«Վիկտորյա Մեմորիալ թանգարան (Կալկաթա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.5.2) (Ռոբոտը փոփոխում է․: fr:Victoria Memorial (Calcutta)
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: pnb:وکٹوریہ میموریل ہال
Տող 24. Տող 24.
[[it:Victoria Memorial (Calcutta)]]
[[it:Victoria Memorial (Calcutta)]]
[[kn:ವಿಕ್ಟೋರಿಯಾ ಸ್ಮಾರಕ]]
[[kn:ವಿಕ್ಟೋರಿಯಾ ಸ್ಮಾರಕ]]
[[pnb:وکٹوریہ میموریل ہال]]
[[ru:Мемориал Виктории (Индия)]]
[[ru:Мемориал Виктории (Индия)]]
[[ta:விக்டோரியா நினைவிடம் (இந்தியா)]]
[[ta:விக்டோரியா நினைவிடம் (இந்தியா)]]

00:36, 2 Օգոստոսի 2011-ի տարբերակ

Վիկտորյա Մեմորիալ թանգարան - թանգարան Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։

Հիմնադրման գաղափարը հղացել է լորդ Քերզոնը, երբ Հնդկաստանի փոխարքան էր։ Թանգարանի հիմնաքարը դրվել է 1906-ին, իսկ ավարտվել և բացումը տեղի է ունեցել 1915-ին։ Շենքը կառուցվել է Վերածննդի ոճով։

Այստեղ պահվում է վիկտորյան դարաշրջանի Հնդկաստանը պատկերող հավաքածու։ Թանգարանի կենտրոնական դահլիճում դրված է 18 տարեկան Վիկտորյայի արձանը, երբ նա նոր էր գահ բարձրացել։ Այս թագուհին էր, որ հնդկական ազգային շարժումը ճնշելուց հետո, 19-րդ դարի ութսունականներին, իրեն Հնդկաստանի կայսրուհի հռչակեց և ի լուր աշխարհի հայտարարեց, որ Անգլիան Հնդկաստանը իր գաղութն է համարում։

Թանգարանի սրահներում կարելի է տեսնել նկարների այն հսկա հավաքածուն, որտեղ պատկերված են Վիկտորյա թագուհու կյանքի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Այստեղ են պահվում նաև Վիկտորյա թագուհու դաշնամուրը և գրասեղանը։

Թանգարանը պարունակում է նաև հնդկական կյանքը ներկայացնող կտավներ, քանդակներ և այլ գործեր, այդ թվում նաև ռուս անվանի նկարիչ Վ. Վերեշչագինի ամենամեծ կտավը` «Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր»։

Աղբյուրներ

  • Կ. Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Ե., Հայպետհրատ, 1964, էջ 58։