«Ջլոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ապոնևրոզը'''(ջլոն) հունարեն բառ է, որը կազմաված է ἀπօ՝ հեռացնել կամ առանձնացնել նախդիրից և νεῦρο...»:
(Տարբերություն չկա)

08:25, 4 Հուլիսի 2017-ի տարբերակ

Ապոնևրոզը(ջլոն) հունարեն բառ է, որը կազմաված է ἀπօ՝ հեռացնել կամ առանձնացնել նախդիրից և νεῦρον՝ ջիլ,աճառ, նյարդ բառից։ Այն կազմված է ամուր կոլագենային և էլաստիկ թելերից։ Ջլոնն ունի փայլուն, արցաթագույն տեսք։ Հիստոլոգիական կառուցվածքով այն նման է ջլի կառուցվածքին, սակայն գրեթե զուրկ է անոթներից և նյարդերից։ Կլինիկական տեսանկյունից առավել աչքի են ընկնում որովայնի առաջային պատի, գոտկային հատվածի ջլոնը[1][2]։

Որավայնի սպիտակ գիծ կամ ոռովայնի առաջային պատի ջլոն

Որովայնի առաջային պատի ապոնևրոզ

Որովայնի ապոնևրոզը բունոց է հանդիսանում ուղիղ մկանի համար։ Այն ունի առաջային և հետին թիթեղներ։ Բունոցի հետին պատի ստորին 1/3-ը բացակայում է և ուղիղ մկանի հետին հատվածը հպվում է լայնական փակեղին։


Ուղիղ մկանի բունոցի վերին 2/3-ի արտաքին պատը կազմվում է արտաքին թեք մկանի ջլոնով և ներքին թեքի ջլոնի արտաքին թիթեղով, իսկ հետին պատը կազմվում է ներքին թեք մկանի ջլոնի հետին թիթեղով և որովայնի լայնական մկանի ջլոնով։ Ստորին երրորդականում բոլոր երեք մկանների ջոլոնները անցնում են ուղիղ մկանից առաջ և կազմում բունոցի առաջային պատը։

Գոտկային շրջանի ջլոն

Գոտկային շրջանի ջլոնը ծածկում է գոտկային երկայնաձիգ մկանները՝ իրանն ուղղող և բազմաթել։

Ափային ջլոն

Ափային ջլոնը ծածկում է ափի ու դաստակի մկանները։

Գանգի ջլոն

Գանգի ջլոնը տեղակայված է մաշկի և վերնոսկրի միջև, և անցնելով գանգոսկրի կարանների վրայով, հանդիսանում է ճակատածոծրակային մկանի բաղկացուցիչ մասը՝ միացնելով դրա ծոծրակային և ճակատային հատվածները։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «aponeurosis» Դորլանդի բժշկական բառարանում
  2. McCracken, Thomas (1999). New Atlas of Human Anatomy. China: Metro Books. էջեր 78–79. ISBN 1-5866-3097-0.

Աղբյուրներ