«Միջերկրական ծովի կախարդը (մինի-սերիալ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Այդ ժամանակ թագավոր Տայգատը իր սիրուհու՝ Կոսսիլի օգնությամբ հուսով է մուտք գործել քրմուհիների՝ դամբարանների պահապանների միաբանության գաղտնիքի մեջ: Այդ կատակոմբներում հնուց ի վեր փակված են անանուն սատանաներ, ովքեր սպառնում են աշխարհին: Տայգատը համոզված է, որ Անանուները ուժ են, ովքեր ունակ են իրեն օգնել գրավել ամբողջ աշխարհը: Կոսսիլը թույն է տալիս մայրապետին և անում ամեն ինչ, որպեսզի դառնա նրա հետևորդը: Բայց ի զայրութ դավադիրների մայրապետը ընտրում է երիտասարդ, անմեղ և ընդունակ քույր Թենարին: Թենարին նա ցույց է տալիս լաբիրինթի ճանապարհը դեպի այնտեղ, որտեղ փակված են Անանուները:
 
Ուսումը շարունակելու համար Գեդը մեկնում է Ռոք կզղի և ընդունվում է կախարդների ակադեմիա: Այնտեղի աշակերտների մեջ նա գտնում է ինրպեսինչպես հավատարիմ ընկերներ՝ Վետչին, այնպես էլ հակառակորդներ՝ Ջասպերին: Հենց Ջասպերն է հրահրում Գեդին կիրառել արգելված կախարդանքը, որի հետևանքով երկիր է դուրս գալիս սատանա: Այդ խախտումի համար Գեդին հեռացնում են ակադեմիայից: Սատանան Գեդին հետևում է ամբողջ աշխարհով, նրա հետ մտնում է պայքարի մեջ, սպանում է նրա ընկերներին: Գեդը միջոց է փնտրում, որպեսզի ազատվի անեծքից: Աստիճանաբար նա հասկանում է, որ հրեշը, ով նրան հետապնդում է՝ իր արտացոլանքն է: Վիշապը ասում է, որ Գեդը նրանից կարող է ազատվել Ատուանա Տաճարում:
 
Անհամբեր Տայգատը Ջասպերի օգնությամբ գրավում է Ռոք կզղին և նրան նշանակում է գլխավոր մոգ: Հետո նա գրավում է քրմուհիների տաճարը և փորձում է ստիպել Թենարին ցույց տալ ճանապարհը դեպի Անանունները: Այնտեղ է ձգտում նաև Գեդը, ով և օգնում է աղջկան փախչել: Տայգատը փորձում է ազատել Անանուններին, բայց արդյունքում զոհվում է: Դամբարանի խորքում Գեդը դեմ դիմաց հանդիպում է իր վախին՝ սատանային և անվանում է նրա իրական անունը: Դա Գեդի իրական անունն է:

Նավարկման ցանկ