«Վանս»–ի խմբագրումների տարբերություն
Տող 80. | Տող 80. | ||
== Բնակչություն == |
== Բնակչություն == |
||
2011 |
2011 թվականին համայնքի բնակչությունը կազմում էր 19 160 մարդ<ref>{{cite web |url=http://www.insee.fr/fr/ppp/bases-de-donnees/recensement/populations-legales/departement.asp?dep=06&annee=2011#dep_C|title=Численность населения в 2011 году|lang=fr|publisher=[[Национальный институт статистики и экономических исследований Франции|INSEE]]|accessdate=30 августа 2015}}</ref>, իսկ 2012 թվականին՝ 19 241 մարդ<ref name=INSEE-12/>. |
||
{| class="wikitable" |
{| class="wikitable" |
||
|- |
|- |
06:08, 21 Հուլիսի 2017-ի տարբերակ
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Վանս | |||||
ֆր.՝ Vence, օքս.՝ Vença, Vènço | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մակերես | 39,23 կմ² | ||||
ԲԾՄ | 322 մետր | ||||
Բնակչություն | 19241 մարդ (2012) | ||||
Խտություն | 490,5 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 06140 | ||||
06157 | |||||
Պաշտոնական կայք | vence.fr | ||||
| |||||
Վանս (ֆր.՝ Vence, օքս.՝ Vença, Vènço) համայնք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասում, Ծովափնյա Ալպեր դեպարտամենտում, Գրաս շրջանում, Վանս կանտրոնում[1]։
Աշխարհագրական դիրք
Վանս համայնքը գտնվում է Ալպերի նախալեռնային շրջանում, Սեն Պոլ դե Վանս գյուղի և ծովափնյա Կան սյուր Մեր առողջարանի հյուսիսում։
Համայնքի մակերեսը կազմում է 39,23 կմ², բնակչությունը՝ 18 931 մարդ[2][3] (2006), աճի տենդենցով 19 241 մարդ[4] (2012), խտությունը՝ 490,5 մարդ/կմ²:
Պատմություն
Վանսի տարածքում բնակում էին դեռ նոր քարի դարից։
Մ․թ․ա․ 1-ին դարում Վանսի շրջանում բնակվում էր ներուզիացիների տոհմը՝ գրավված հռոմեացիների կողմից։ Տոհմի անունը հիշատակված էր Ալպիական հաղթանշանի վրա, կանգնեցված Օգոստոս կայսեր կողմից:
Կոստանդիանոսի կառավարման ժամանակ Վանսը թեմ էր:
Մինչև 11-րդ դարի վերջը Վանսը մնում էր եպիսկոպոսների կառավարման ներքո տեղական նշանակության կրոնի կենտրոնը, որոնց մեջ կային մի քանի սուրբ՝ և ապագա Պալուո պապը, և բարոն դե Վիլնյովը: Հեղափոխությունից հետո թեմը վերացվել է:
19-րդ դարի վերջից և 20-րդի սկզբից Վանսը Նիսի և Կաննի շնորհիվ դառնում է հայտնի հանգստավայր: Այնտեղ բնակված գրողներն ու նկարիչները մեծ ներդրում են ունենում Վանսի մշակույթի մեջ:
Բնակչություն
2011 թվականին համայնքի բնակչությունը կազմում էր 19 160 մարդ[5], իսկ 2012 թվականին՝ 19 241 մարդ[4].
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
7874 | 9420 | 11385 | 13119 | 15330 | 16982 | 18931 | 19160 | 19241 |
Բնակչության աճը[2][6]
Տնտեսություն
2010 թվականին 11799 աշխատունակ բնակչությունից ( 15-64 տարեկան) 8256 -ը տնտեսապես ակտիվ էին, 3543-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը 70,0 %, 1999 թվականին՝ 67,8 %): 8256 աշխատունակ բնակչությունից աշխատում էր 7521 (3992 տղամարդ և 3529 կին), 735 համարվում էր գործազուրկ (382 տղամարդ և 353 կին): 3543 աշխատունակ, բայց ոչ ակտիվ քաղաքացիներից 1290-ը աշակերտ էին կամ ուսանող, 888-ը՝ թոշակառու, իսկ 1365-ը՝ այլ պատճառներով[7][8]:
Տեսարժան վայրեր
Քաղաքի տաճարում կա խճանկար, կատարված Մարկ Շագալի կողմից, իսկ մատուռներից մեկը (Ռոզարիա) կառուցել է Անրի Մատիսը:
Հայտնի մարդկանցից Վանսում ապրում ու աշխատում էին Իդա Ռուբինշտեյնը, Դեյվիդ Հերբերթը, Վիտոլդ Գոմբռովիչը, Ալեքսեյ Գրիշենկոն, Ռաուլ Դյուֆին, Ժան Դյուբուֆյեն, Ռենե Շիկելեն, Միհայ Կարոյին, Լուի Աբբիատեն, Արմանը:
-
Մայր տաճար
-
Սբ. Լամբերտի եկեղեցու զանգակատունը
-
Շատրվան
-
Միջնադարյան փողոց
-
Շարժուն պիցցերիա Վանսի կենտրոնում
Ծանոթագրություններ
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 30 августа 2015-ին.
- ↑ 2,0 2,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին. Վերցված է 30 августа 2015-ին.
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
- ↑ 4,0 4,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
- ↑ «Население коммуны Ванс» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 30 августа 2015 года-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
Արտաքին հղումներ
- Վանս համայնքի կայքը (անգլ.), (ֆր.)