«Բոբբի Քրիստինա Բրաուն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Ամերիկացի երգչուհիներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 17. | Տող 17. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի երգչուհիներ]] |
18:25, 18 Հունիսի 2017-ի տարբերակ
Բոբբի Քրիստինա Բրաուն անգլ.՝ Bobbi Kristina Brown | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1993[1][2] |
Ծննդավայր | Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 26, 2015[1][2] (22 տարեկան) |
Մահվան վայր | Դուլուֆ, Գվինեթ շրջան, Ջորջիա, ԱՄՆ |
Գերեզման | Fairview Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի և մոդել |
Ծնողներ | հայր՝ Բոբի Բրաուն, մայր՝ Ուիթնի Հյուսթոն |
Բոբբի Քրիստինա Բրաուն (անգլ.՝ Bobbi Kristina Brown, մարտի 4, 1993[1][2], Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հուլիսի 26, 2015[1][2], Դուլուֆ, Գվինեթ շրջան, Ջորջիա, ԱՄՆ)` ամերիկացի երգչուհի: Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու R&B-կատարող Բոբբի Բրաունի աղջիկն ու ժառանգորդուհին։
Կենսագրություն
Բոբբի Քրիստինա «Քրիսսի» Բրաունը ծնվել է 1993 թվականի մարտի 4-ին Լիվինգսթոնում, Ուիթնի Հյուսթոնի և Բոբբի Բրաունի ընտանիքում։ Բրաունների ընտանիքի անդամներն են` Սիսսի Հյուսթոնը (Ուիթնիի մայրը), Դայոն Ուորվիկը (Ուիթնիի զարմիկը), մորեղբայր Գարի Գարլանդան (Ուիթնիի ավագ եղբայրը)։
Քրիստինա Բրաունը, ըստ ԶԼՄ-ների վկայության, ունեցել է ծանր մանկություն։ Դրա հիմնական պատճառը ծնողների թմրանյութերի նկատմամբ կախվածությունից առաջացած սկանդալներն էին։ Քրիստինան առաջին անգամ բեմում հրապարակային հայտնվեց 1994 թվականին, երբ Ուիթնին հաղթել էր «American Music Awords» մրցույթում և Քրիստինային իր հետ բարձրացրել էր բեմ[3]։
Անձնական կյանք
2014 թվականի հոկտեմբերին Քրիստինան հայտարարեց իր և Նիկ Գորդոնի կապի մասին, ով նախկինում կոչվում էր «մեծ եղբայր»։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 9-ին[4]։
Դեպրեսիա և մահ
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին, հյուրանոցային համարում։ Դրանից հետո Քրիստինա Բրաունի համար եղել է ծանր ժամանակաշրջան[5]։ Աղջիկը նյարդերի խանգարմամբ առաջին անգամ չէր հիվանդանոցում։ Հարազատները վախենում էին, որ մոր ողբերգական ճակատագիրը և թմրանյութ օգտագործելը կարող է կրկնվել աղջկա մոտ։ 2015 թվականի հունվարի 31-ին Քրիստինան հայտնաբերվում է լոգարանում, անգիտակից վիճակում, նա պառկած էր, գլխով ջրի մեջ։ Դրանից հետո նա ընկնում է կոմայի մեջ[6]։ 2015 թվականի փետրվարի 11-ին բժիշկները ցանկանում են անջատել կենսաապահովման սարքը։ Քրիստինա Բրաունը տեղափոխվում է հյուրանոց և 2015 թվականի հուլիսի 27-ի գիշերը մահանում է։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ https://www.youtube.com/watch?v=uYImC8RHgjg
- ↑ http://www.segodnya.ua/culture/stars/doch-uitni-hyuston-vyshla-zamuzh-za-brata-487649.html
- ↑ http://www.itogi.ru/show-biznes/2012/8/175023.html
- ↑ http://www.woman.ru/stars/medley1/article/147510/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբբի Քրիստինա Բրաուն» հոդվածին։ |
|