«Արտակ Զեյնալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Արտակ Հայկազի Զեյնալյան''' (ծնվ.՝ 1969 սեպտեմբերի 9, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ քա...»:
(Տարբերություն չկա)

12:53, 10 Հունիսի 2017-ի տարբերակ

Արտակ Հայկազի Զեյնալյան (ծնվ.՝ 1969 սեպտեմբերի 9, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր («Հանրապետություն» կուսակցություն, «Ելք» դաշինք, «Ելք» խմբակցություն)[1]:

Կենսագրություն

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]:

1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:

2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:

Աշխատանքային գործունեություն

  • 1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում:
  • 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
  • 2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
  • 2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
  • 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին:
  • 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
  • 2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
  • 2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
  • 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
  • 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ<ref name="ՔՊ" /։

Ծանոթագրություններ