«Գրանադա ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{անաղբյուր}} |
|||
{{Ֆուտբոլային ակումբ | |
{{Ֆուտբոլային ակումբ | |
||
ամբողջական անուն = Granada Club de Fútbol | |
ամբողջական անուն = Granada Club de Fútbol | |
10:54, 3 Հուլիսի 2017-ի տարբերակ
Գրանադա ՖԱ | ||||
Պատկեր:Logo-granada-cf.png | ||||
Ամբողջական անուն | Granada Club de Fútbol | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | El Graná, Rojiblancos horizontales, El 5001, Filipinos | |||
Հիմնադրում | 1931 | |||
Երկիր | Իսպանիա | |||
Մարզադաշտ | Լոս Կարմենես, Գրանադա | |||
Տարողունակություն | 16,212 | |||
Նախագահ | Կուիկե Պինա | |||
Մարզիչ | Ֆաբրի | |||
Կայք | ||||
Լիգա | Լա Լիգա | |||
2014-15 | Լա Լիգա, 15 | |||
|
«Գրանադա» (իսպ.՝ Granada Club de Fútbol) — իսպանական ֆուտբոլային ակումբ Գրանադա քաղաքից։ Հիմնադրվել է 1931 թվականի ապրիլի 14-ին, տնային մարզադաշտն է Լոս Կարմենեսը։ Լավագույն արդյունքը Լա Լիգայում եղել է 6-րդ տեղը երկու անգամ, իսկ Կոպա դել Ռեյի 1958-59 մրցաշրջանում հասել է եզրափակիչ։
Գրանադան երրորդ անդալուսական ակումբն է Բետիսից և Սևիլյայի հետո, որը հանդես է եկել Լա Լիգայում, 1941–42 մրցաշրջանում: Ակումբը Առաջին դիվիզիոնի միավորների պատմական դասակարգման աղյուսակում 24-րդն է, որտեղ հանդես է եկել 20 մրցաշրջան և 2 անգամ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Պատմություն
Գրանադա Կլաբ դե Ֆուտբոլը հիմնադրվել է 1931 թվականի ապրիլի 14-ին[1], սկզբում որպես Ռեկրատիվո դե Գրանադա: Առաջին նախագահը եղել է Խուլիո Լոպես Ֆերնանդեսը:
Առաջին հանդիպումը անցկացրել է Դեպորտիվո Խեանի դեմ, որտեղ հաղթել է 2-1 հաշվով: Առաջին գոլը հանդիպման ժամանակ և ակումբի պատմության մեջ հեղինակել է Անտոնիո Բոմբիլարը: 1931-32 մրցաշրջանում ակումբը հաղթել է Տերսերա տարածքային – Սուր տարածաշրջան առաջնությունում:
Մի քանի փորձից հետո 1941-42 մրցաշրջանում ակումբն իր նորամուտը նշեց Լա Լիգայում: Մինչև 80-ականները ակումբը խաղաց Լա Լիգայում և Սեգունդա դիվիզիոնում: Ակումբի ոսկե դարաշրջանը 1970-ականներն էին, որի ընթացքում ակումբը Լա Լիգայում երկու անգամ գրավեց 6-րդ հորիզոնականը (1971–72, 1973–74).
1959 թվականին Գրանադան ունեցավ իր ամենամեծ հաջողությունը` հասնելով Կոպա դել Գեներալիսիմոյի (հետագայում Կոպա դել Ռեյ) եզրափակիչ: Եզրափակչում ակումբը պարտվեց Բարսելոնային 4–1 հաշվով:
1980-ականներին Գրանադան ունեցավ մի քանի հաջող մրցելույթներ երկրորդ դիվիզիայում, բայց մրցաշրջանների մեծ մասը անցկացրեց Սեգունդա դիվիզիոն Բ-ում, անգամ դուրս մնաց ևս մեկ մակարդակ ցածր 2002-03 մրցաշրջանում, քանի որ ֆուտբոլիստները աշխատավարձ չէին ստանում[2]: Չորս մրցաշրջան անցկացնելով չորրորդ դիվիզիոնում Ռեալ Մադրիդի նախկին նախագահ Լորենսո Սանսը իր որդու հետ ժամանեց ակումբ: Նրանց օգնությամբ ակումբը նորից բարձրացավ երրորդ դիվիզիա, սակայն ուներ մեծ ֆինանսական դժվարություններ:
2009 թվականի հուլիսին ակումբը փակման վտանգի առաջ կանգնեց ֆինանսական խանդիրների պատճառով[3]: Ճգնաժամը լուծվեց Ուդինեզեի հետ համագործակցության պայմանագիր կնքելուց հետո, և իտալական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստներ տրամադրեց ակումբին[3]: 2009-10 մրցաշջանի արդյունքով Գրանադան դուրս եկավ Սեգունդա դիվիզիոն 22 տարի անց:
2010-11 մրցաշրջանում Գրանադան Սեգունդա դիվիզիոնում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը[3]: Փլեյ օֆֆերի արդյունքով Գրանադան 35 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Լա Լիգա[4][5]:
2016-17 մրցաշրջանում Գրանադան Լա Լիգայում զբաղեցրեց վերջին 20-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սեգունդա դիվիզոն
Ծանոթագրություններ
- ↑ Datos del club (Club data); Granada official website (Իսպաներեն)
- ↑ «22 años en el infierno» (Spanish). Granada Hoy. 20 June 2011. Վերցված է 20 June 2011-ին.
{{cite web}}
: Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 3,2 «How Udinese beat the system and stands at the gates of La Liga». A Football Report. 14 June 2011. Վերցված է 18 June 2011-ին.
- ↑ «Granada promoted to La Liga». Sky Sports. 18 June 2011. Վերցված է 19 June 2011-ին.
- ↑ «Granada, en Primera 35 años después» (Spanish). Marca. 18 June 2011. Վերցված է 18 June 2011-ին.
{{cite web}}
: Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|