անցնելիս տեղի էր ունենում փնջի շատ փոքր ցրում։ Սակայն մասնիկներից մի քանիսը շեղվում էին 90°–ից ավելի անկյունով։ Այս երևույթը չէր բացատրվում Թոմսոնի մոդելով, որովհետև «հոծ» ատոմի էլեկտրական դաշտը չէր կարող մեծ անկյունով շեղել զանգվածեղ և արագաշարժ ալֆա–մասնիկը։ Ռեզերֆորդը առաջարկեց ատոմի սկզբունքորեն նոր մոդել, որն իր կառուցվածքով հիշեցնում է [[Արեգակնային համակարգ]]ը և ստացավ մոլորակային մոդել անունը։ Ըստ այդ մոդելի ատոմի կենտրոնում գտնվում է դրական լիցք ունեցող միջուկը, որի չափերը (~10<sup>−14</sup> ''մ'') շատ փոքր են ատոմի չափերից (~10<sup>−10</sup> ''մ''), իսկ զանգվածը գրեթե հավասար է ատոմի զանգվածին։ Միջուկի շուրջը պտտվում են [[էլեկտրոններ]]ը (ինչպես մոլորակները Արեգակի շուրջը)։ Չլիցքավորված (չեզոք) ատոմում էլեկտրոնների թիվը այնպիսին է, որ նրանց գումարային բացասական լիցքը չեզոքացնում է միջուկի դրական լիցքը։ Ի տարբերություն մոլորակային համակարգում գործող [[Գրավիտացիոն դաշտ|ձգողականության ուժի]], ատոմում գործում են [[Էլեկտրական դաշտ|էլեկտրական (կուլոնյան) ուժեր]]։<ref>{{Գիրք:ՀՍՀ}}</ref><ref name=pm21_669/><ref>{{cite web|title=The Gold Foil Experiment|url=http://myweb.usf.edu/~mhight/goldfoil.html|website=myweb.usf.edu}}</ref>
 
=== Իզոտոպների հայտնաբերում ===
1913 թվականին ռադիոակտիվ նյութերի հետ փորձարկումներ անելիս [[Ռադիոքիմիա|ռադիոքիմիկոս]] [[Ֆրեդերիկ Սոդդի]]ը հայտնաբերեց, որ պարբերական համակարգի յուրաքանչյուր դիրքի համար կան ավելի քան մեկ տեսակի ատոմներ։<ref name=npc1921/> [[Իզոտոպ]] անվանումը տվել է Մարգարետ Թոդ։ Ջ. Ջ. Թոմսոնը իոնացված գազերի վերաբերյալ իր աշխատանքի ընթացքում ատոմների տեսակները առանձնացնելու եղանակ է ստեղծել, ինչը հետագայում հանգեցրեց կայուն իզոտոպների հայտնաբերմանը։<ref name=prsA_89_1_1913/>
 
== Ատոմի միջուկի կառուցվածք ==

Նավարկման ցանկ