«Վասա նավ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ |
{{Տեղեկաքարտ |
||
|բնօրինակ անուն = Ва́за <br><small>(նաև</small> Ва́са) |
|բնօրինակ անուն = Ва́за <br><small>(նաև</small> Ва́са) |
||
Տող 19. | Տող 18. | ||
'''Վասա (նավ)''' |
'''Վասա (նավ)''' |
||
«Ва́за» (նաև «Ва́са», {{lang-sv|}} Vasa) |
«Ва́за» (նաև «Ва́са», {{lang-sv|}} Vasa), շվեդական ռազմական նավ, որը ջուր է իջեցվել [[1628]] թվականի ամռանը: Նավն իր անվանումն ստացել է այդ ժամանակշրջանում շվեդական թագավորությունում իշխող Վասա դինաստիայի պատվին: |
||
Լինելով շվեցարական [[նավատորմ]]ի ամենամեծ ու թանկարժեք [[ռազմանավ]]երից մեկը, «Վասան» պիտի դառնար նրա դրոշակակիրը, սակայն նախագծային սխալների պատճառով նավը շրջվեց և խորտակվեց՝ երբ առաջին անգամ՝ [[1628]] թվականի օգոստոսի 10(20)-ին դուրս եկավ [[Ստոկհոլմ|Ստոկհոլմի]] նավահանգիստ: [[1961]] թվականին նավը բարձրացվեց ջրի հատակից, ենթարկվեց վերականգնման և ներկայումս ցուցադրվում է հատուկ իր համար կառուցված թանգարանում: «Վասան» XVII դարի աշխարհի միակ պահպանված [[Առագաստանավ|առագաստանավն]] է: |
Լինելով շվեցարական [[նավատորմ]]ի ամենամեծ ու թանկարժեք [[ռազմանավ]]երից մեկը, «Վասան» պիտի դառնար նրա դրոշակակիրը, սակայն նախագծային սխալների պատճառով նավը շրջվեց և խորտակվեց՝ երբ առաջին անգամ՝ [[1628]] թվականի օգոստոսի 10(20)-ին դուրս եկավ [[Ստոկհոլմ|Ստոկհոլմի]] նավահանգիստ: [[1961]] թվականին նավը բարձրացվեց ջրի հատակից, ենթարկվեց վերականգնման և ներկայումս ցուցադրվում է հատուկ իր համար կառուցված թանգարանում: «Վասան» XVII դարի աշխարհի միակ պահպանված [[Առագաստանավ|առագաստանավն]] է: |
||
«Վասաի» երկարությունը 69 մ է, լայնությունը՝ 11.7մ: Նախատեսված էր, որ նավի վրա կլինի 64 հրանոթ<ref> [http://proboating.ru/articles/design/ship-museum-vasa-sweden/ Корабль-музей Vasa – лучшая морская достопримечательность Стокгольма]. proboating.ru. Проверено 22 сентября 2016.</ref>: |
«Վասաի» երկարությունը 69 մ է, լայնությունը՝ 11.7մ: Նախատեսված էր, որ նավի վրա կլինի 64 հրանոթ<ref> [http://proboating.ru/articles/design/ship-museum-vasa-sweden/ Корабль-музей Vasa – лучшая морская достопримечательность Стокгольма]. proboating.ru. Проверено 22 сентября 2016.</ref>: |
||
Տող 55. | Տող 54. | ||
== Նավի հետազոտության ու բարձրացման աշխատնանքներ == |
== Նավի հետազոտության ու բարձրացման աշխատնանքներ == |
||
Նավը ծովի հատակից բարձրացվել է՝ [[1961]] թվականի ապրիլի 24-ին, իսկ [[1990]] թվականի օգոստոսի 16-ին՝ [[Յուրգորդեն կղզի|Յուրգորդեն կղզում]], նրա շուրջը բացվեց թանգարան, որն այժմ հանդիսանում է ստոկհոլմյան առավել շատ այցելվող թանգարաններից մեկը: Թանգարանի շենքը կառուցվել է հատուկ նավի համար և թույլ է տալիս նայել «Վասային» տարբեր կողմերից ու բարձրությունից: «Վասայի» թանգարանում կա կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր Վասայի պատմության մասին: Մինչև [[2007]] թվականը թանգարանն ունեցել է ավելի քան 25 միլիոն այցելու: |
Նավը ծովի հատակից բարձրացվել է՝ [[1961]] թվականի ապրիլի 24-ին, իսկ [[1990]] թվականի օգոստոսի 16-ին՝ [[Յուրգորդեն կղզի|Յուրգորդեն կղզում]], նրա շուրջը բացվեց թանգարան, որն այժմ հանդիսանում է ստոկհոլմյան առավել շատ այցելվող թանգարաններից մեկը: Թանգարանի շենքը կառուցվել է հատուկ նավի համար և թույլ է տալիս նայել «Վասային» տարբեր կողմերից ու բարձրությունից: «Վասայի» թանգարանում կա կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր Վասայի պատմության մասին: Մինչև [[2007]] թվականը թանգարանն ունեցել է ավելի քան 25 միլիոն այցելու: |
||
== Պատկերասրահ == |
== Պատկերասրահ == |
||
Տող 70. | Տող 68. | ||
Պատկեր:Vasa Warship XVIII century 10.jpg|«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012 |
Պատկեր:Vasa Warship XVIII century 10.jpg|«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012 |
||
</gallery></center> |
</gallery></center> |
||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
Տող 79. | Տող 76. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
Տող 87. | Տող 82. | ||
* [http://www.likt590.ru/project/voda/4/6.htm Гибель флагмана «Ваза»] |
* [http://www.likt590.ru/project/voda/4/6.htm Гибель флагмана «Ваза»] |
||
* [http://www.modelships.de/Museums_and_replicas/Vasa-Museet-Stockholm/Wasa.htm Die Vasa von 1628] Grossformatige Bilder der Vasa und des 1 : 10 Modells im Vasa-Museum |
* [http://www.modelships.de/Museums_and_replicas/Vasa-Museet-Stockholm/Wasa.htm Die Vasa von 1628] Grossformatige Bilder der Vasa und des 1 : 10 Modells im Vasa-Museum |
||
{{Արտաքին հղումներ}} |
20:59, 23 Հունիսի 2017-ի տարբերակ
Վասա (նավ) «Ва́за» (նաև «Ва́са», շվեդ.՝ Vasa), շվեդական ռազմական նավ, որը ջուր է իջեցվել 1628 թվականի ամռանը: Նավն իր անվանումն ստացել է այդ ժամանակշրջանում շվեդական թագավորությունում իշխող Վասա դինաստիայի պատվին: Լինելով շվեցարական նավատորմի ամենամեծ ու թանկարժեք ռազմանավերից մեկը, «Վասան» պիտի դառնար նրա դրոշակակիրը, սակայն նախագծային սխալների պատճառով նավը շրջվեց և խորտակվեց՝ երբ առաջին անգամ՝ 1628 թվականի օգոստոսի 10(20)-ին դուրս եկավ Ստոկհոլմի նավահանգիստ: 1961 թվականին նավը բարձրացվեց ջրի հատակից, ենթարկվեց վերականգնման և ներկայումս ցուցադրվում է հատուկ իր համար կառուցված թանգարանում: «Վասան» XVII դարի աշխարհի միակ պահպանված առագաստանավն է: «Վասաի» երկարությունը 69 մ է, լայնությունը՝ 11.7մ: Նախատեսված էր, որ նավի վրա կլինի 64 հրանոթ[1]:
Շինարարություն
«Վասայի» պատմությունն սկսվել է 1625 թվականի հունվարի 16(26)-ից, երբ Շվեդիայի թագավոր Գուստավ II Ադոլֆ շվեցարական նավատորմում նոր ռազմանավ կառուցելու համար պայմանագիր ստորագրեց հոլանդացի նավաշինարար Հենրիխ Հյուբերթսոնի հետ: Ըստ թագավորի մտահղացման նոր նավը պետք է լիներ Շվեդական թագավորական նավատորիմի դրոշակակիրը: Այդ տարի՝ նավի պատրաստման համար հատվել է մետ 16 հեկտար կաղնու անտառ՝ մոտ հազար ծառ: Դեռևս «Վասայի» շինարարության ընթացքում նրան տրվել է՝ «թագավորական նավի» կոչում, ինչն ընդգծում էր նրա առանձնահատուկ կարգավիճակը: Նավի կմախքն առատորեն զարդարված էր ոսկեզօծ փորագրված ու ներկված քանդակներով: «Վասայի» ստեղծմանը ներգրավված էին լավագույն աշխատողները՝ հյուսներ, դարբիններ, նկարիչներ և այլն: Նոր նավը հիացմունք և հպարտություն էր առաջացնում Ստոկհոլմի բնակիչների մոտ: 1627 թվականին նավաշինարար Հենրիխ Հյուբերթսոնը մահացավ: «Վասայի» աշխատանքներում նրա իրավահաջորդը դարձավ նավաշինարար՝ Հեյն Յակոբսոնը: Այդ թվականի աշնանը նավն իջեցվեց ջուր:
Աղետ
Օգոստոսի 10(20)-ին ամնեն ինչ պատրաստ էր նավարկության համար: Եղանակը պարզ էր, քամին թույլ, բայց՝ մրրկալից: Տախտակամածի մրա մոտ 100 մարդ կար՝ անձնակազմը, նրանց ընտանիքները՝ կանայք, երեխաները (առաջին նավարկության կապակցությամբ մեծ հանդիսություն էր կազմակերպվել, այդ պատճառով անձնակազմին թույլատրվել էր իրենց հետ վերցնել բարեկամներին): «Վասայի» առաջին նավարկության ուղղությունը Ստոկհոլմի հարավ-արևմուտքում գտնվող Էլվսնաբբեն ռազմաբազան էր: Նավահանգստային քաղաքում հոծ բազմություն էր հավաքվել, ովքեր հետևում էին նավի հեռանալուն: Երբ նավը դուրս եկավ բաց ծովախորշ, քամու ուժեղ պոռթկումը լցրեց առագաստները և «Վասան» սկսեց ծռվել քամու կողմը, այնուհետև ուղղվեց և լողաց էլի մոտ 1300 մետր՝ հասնելով Ստեկհոլմի նավահանգստի մուտքի մոտ գտնվող Բեկհոլմեն կղզուն: Այդտեղ՝ կղզուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, քամու նոր ալիքը կրկին ծածկեց նավը՝ այս անգամ ավելի ուժեղ: Ջուրը ներխուժեց հրազենային բաց անցքերով, նավը շրջվեց և սկսեց սուզվել՝ բարձրացված առագաստներով և ծածանվող դրոշներով: Մինչ կհասնեին օգնության նավը հասցրեց գրեթե ամբողջովին անցնել ջրի տակ: Փրկարարներին միայն մնում էր փրկվածներին հասցնել Ստոկհոլմի նավահանգիստ, ինչը և արվեց: Չնայած նրան, որ վթարը տեղի էր ունեցել ափին մոտ, ըստ տարբեր աղբյուրների, մահացավ՝ 50-ից 400 մարդ:
Աղետի պատճառների հետաքննություն
Միայն երկու շաբաթ անց «Վասայի» խորտակման ողբերգական լուրը հասավ Շվեդիայի արքա Գուստավ II Ադոլֆին, ով այդ ժամանակ գտնվում էր Պրուսիայում: Թագավորը հեռագիր է ուղարկում Ստոկհոլմ, որտեղ ենթադրում է, որ նավի վթարի պատճառ կարող էր դառնալ հիմարությունն ու տգիտությունը և պահանջում էր անցկացնել հետաքննություն ու պատժել մեղավորմերին: Հետաքննության ընթացքում առաջ քաշվեցին մի շարք վարկածներ . կապիտանի հարբած վիճակը, հրանոթների ոչ հուսալի ամրեցումը և այլն: Այս վարկածներից և ոչ մեկը չհաստատվեց: Ի վերջո եզրակացվեց, որ նավի նախագծման մեջ եղել են սխալներ: Իսկապես, «Վասան» ուներ չափազանց բարձր գտնվող ծանրության կենտրոն և շատ նեղ էր, չնայած նրան, որ նավաշինարարները թագավորից գաղտնի 2,5 մետրով ավելացրել էին լայնությունը: Դա հանգեցրել էր նավի անկայունության: Նավաշինարարների հարցաքննությունը նույնպես ոչ մի արդյունք չտվեց: ՀԻմնական դժվարությունն այն էր, որ նավի փաստացի շիանարար Հենրիխ Հյուբերթսոնը մահացել էր աղետից մի տարի առաջ: Նավաշինարար Հեյն Յակոբսոնը և նավաշինարանի վարձակալ Առենտ դե Գոտը նշեցին, որ նավը կառուցվել է այն չափերով, որը հաստատել է անձամբ թագավոր Գուստավ II Ադոլֆը: Եվ տախտակամածի վրա եղել է այնքան քանակությամբ հրանոթ, որքան՝ նշված է պայմանգրով: Հետաքննության մեջ ներգրավել անձամբ թագավորին ոչ-ոք չհամարձակվեց: Արդյունքում ոչ-ոք մեղավոր չճանաչվեց և ոչ-ոք չդատապարտվեց:
XVII դարում ջրի հատակից բարձրացման փորձեր
«Վասայի» խորտակումից տարիներ անց, մի քանի անգամ, փարձեր են արվել նավը բարձրացնել ջրի հատակից: Հատկանշական է, որ այդ փորձերի հիմնական պատճառը ոչ թե բուն նավի արժեքն էր, այլ՝ 64 թանկարժեք բրոնզե թնդանոթները, որոնք խորտակվել էին նրա հետ: Նավի բարձրացման ծրագրերը շատ բազմազան էին, բայց դրանց մածամասնությունը՝ անիրագործելի: Առաջարկված տարբերակներից միայն մի քանիսն ուներին որևէ հաջոցության հնարավորություն: Մասնավորապես, նավը փորձել էին ջրի հատակով քաշել դեպի Բեկհոլմեն կղզի, որի ափերից վթարի վայրը մոտ հարյուր մետր էր (ավելի ուշ, XX դարի կեսերին, երբ «Վասան» բարձրացվել է, նրա վրա եղել է ավելի քան երկու տասնյակ խարիսխներ, որոնցով փորձել են դուրս քաշել նավը): Այդ փորձերը չեն հաջողվել: Այն բանից հետո, երբ նավի բարձրացման փորձերը հաջողություն չգրանցեցին, հրանոթների բարձրացման նպատակով հավաքվեց ջրասուզորդների խումբ՝ Ալբերտ ֆոն Թրեյլեբենի գլխավորությամբ: Նրանք իրենց տրամադրության տակ ուներին միայն ջրասուզակային զանգ:
Որպեսզի ջրի մակերես բարձրացվեր մեկ հրանոթ, ջրասուզորդը պետք էր ջրի հատակում՝ մթության ու ցուրտ պայմաններում, միայնակ, օգտագործելով միայն՝ կարթ և մուրճ, կայմից հեռացներ մոտ տոննա կշռող զենքը և բարձրացներ ջրի մակերես: Այնուամենայնիվ, ջրասուզորդները կարողացան կատարել այս դժվարին աշխատանքը և 1664-1665 թվականների ընթացքում կարողացան բարձրացնել 53 հարնոթ, ևս մեկը բարձրացվել է՝ 1683թվականին:
Որոնողական աշխատանքները XX դարում
Հրանոթների բարձրացումից հետո, ջրասուզորդները կորցրեցին հետաքրքրությունը «Վասայի» հանդեպ: Նավը մոռացվեց, անգամ անհետացան նրա գտնվելու վայրի մասին տվյալները: Այդպես շարունակվեց մինչր XX դարի կեսերը, երբ «Վասայի» պատմությամբ՝ մասնավոր կարգով, սկսեց զբաղվել 38-ամյա ինժեներ Անդերս Ֆրանսենը: Այդ ժամանակ նա Շվեդիայի XVII—XVIII դարերի ռազմածովային պատմության խոշորագույն մասնագետներից էր, ով զբաղվում էր խորտակված նավերով: Ֆրանսենը վստահ էր, որ նավը լավ է պահպանվել: Դրան կարող էրն նպաստել Բալթիկ ծովին բնորոշ պայմանները՝ պայմանավորված ջրում աղի քիչ քանակով այնտեղ չկան նավի ճիճուներ, որոնք ավելի աղի ջրերում ուտում են ամբողջ փայտը: Երկար ժամանակ Ֆրանսենը ուսումնասիրում էր հին քարտեզներն ու արխիվային տվյալները, այնուհետև՝ որոշելով նավի մոտավոր տեղը, սկսեց որոնողական աշխատանքները: Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունները տևել են ավելի քան 5 տարի: Հետագայում Ֆրանսենը հիշում էր .
«Հիմնականում ես բարձրացնում էի՝ ժանգոտ երկաթե վառարաններ, կանացի հեծանիվներ, տոնածառներ և մահացած կատուներ ...» |
1956 թվականի օգոստոսի 25-ին որոնումները վերջապես արդյունք տվեցին: Մոտ 32 մետր խորության վրա Ֆրանսենը հայտնաբերեց նավի փայտե՝ լավ պահպանված տախտակամածը: Այսպիսով հայտնագործությունը հաստատվեց: Այդ իրադարձությամ մասին 1956 թվականի սեպտեմբերի 13-ին Ստոկհոլմյան «Էքսպրես» թերթում տեղադրվեց հետևյալ հոդվածը .
«Ստոկհոլմի կենտրոնում՝ Բեկհոլմեն կղզու մոտակայքում, հայտնաբերվել է հին նավ: Մասնավոր անձը 5 տարի զբաղվել է հետազոտությամբ, որպեսզի գտնի նավը»: |
Նավի հետազոտության ու բարձրացման աշխատնանքներ
Նավը ծովի հատակից բարձրացվել է՝ 1961 թվականի ապրիլի 24-ին, իսկ 1990 թվականի օգոստոսի 16-ին՝ Յուրգորդեն կղզում, նրա շուրջը բացվեց թանգարան, որն այժմ հանդիսանում է ստոկհոլմյան առավել շատ այցելվող թանգարաններից մեկը: Թանգարանի շենքը կառուցվել է հատուկ նավի համար և թույլ է տալիս նայել «Վասային» տարբեր կողմերից ու բարձրությունից: «Վասայի» թանգարանում կա կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր Վասայի պատմության մասին: Մինչև 2007 թվականը թանգարանն ունեցել է ավելի քան 25 միլիոն այցելու:
Պատկերասրահ
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2004
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
-
«Վասա» նավի թանգարան, Ստոկհոլմ, 2012
Գրականություն
- Малов, Владимир. Тайны погибших кораблей — М.: «Оникс»ռուս.՝ , 2005
- Муромов, Игорь Анатольевич. Сто великих кораблекрушений — М., 2006ռուս.՝
- Скрягин, Лев Николаевич. Тайны морских катастроф — 2-е изд. — М.: Транспорт, 1986. — 366 с., ил. Стр. 148—150.ռուս.՝
Ծանոթագրություններ
- ↑ Корабль-музей Vasa – лучшая морская достопримечательность Стокгольма. proboating.ru. Проверено 22 сентября 2016.
Արտաքին հղումներ
- Թանգարանի պաշտոնական էջ
- Корабль «Васа» — С. Матссон-Попова, «Наука и жизнь»
- Гибель флагмана «Ваза»
- Die Vasa von 1628 Grossformatige Bilder der Vasa und des 1 : 10 Modells im Vasa-Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասա նավ» հոդվածին։ |
|