45 550
edits
== Ընդհանուր նկարագրություն ==
Առաջին քվազարները
Առաջին քվազարը հայտնաբերվել է 1950-ականների վերջին Ալան Սենդջիջի և Տոմաս Մետյուզի կողմից և համարակալվեց որպես 3C 48։ 1963-ին, երբ արդեն հայտնի էին 5 քվազարներ, աստղագետ Մարտին Շմիտը ապացուցեց, որ քվազարների սպեկտորը ուժեղ շեղված է դեպի կարմիրի սահմանը։ Ընդունելով, որ այդ կարմիրի շեղուման պատճառը տիեզերական բոլոր մարմիններին բնորոշ Հաբբլի երևույթն է, հաջողվեց որոշել այդ մարմինների դիրքը տիեզերքում։ Անմիջապես դրանից հետո Յ. Ն. Եֆրեմովի և Ա. Ս. Շառովի կողմից 3C 273 քվազարի ֆոտոմետրական չափումների արդյունքում բացահայտվեց քվազարի պայծառության պարբերական փոփոխման երևույթը՝ մի քանի օր պարբերությամբ։ Ներկայումս ընդունված է համարել, որ ճառագայթման աղբյուր է հանդիսանում գալակտիկայի կենտրոնում գտնվող վիթխարի զանգվածով սև խոռոչը և հետևաբար քվազարի կարմիրի շեղումը մեծ է տիեզերեկանից՝ Էնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության գրավիտացիոն շեղման չափով։<ref>{{ru}} А. Д. Чернин, Л. Н. Бердников, А. С. Расторгуев «Большая наука астрономия»</ref>
Մինչև հիմա հայտնաբերված քվազարների քանակը շատ դժվար է որոշել, քանի որ չկա հստակ սահման քվազարների և այլ ակտիվ Գալակտիկաների միչև։ Ամենամոտ և ամենապայծառ քվազարներից է համարվում 3C 273, որն ունի 13m պայծառություն և 2.44 միլլիարդ լուսային տարով հեռու է մեզանից։ Ամենահեռու քվազարները իենց ահռելի պայծառության (հասարակ Գալակտիկաների պայծառությունը 100 անգամ գերազանցող) շնորհիվ գրանցվում են ռադիոտելեսկոպների օգնությամբ 12 միլլիարդ լուսային տարի հեռավորություների վրա։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քվազարների մեծամասնությունը գտնվում են շատ մեծ չափերով էլիպտիկ գալակտիկաների մերձակայքում։
|
edits