«Արվարձան (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1983 ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով
ավելացվեց Կատեգորիա:Պանկ ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով
Տող 72. Տող 72.


[[Կատեգորիա:1983 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:1983 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Պանկ ֆիլմեր]]

22:10, 27 Մայիսի 2017-ի տարբերակ

Արվարձան
անգլ.՝ Suburbia
Պատկեր:Постер к фильму «Пригород».jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրդրամա, տրիլլեր
Թեմապանկ
Թվական1983
ՊրեմիերաՈգոստոսի 17, 1983
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊենելոպա Սֆիրիս
ՊրոդյուսերԲերտ Դրեգին, Ռոջեր Կորման
Սցենարի հեղինակՊենելոպա Սֆիրիս
ԴերակատարներԲիլլ Քոին
Քրիս Պեդերսեն
Մայքլ «Ֆլի» Բալզարի]]
ՕպերատորԹիմ Զուրշտեդտ
ԵրաժշտությունԱլեքս Գիբսոն
ՄոնտաժՌոս Ալբերտ
Մայքլ Օլեկսինսկի
ՆկարիչներՌենդի Մուր
Դենա Լիման
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
Տևողություն94 րոպե
Բյուջե$1 000 000
IMDbID 0086589
ԿինոՊոիսկID 31687

«Արվարձան» (անգլ.՝ Suburbia), 1984 թվականին թողարկված ամերիկյան գեղարվեստական ֆիլմ: Սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Պենելոպա Սֆիրիսն է:

Գլխավոր դերերում են Բիլլ Քոինը, Քրիս Պեդերսենը եւ Red Hot Chili Peppers-ի բաս կիթառահար Մայքլ «Ֆլի» Բալզարին[1]: Բացառությամբ պրոֆեսիոնալ դերասան Բիլլ Քոինի, Պենելոպա Սֆիրիսը ֆիլմում նկարահանվելու համար հրավիրել էր փողոցային դեռահասների ու պանկ երաժիշտների: Նկարահանվել են նաեւ D.I., T.S.O.L. եւ The Vandals պանկ խմբերը:

Վինսենտ Քենբին ֆիլմն անվանել է Ջոնաթան Կապլանի «Over the Edge»-ի (1979) ժամանակներից ի վեր լավագույնը՝ ըմբոստ երիտասարդների մասին:[2].

Ֆիլմը ոգեշնչել է բրիտանական Pet Shop Boys էլեկտրոնային դուետին գրել «Suburbia» (1986) հիթ սինգլը:

Սյուժե

Անչափահաս Շեյլան, ով փախել է տնից, ճանապարհորդում է ավտոստոպով: Մեծ Լոս Անջելեսի ավտոմայրուղու վրա նրան վերցնում է մի կին՝ երեխայի հետ: Ճանապարհին անվադողը վնասվում է: Մինչ մայրը խոսում է հեռախոսով՝ երեխայի վրա կատաղած շուն է հարձակվում:

Մեկ այլ անչափահաս՝ Էվան Ջոնսոնը, փախչում է տնից ու հարբեցող մորից: Ավելի ուշ նա հայտնվում է պանկ համերգի, որը շուտով ավարտվում է՝ հանդիսատեսի շրջանում առաջացած վեճի պատճառով: Այնտեղ նա ծանոթանում է Ջեք Դիդիլիի հետ, ով Էվանին կացարան է առաջարկում իրենց սկվոտում: Ճանապարհին նրանց է միանում Ջո Շմոն: Իմանալով, որ սկվոտի յուրաքանչյուր բնակիչ պետք է իր մարմնի վրա դաջի «T.R.» գրառումը, որը նշանակում է «մերժվածներ», Ջոն որիշում է հետ վերադառնալ: Հորը գտնելով իր նույնասեռական զուգընկերոջ հետ՝ նա հետ է վերադառնում: Շեյլան եւս այդտեղ էր հայտնվել եւ նրա ու Ջոյի միջեւ շուտով ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում:

Դերերում

Դերակատար Դեր
Բիլլ Քոին Էվան Ջոնսոն Էվան Ջոնսոն
Քրիս Պեդերսոն Ջեք Դիդլի Ջեք Դիդլի
Ջենիֆեր Քլեյ Շեյլա Շեյլա
Տիմոտի Օ՝Բրայեն Սքիներ Սքիներ
Ուեյդ Ուոլսոն Ջո Շմո Ջո Շմո
Ֆլի Ռեզլ Ռեզլ
Դոնալդ Ալլեն տեսուչ Ուիլիամ Ռենարդ տեսուչ Ուիլիամ Ռենարդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ