«Հրաչյա Քոչար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 68. Տող 68.
* [[Նահապետը]], Երևան, 1981, 112 էջ:
* [[Նահապետը]], Երևան, 1981, 112 էջ:
* [[Նահապետը]], Երևան, 1988, 112 էջ:
* [[Նահապետը]], Երևան, 1988, 112 էջ:
* Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 341 էջ:
* Սպիտակ գիրքը, Երևան, 2001, 261 էջ:
* Նահապետը, [[Բուդապեշտ]], 2008, 215 էջ:
* Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 342 էջ:


== Գրականություն ==
== Գրականություն ==

16:41, 11 Հուլիսի 2017-ի տարբերակ

Հրաչյա Քոչար
Հրաչյա Քոչարի Գաբրիելյան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Հրաչեայ Քոչար Գաբրիէլեան
Ծնվել է1910 հունվարի 19
ԾննդավայրԳումլուպուճախ, Դաշլիչայ Ստորին, Աղրըի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմայիսի 2, 1965(1965-05-02) (տարիքը 55)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունխմբագիր, արձակագիր և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներՆահապետը
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՌյա թազա, ՀԳՄ, Խորհրդային գրականություն և Ոզնի
Պարգևներ
Հրաչյա Քոչար Վիքիքաղվածքում
Հրաչյա Քոչար Վիքիդարանում

Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, 1910, հունվարի 19 - 1965, մայիսի 2), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Գումլուպուճախ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան: Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։

Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակներն արձակագրի լավագույն գործերն են։

Հրաչյա Քոչարի հուշատախտակը Երևանում

1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում:[1]

Պարգևներ

  • «Կարմիր աստղ» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակ «Նահապետ» վիպակի համար, 1967

Երկեր

  • Վահան Վարդյան, Յերեւան, 1934, 204 էջ:
  • Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը, Յերեւան,  1937, 256 էջ:
  • Ժամանակներ, Երևան, 1941, 308 էջ:
  • Հերոսների ծնունդը (նամակներ գործող բանակից), Երևան, 1942, 208 էջ:
  • Նախօրյակին (նամակներ գործող բանակից), Երևան, 1943, 228 էջ:
  • Սրբազան ուխտ (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, 1946, 208 էջ:
  • Գրականություն և կյանք, Երևան, 1949, 176 էջ:
  • Բարեկամություն, Երևան, 1950, 506 էջ:
  • Մեծ տան զավակները, Երևան, 1952, 729 էջ:
  • Վիպակներ և պատմվածքներ, Երևան, 1956, 692 էջ:
  • Մեծ տան զավակները, գիրք 1–2, Երևան, 1959:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–6, Երևան, 1964–1968, 1971:
  • Սպիտակ գիրքը, Երևան, 1965, 340 էջ:
  • Ընտիր երկեր, հատ. 1–2, Երևան, 1975–1977:
  • Երկեր, Երևան, 1980, 504 էջ:
  • Նահապետը, Երևան, 1981, 112 էջ:
  • Նահապետը, Երևան, 1988, 112 էջ:
  • Սպիտակ գիրքը, Երևան, 2001, 261 էջ:
  • Նահապետը, Բուդապեշտ, 2008, 215 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 342 էջ:

Գրականություն

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 571.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հրաչյա Քոչար հոդվածին