«Ձմեռային հեքիաթ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 5075 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
* Բոհեմիացի հովիվներ,հովվուհիներ և սպասավորներ:
{{col-end}}
 
== Համառոտ բովանդակություն ==
 
[[File:Wageman - Fawcett as Autolycus.jpg|thumb|left|(1828) նկարն ըստ Թոմաս Չարլզ Վեյգմանի, Ջոն Ֆոուսեթը Ավտոլիկոսի դերում (Ձմեռային հեքիաթ)]]
[[File:Pauline Implores Leontes.jpg|thumb| Թանաքով գծանկար,Գործողություն II, Տեսարան iii: Պաուլինան աղաչում է Լեոնտեսին գթասիրտ լինել իր դստեր՝ Պերդիտայի հանդեպ: Նկարազարդումն արված է Լեմերի պատմությունների համար,1918.]]
 
Պիեսը սկսվում է երկու մանկության ընկերների՝ Լեոնտեսի՝ Սիցիլիայի արքայի և Պոլիքսենեսի՝ Բոհեմիայի արքայի զբոսանքի տեսարանով: Պոլիքսենեսը այցելում է Սիցիլիայի թագավորություն և իր հին ընկերոջ հետ վայելում է ժամանակը: Այնուամենայնիվ, ինն ամսից Պոլիքսենեսը որոշում է վերադառնալ իր թագավորություն`գործերը կարգի բերելու և որդուն տեսնելու համար:Լեոնտեսը հուսահատությամբ համոզում է Պոլիքսենեսին ավելի երկար մնալ, բայց նրա ջանքերն իզուր են անցնում: Այդ ժամանակ Լեոնտեսը որոշում է կնոջը՝ Հերմիոնեին ուղարկել համոզելու համար Պոլիքսենեսին: Հերմիոնեն համաձայնում է և կարճ զրույցից հետո Պոլիքսենեսը մնում է: Լեոնտեսը շփոթմունքի մեջ է ընկնում այն բանից, թե ինչպես Հերմիոնեն կարողացավ այդքան հեշտությամբ համոզել Պոլիքսենեսին և անսպասելիորեն սկսում է կասկածել, որ իր հղի կինը հարաբերություններ է ունեցել Պոլիքսենեսի հետ և որ երեխան ապօրինի է: Լեոնտեսը հրամայում է Կամիլլոյին՝ Սիցիլիայի լորդին, թունավորել Պոլիքսենեսին: Փոխարենը Կամիլլոն զգուշացնումէ վտանգի մասին Պոլիքսենեսին, և նրանք միասին փախչում են Բոհեմիա:
Կատաղած նրանց փախուստից՝ Լեոնտեսը հանրայնորեն մեղադրում է կնոջը անհավատրմության մեջ և հայտարարում է, որ երեխան ում կրում է իր կինը, ապօրինի է:Նա Հեմիոնեին բանտ է նետում՝ հակադրվելով ազնվականների բողոքներին և իր լորդերից երկուսին՝ Կլեոմենեսին ու Դիոնին, ուղարկում է Դելֆոսի գուշակի մոտ՝ համոզված լինելով,որ վերջիսն կարդարացնի իր կասկածները: Այդ ընթացքում թագուհին աղջիկ է լույս աշխարհ բերում, և նրա հավատարիմ ընկերը՝ Պաուլինան երեխային տանում է արքայի մոտ՝ հույս ունենալով որ երեխան կմեղմի նրա սիրտը: Արքան ավելի է բարկանում և հրամայում է Պաուլինայի ամուսնուն՝ լորդ Անտիգոնուսին տանել երեխային և թողնել նրան ամայի մի վայրում:
Կլեոմենեսը և Դիոնը վերադառնում են և գտնում Հերմիոնեին հրապարակավ ստորացված և կանգնեցված դատաստանի առջև: Նա պնդում է իր անմեղությունը և խնդրում է դատից առաջ կարդալ Գուշակի խոսքը: Գուշակը հաստատում է, որ Հերմիոնեն և Պոլիքսենեսը անմեղ են, Կամիլլոն ազնիվ մարդ է, և որ Լեոնտեսը չի ունենա ժառանգորդ մինչև իր կորուսյալ դուստրը չգտնվի: Լեոնտեսը խուսափում է լուրերից և չի ընդունում դրանք որպես ճշմարտություն: Երբ լուրը տարածվում է,հայտնի է դառնում, որ Լեոնտեսի որդին՝ Մամիլիուսը մահացել է իր մոր հանդեպ անարդար մեղանդրանքների հետևանքնվ առաջացած հյուծող հիվանդությունից: Հերմիոնեն ուշագնաց է լինում և Պաուլինան տանում է նրան, ապա հայտնում է թագուհու մահվան մասին վերջինիս սրտաբեկ և հուսահատ ամուսնուն:Լեոնտեսը ողբում է անցկացնելով իր մնացյալ օրերը
զղջալով որդու կորստի, լքված դստեր և իր թագուհու համար:
 
== Աղբյուրներ ==

Նավարկման ցանկ