«Ձևաբանություն (լեզվաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
 
Ձևաբանությունը կարևոր տեղ է զբաղեցնում [[հնչունաբանություն|հնչունաբանության]], [[քերականություն|քերականության]], [[պատմական լեզվաբանություն|պատմական լեզվաբանության]] և լեզվի [[տիպաբանություն (լեզվաբանություն)|տիպաբանության]] մեջ։
 
==Ընդհանուր տեղեկություններ==
Յուրաքանչյուր լեզու ունի երեք բաղադրիչ տարրեր՝ հնչյունական համակարգ,բառապաշար և քերականական կառուցվածք։ Լեզվի հնչյունական համակարգի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը,բառապաշարի ուսումնասիրությամբ՝ բառագիտությունը,իսկ քերականական կառուցվածքի ուսումնասիրությամբ՝ քերականությունը։
Քերականությունն ունի երկու բաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն<ref>http://www.dss.am/images/menus/807/jamanakakic_hayoc_lezu_dzevabanutyun.pdf</ref>։
Ձևաբանություն տերմինը առաջացել է հունարեն մորֆոլոգիա ({{lang-el|μορφολογία}}) բառից, որն առաջացել է ''μορφο''-ձև և ''λογοσ''-ուսմունք բառերից։ Ձևաբանությունը ուսումնասիրում է լեզվի ձևաբանական կառուցվածքը, բացահայտում բառերի ձևաբանական փոփոխությունները, նրանց խոսքիմասային պատկանելիությունը, քերականական կարգերը, քերականական ձևերի և իմաստների հարաբերությունները։
Ձևաբանության ուսումնասիրության առարկան բառն է իր ձևերի և քերականական իմաստների մասին, խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունների մասին։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Հայոց լեզու}}

Նավարկման ցանկ