«Ավետարան ըստ Ղուկասի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: mn:Лук
չ r2.5.1) (Ռոբոտը ավելացնում է․: gl:Evanxeo de Lucas
Տող 51. Տող 51.
[[fur:Vanzeli seont Luche]]
[[fur:Vanzeli seont Luche]]
[[fy:Evangeelje fan Lukas]]
[[fy:Evangeelje fan Lukas]]
[[gl:Evanxeo de Lucas]]
[[hak:Lu-kâ-fuk-yîm]]
[[hak:Lu-kâ-fuk-yîm]]
[[he:הבשורה על-פי לוקאס]]
[[he:הבשורה על-פי לוקאס]]

16:24, 9 Օգոստոսի 2011-ի տարբերակ

Պատկեր:Ղուկաս.jpg
Ղուկաս ավետարանիչ
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Ավետարան ըստ Ղուկասի (հուն․՝ Εὐαγγέλιον κατὰ Λουκάν), Նոր Կտակարանի մեջ մտնող չորս Ավետարաններից մեկը: Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է Պողոս առաքյալին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։

Ղուկասի Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ Զաքարիայի օրհներգով, Մարիամի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և Սիմեոն ծերունու օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի Աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։

Ղուկասի ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ։ Այս Ավետարանը հաճախ կոչում են §Մեղավորի Ավետարան¦։ Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը։ Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով։ Իսկ Հիսուսի հարությունից հետո քրիստոնեության տարածման և զորացման պատմությունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում։

Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն Ղուկասի Ավետարանում։ Այսպես, օրինակ, Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի Հիսուսը տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն։

ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արտաքին Հղումներ

Ավետարան ըստ Ղուկասի