«Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ro:Întâia epistolă catolică a lui Petru |
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: bar:1. Briaf vom Petrus |
||
Տող 44. | Տող 44. | ||
[[ar:رسالة بطرس الأولى]] |
[[ar:رسالة بطرس الأولى]] |
||
[[arc:ܐܓܪܬܐ ܩܕܡܝܬܐ ܕܦܛܪܘܣ]] |
[[arc:ܐܓܪܬܐ ܩܕܡܝܬܐ ܕܦܛܪܘܣ]] |
||
[[bar:1. Briaf |
[[bar:1. Briaf vom Petrus]] |
||
[[bg:Първо послание на апостол Петър]] |
[[bg:Първо послание на апостол Петър]] |
||
[[ca:Primera Epístola de Pere]] |
[[ca:Primera Epístola de Pere]] |
21:31, 22 Օգոստոսի 2011-ի տարբերակ
Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթը Նոր Կտակարանի 27 գրքերից է, մաս է կազմում Ընդհանրական նամակների:
Հեղինակը
Նամակի հեղինակը համարվում է Պետրոս առաքյալը: Նամակի սկզբում կարդում ենք հետևյալ վկայությունը. Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ... . 5:12 համարում էլ հեղինակն ակնարկում է, որ նամակը գրվել է Սիղվանուսի միջոցով: Եկեղեցական ավանդության մեջ (Պոլիկարպոս, Պապիաս, Կղեմես Ալեքսանդրացի, Իրինեոս և Տերտուղիանոս) Պետրոսի առաջին նամակի հեղինակության և կանոնի հարցը երբեք կասկածի տակ չի դրվել: Որոշ գիտնականներ, հաշվի առնելով նամակի լեզուն, հունարեն թարգմանված հինկտակարանյան մեջբերումները, աստվածաբանական գաղափարների նմանությունը Պողոսի նամակների հետ, կասկածի տակ են առնում այն փաստը, որ Պետրոսն է հեղինակը այս նամակի: Սակայն նշված փաստարկները չեն դիմանում հակառակն ապացուցող մի շարք ծանրակշիռ ապացույցներին:
Հասցեատերը
Նամակում հեղինակը նշում է, թե ում է ուղղում իր գրությունը. ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, ընտրեալներիդ... 1:1-2: Նամակի բովանդակությունից երևում է, որ հասցեատերերը հալածվում են քրիստոնյա լինելու պատճառով (4:14), ինչպես նաև պակաս ունեն հոգևոր փորձառության (2:2):
Գրության վայրը և ժամանակը
Հեղինակի խոսքերով նամակը գրվել է Բաբելոնում (5:13),որը խորհրդանշում է Հռոմը: Գրության ժամանակը համարվում է 63/64 թվականը:
Բովանդակությունը
- Ողջույն
- Քրիստոնյաների կենդանի Հույսը
- Հավատարմություն Քրիստոսին
- Սուրբ կյանքով ապրելու հիշեցում
- Հնազանդություն իշխանություններին
- Ծառայական պարտականություններ
- Հնազանդություն ամուսիններին
- Խաղաղասիրության կոչ
- Տարբեր հորդորներ
- Վերջաբան
Գրականության ցանկ
- Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 123-124:
- Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003:
- Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005: