«Տիգրան Գ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 8 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Հետ է շրջվում 4984033 խմբագրումը, որի հեղինակն է՝ Gaelnansi (քննարկում) մասնակիցը)
No edit summary
|տոհմ= [[Արտաշեսյան]]
}}
'''Տիգրան Գ''', (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20–ից։ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] հարստությունից, [[Արտավազդ Բ]]–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ [[Արտաշես Բ]]–ին։ Մ.թ.ա. 34-ին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։[[Եգիպտոս]]։ Մ.թ.ա. 31–ի [[Ակտիումի ճակատամարտ]]ից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի[[Հռոմ]]ի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20–ին [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոս]]ը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է [[Ատրպատական]]ը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ.թ.ա. 10–ին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ [[Տիգրան Դ]]–ն ր դուստրը՝ [[Էրատո]]ն։
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
5084

edits

Նավարկման ցանկ