«Հադրութի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: |Տեղը ըստ խտության = → |տեղը ըստ խտության = oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 67. Տող 67.
Ֆրանսիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հիմնադրամն Ակնաղբյուրում կառուցում է համայնքային կենտրոն<ref>[http://www.panorama.am/am/society/2010/02/09/fund/www.mes.am/www.mes.am/index.php?p=1&pobj_id=10602768&ppage=1&pdate=&pregion=/?sw Նորակառույց համայնքային կենտրոն Ակնաղբյուրում]</ref>, որտեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանն ու համակարգչային սենյակը։ Շնորհիվ Հիմնադրամի շարունակական աջակցության այս շուրջ 560 բնակիչ ունեցող համայնքն ունի գազամատակարարում, ապահովված է խմելլու և ոռոգման ջրով։

==Ընդհանուր բնութագիրը ==
== Ընդհանուր բնութագիր ==
Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։

06:44, 2 Հուլիսի 2017-ի տարբերակ

Հադրութի շրջան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակԱրցախի Հանրապետության շրջան
Ներառում է29 համայնք
ՎարչկենտրոնՀադրութ
Բնակչություն (2005)
12300[1] (5 տեղ)
Խտություն6.4
Տարածք1877
Ժամային գոտիUTC+4
gov.nkr.am/hy/regions/details/51/

Հադրութի շրջան, վարչական միավոր Արցախի Հանրապետության հարավ-արևելյան մասում։ Վարչական կենտրոնը Հադրութ քաղաքն է։

Ենթակառուցվածքներ

Հադրութի շրջանում Հայաստան համահայկական հիմնադրամն իրականացրել է երկու տասնյակից ավել ենթակառուցվածքային ծրագրեր։ Շրջանի Դրախտիկ գյուղում Հիմնադրամն իրականացրել է կենսական կարևորության չորս ենթակառուցվածքային ծրագիր, ներառյալ մանկապարտեզի[2],[3] և համայնքային կենտրոնի[4] կառուցում, ջրագծի անցկացում և գյուղտեխնիկայի կայանի հիմնում[5]։ Ֆրանսիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հիմնադրամն Ակնաղբյուրում կառուցում է համայնքային կենտրոն[6], որտեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանն ու համակարգչային սենյակը։ Շնորհիվ Հիմնադրամի շարունակական աջակցության այս շուրջ 560 բնակիչ ունեցող համայնքն ունի գազամատակարարում, ապահովված է խմելլու և ոռոգման ջրով։

Ընդհանուր բնութագիր

Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։

Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։

Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյալը։

Տես նաև

Ծանոթագրություններ